26.Ապրիլ.2018
Հայաստանը հայտնվել է աննախադեպ, համաշխարհային սպառնալիքների կիզակետում ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Վանաձորում դասադուլը շարունակվում է. հազարավոր երիտասարդներ հրապարակում են Կտրուկ շրջադարձ. Նիկոլ Փաշինյանը խառնում է Կարեն և Սամվել Կարապետյանների խաղաքարտերը Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
«Այս օրերին սահմանում լարվածություն է տիրում․... Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Կարեն Կարապետյանին Ոստիկանները ժողովրդի հետ են, բայց ինչ-ինչ պատ... Փշաքաղվելու աստիճան հուզիչ: Ապրիլյան պատերազմ... «Այսքանից հետո որևէ մեկը, ով բախումների հրամա... Ոստիկանությունը հրաժարվելու է կատարել Կարեն Կ... Կփշաքաղվեք, երբ տեսնեք ինչպես են ոստիկանական ... Ցույցից արված լուսանկարը պայթեցրել է համացանց... Ձկներն այսօր կանանց հետ դժվար լեզու կգտնեն․ ա... Եթե ՀՀԿ-ն փորձ անի վարչապետի թեկնածու առաջադր... Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է «Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմու... Համերգի փորձի ժամանակ դեպք է պատահել...Շառլ Ա... Այստեղ կմնանք այնքան, մինչև կկատարվի մեր պահա... Լուիզա Ներսիսյանի ինստագրամյան գրառումը, այս ... Էմիլ Տարասյանն ազատվել է Տնտեսական զարգացման ... Քիչ առաջ. հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինից Սամվել Կարապետյանի գաղտնի խաղը. Սթափվե՜ք… Վովա Գասպարյանի կոչը՝ հայ ժողովրդին... Վլադիմիր Գասպարյանը խոսք է հղել ոստիկանության... Շտապ...հերթն հասավ Տարոն Մարգարյանի հրաժարակա... Հայաստանը հայտնվել է աննախադեպ, համաշխարհային... Հենց նոր «Ելք» խմբակցությունը հրապարակել է վա... «Նիկոլ ջան Կարաս առանց համարների, հանդիպակաց... Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղ...

Փոքր գողությունները չներող, թալանը խրախուսող Հայաստանն է սա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի՝ 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3–րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն):

Այսպիսի «արդարադատությունը» դուրս է բանականության ու տրամաբանության բոլոր սահմաններից: Հասմիկ Սարգսյանն իր հոգածության ներքո ունի չորս երեխա, որից մեկը զինվոր է, իսկ երկուսը՝ անչափահաս: Վերջինս նման արարքի է գնացել միայն ծայրահեղությունից, կարիքից ու սովից դրդված: Կնոջ պաշտպան Մարինա Պողոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ վերջինս վերցրել է միայն այդ գումարը, ուրիշ ոչինչ` երեխաներին կերակրելու համար գումար էր պետք: Իրավապաշտպանի խոսքով՝ օրենքի դեմ որևէ մեկը չի գնում, բայց դրանից բացի կա տրամաբանություն ու մարդասիրություն, էլեմենտար հաշվարկ: Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկել են, որ Հասմիկ Սարգսյանի ազատազրկումը 15 միլիոն դրամ կարժենա պետության վրա:

Մեր հարցին, թե եթե մոռանանք, թե հանցանքն ով է կատարել, առհասարակ 10 հազար դրամ գողության համար ինչ պատիժ է հասնում, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքում օրինաչափ է:

Սա Հասմիկ Սարգսյանի կողմից կատարված գողության երրորդ դեպքն է: Տվել էին փորձաշրջան, սակայն այդ ընթացքում նա կրկին գողություն է կատարել, ինչը համարվում է ավելի ծանր հանցագործություն՝ կրկնահանցագործություն:

Բայց այստեղ կա մի բայց: Իրավապաշտպանի խոսքով այս կինն առաջին գողության ժամանակ տարել էր պանիր ու պահածո, սնունդ, մտել էր բնակարան, որտեղ նաև ուրիշ իրեր են եղել:

«Նա իհարկե, ուրիշի սեփականությանն է տիրացել, բայց դա արել է սովից դրդված, երեխաներին պահելու համար: Երկրորդ անգամ քրոջ ամուսնուց 110 հազար դրամ է գողացել, վիրահատության ու ճառագայթման գումար է պետք եղել: Ես ուզում եմ, որ հանրությունն ինձ ճիշտ հասկանա: Տարատեսակ մեկնաբանություններ կան, թե մենք քաջալերում ենք գողությունը: Բայց այդպես չէ: Չի արդարացվում գողությունը, բայց սա անելանելի վիճակ է»,– նշեց նա:

