26.Ապրիլ.2018
Հայաստանը հայտնվել է աննախադեպ, համաշխարհային սպառնալիքների կիզակետում ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Վանաձորում դասադուլը շարունակվում է. հազարավոր երիտասարդներ հրապարակում են Կտրուկ շրջադարձ. Նիկոլ Փաշինյանը խառնում է Կարեն և Սամվել Կարապետյանների խաղաքարտերը Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
«Այս օրերին սահմանում լարվածություն է տիրում․... Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Կարեն Կարապետյանին Ոստիկանները ժողովրդի հետ են, բայց ինչ-ինչ պատ... Փշաքաղվելու աստիճան հուզիչ: Ապրիլյան պատերազմ... «Այսքանից հետո որևէ մեկը, ով բախումների հրամա... Ոստիկանությունը հրաժարվելու է կատարել Կարեն Կ... Կփշաքաղվեք, երբ տեսնեք ինչպես են ոստիկանական ... Ցույցից արված լուսանկարը պայթեցրել է համացանց... Ձկներն այսօր կանանց հետ դժվար լեզու կգտնեն․ ա... Եթե ՀՀԿ-ն փորձ անի վարչապետի թեկնածու առաջադր... Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է «Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմու... Համերգի փորձի ժամանակ դեպք է պատահել...Շառլ Ա... Այստեղ կմնանք այնքան, մինչև կկատարվի մեր պահա... Լուիզա Ներսիսյանի ինստագրամյան գրառումը, այս ... Էմիլ Տարասյանն ազատվել է Տնտեսական զարգացման ... Քիչ առաջ. հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինից Սամվել Կարապետյանի գաղտնի խաղը. Սթափվե՜ք… Վովա Գասպարյանի կոչը՝ հայ ժողովրդին... Վլադիմիր Գասպարյանը խոսք է հղել ոստիկանության... Շտապ...հերթն հասավ Տարոն Մարգարյանի հրաժարակա... Հայաստանը հայտնվել է աննախադեպ, համաշխարհային... Հենց նոր «Ելք» խմբակցությունը հրապարակել է վա... «Նիկոլ ջան Կարաս առանց համարների, հանդիպակաց... Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղ...

Ներդրումային ծրագրերը կարող են սառեցվել կամ նվազել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաշինգտոնն ապրիլի 6–ին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկն ընդլայնելու մասին: Պատժամիջոցների ցուցակում ներառվեցին 38 ռուս գործարարներ, պաշտոնատար անձինք և ընկերություններ: Այս ֆոնին ռուբլու կտրուկ արժեզրկում գրանցվեց:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ ռուբլու տատանումներն ի՞նչ ազեցություն կունենան Հայաստանի վրա:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ազդեցությունների շրջանակը մեծ է:

«Այդ փորձը կա: Ընդհանրապես, երբ ռուբլին արժեզրկվում է, և այդ գործընթացը երկարաժամկետ է լինում, բնականաբար, դեպի ՀՀ մասնավոր տրանսֆերտները նվազում և կրճատվում են: Հանգամանքը մի քանի ամիս անց կարող է իր ազդեցություններն ունենալ: Երկրորդը՝ ռուսական շուկան սեղմվում է: Այս դեպքում բնական է, որ պահանջարկը նվազում է, և ռուսական շուկայում աշխատողները, ինչպես նաև այստեղ արտադրող և ՌԴ արտահանող գործարարները կորուստներ են կրելու: Բացի նշվածներից, կարող են նաև սառեցվել կամ նվազել ներդրումային ծրագրերը»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ հիմնական ազդեցությունները վերոնշյալներն են. «Բացի այդ՝ մեր հայրենակիցները, ովքեր ՌԴ–ում աշխատանք ունեն, խնդիրներ են ունենալու: Համենայն դեպս, 2015–2016 թթ. զարգացումներն այդպիսինն էին: Մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան, ինչը հարված է այն ընտանիքներին, որոնց եկամուտների աղբյուրը կամ եկամուտների մի մասը ռուսական շուկան է: Սրանք այն ազդեցություններն են, որոնք հայաստանյան տնտեսության վրա ևս իրենց ազդեցությունն են թողնելու: Բազմաթիվ այլ ոլորտներ ևս կապակցված են: Օրինակ՝ ռազմարդյունաբերության ոլորտը, որը սկսել է շնչել, ինչպես նաև տեքստիլ և թեթև արդյունաբերության ոլորտները, որոնց դեպքում վերջին շրջանում բավականին աշխուժություն կա: Մեր գործարարները հիմնականում աշխատում են ռուսական շուկայի վրա և նրանք, բնականաբար, կորուստներ են կրելու»:

Ատոմ Մարգարյանը շեշտեց՝ ՌԴ–ն նավթ արդյունահանող ու վաճառող երկիր է. «Քանի դեռ նավթի գները կայուն են կամ աճում են, ռուբլու արժեզրկումն, ըստ էության, շատ մեծ վնասներ չի կարող պատճառել: Համենայն դեպս, ՌԴ–ից էլ հնչում են հայտարարություններ, որ բյուջետային իմաստով դա այդքան մեծ վնասներ չի պատճառում: Բայց երկարաժամկետ առումով, իհարկե, ՌԴ–ն լուրջ խնդիրներ է ունենալու»:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ, պատժամիջոցների ֆոնին ռուբլու կայունացման առումով ի՞նչ կանխատեսումներ կան, տնտեսագետը նշեց. «Ռուբլին կարժեզրկվի այնքան ժամանակ, քանի դեռ նավթի գները կայուն են կամ գները բարձրանում են: Հենց ԱՄՆ–ն հայտարարեց Սիրիային հրթիռային հնարավոր հարված հասցնելու մասին, նավթի գները բարձրացան: Բնական է, որ նավթահորերի մոտ այդպիսի հնարավոր գործողություններ ծավալելը արդեն բարձրացնում է վտանգի աստիճանն ու ռիսկերի մակարդակը: Բնական է նաև, որ եթե նավթի գինը բարձրանում է, նավթ վաճառող երկրները շահում են: Այդ երկրներն իրենց բյուջեները մշակում են՝ ելնելով նավթի գների կանխատեսումներից: Հետևաբար այդ իմաստով հնարավոր է, որ առաջիկայում ևս այդ տենդենցը շարունակվի: Բայց հենց նավթի շուկայում հակառակ դրսևորումները լինեն, ՌԴ–ն ուզած չուզած պետք է միջամտի և որոշակի կայունացնի ռուբլու կուրսը, որովհետև այլ հավասար պայմաններում ներքին արտադրությունը կարող է վնասներ կրել»:

Նրա խոսքով՝ ռուբլու դեվալվացիան ձեռնտու է ՌԴ արտահանողներին. «Ոչ միայն այն արտադրություններին, որոնք նավթ և էներգակիրներ են արդյունահանում և վաճառում, այլև մյուս արտադրող–արտահանողներին: Զուգահեռ՝ ներքին շուկայի վրա աշխատող սուբյեկտներին, տնային տնտեսություններին ձեռնտու չէ, որովհետև ռուբլու արժեզրկումն անխուսափելիորեն բերելու է գնաճի, և ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակը կարող է վատթարանալ: Սա պետք է հաշվի առնել: Մեր դեպքում էլ քաղաքականություն մշակողները պետք է որոշակիորեն պահուստների մասով անվտանգության բարձիկներ ձևավորեն: Բացի այդ՝ մենք տեսնում ենք տենդենց, ըստ որի՝ դոլարն էլ է որոշակիորեն արժեզրկվում եվրոյի նկատմամբ: Այսինքն՝ պահուստները դիվերսիֆիկացնելու խնդիր կա»:

Տնտեսագետը շեշտեց, որ այդ համատեքստում պետք է հաշվի առնել նաև ոսկու հանգամանքը. «Հայաստանը ոսկի արդյունահանող ու վաճառող երկիր է, և այդ աղբյուրների հաշվին ևս կարող է դիվերսիֆիկացիա ընթանալ: Իհարկե պետք է քայլեր ձեռնարկել, որ գնաճային ազդեցություններն էական չլինեն հատկապես սոցիալապես խոցելի շերտերի համար: Այս մի քանի ամիսներին գնաճը նախորդ տարիների համեմատ բավականաչափ առաջանցիկ է: Բոլոր