Պարզվում է Հասմիկ Սարգսյանին նաև նպաստից էին զրկել: Նա չունի սեփականություն, փաստացի գրանցված է եղել նախկին զբաղեցրած բնակարանում, որի վաճառքից հետո իր գրանցումը չեղյալ է համարվել: Նոր բնակարանում չի կարողացել գրանցումը հաստատել, իրեն մերժել են, քանի որ այդ ընթացքում գտնվել է փորձաշրջանում՝ դատական հսկողության տակ:

Իրավապաշտպանի հռետորական հարցին, թե սրա վերջը ի՞նչ է լինելու, մենք էլ պատասխան չունենք: Զրուցակիցս շարունակում է՝ եթե մենք հիմա չարձագանքենք, գնալու է այն կնոջ պես Դավիթաշենի կամրջից իր երեխաների հետ գցվի՞:

Մեր հարցին, թե հիմա ինչ են պատրաստվում անել, պատասխանում է, որ ապրիլի 12–ին Վերաքննիչ դատարանում կքննվի այս գործը: Իրենք էլ ցանկանում են գոնե հանրության ճնշման արդյունքում ազդել այս գործի վրա, քանի որ այն, բացի օրենքի տեսակետից, ունի նաև բարոյական կողմ:

Իրավապաշտպանի խոսքով, եթե պետությունը մարդկանց գցում է աղետալի, սոված իրավիճակի մեջ՝ գնալով գողությունը շատանալու է:

«Մի երեխան էպիլեպսիա ունի, մյուսը ուռուցք, ինքը միոմա, ոտքի ոսկորն է փտում:

Ամուսինն էլ գնացել է Ռուսաստան, ամուսնալուծվել է, ալիմենտ չի վճարում: Բանակում ծառայող որդին վիրահատված է: Մուրացանի հոսպիտալում պառկած էր, ուներ երակների լայնացում, կիստա: Ես մասնագետ չեմ, չգիտեմ այդ հիվանդություններով արդյո՞ք ինքն առհասարակ պետք է զորացրվեր: Գուցե մնար մոր կողքին, աշխատեր, սատար կանգներ: Տղային հոսպիտալից ուղարկել են տուն, մայրական խնամքի տակ: Պատկերացնո՞ւմ եք, բանակից եկած տղան գնա մի տուն, որտեղ ոչ հոսանք կա երկու ամիս, ոչ՝ սնունդ»,– պատմում է նա:

Մարինա Պողոսյանի խոսքով իրենք այդ կնոջ համար օգնություն են կազմակերպում, և այսօր արդեն 2 հոգի արձագանքել են, մեկը 7 հազար դրամ է փոխանցել, մյուսը խոստացել վճարել հոսանքի պարտքը:

Իրավապաշտպանի խոսքով, կինը երկար տարիներ աշխատել է հացի փռում, սակայն իր մոտ միոմա հայտանբերելուց հետո բժիշկն ասել է, թե չի կարելի նման ջերմային պայմաններում աշխատել, ուռուցքը մեծանում է: Գնացել է քաղաքապետարան, խնդրել իրեն փողոցներն ավլելու աշխատանք տան, սակայն դա էլ են մերժել՝ պատճառաբանելով, թե նա փորձաշրջանի մեջ է գտնվում:

«Օրը 6300 դրամ կծախսեն իրեն կալանավայրում պահելու համար: Եթե ինքն օրը 6000 դրամ ունենար, այդ գողությունը չէր կատարի: Ես ոչ միայն Հասմիկ Սարգսյանին եմ պաշտպանում, այլ հասմիկսարգսյաններին, որովհետև նա հավաքական կերպար է: Մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի սրան լուծում տրվի»,– նշեց նա:

Հարցին, թե նման այլ դեպքեր հիշո՞ւմ եք, պատասխանեց, թե ոչ, որովհետև մարդիկ վախենում են քարկոծվել. «Մենք էլ ենք քարկոծվում շատ մարդկանց կողմից, ովքեր գրում են արդարադատություն և այլն: Սուրիկ Խաչատրյանն ամբողջ մարզը կերել է, թող տանեին, դատեին: Ստացվում է, որ այստեղ փոքր գողություններն են աններելի: Ես խտրական արդարադատություն չեմ ուզում: Բայց թող մյուսներին էլ դատեն, Հասմիկին էլ հետները: Այս օրենսգիրքը խեղճերի ու անօգնականների համար չէ»:

Վերջում մեջբերենք դատախազի խոսքը ասված Հասմիկ Սարգսյանին դատարանի դահլիճում՝ «Հարուստի բարձի տակից գնայիր մի կես միլիոն գողանայիր, քեզ չէի դատապարտի, կասեի՝ լավ ես արել, բայց էս մեկը համարում եմ ծանր հանցագործություն»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan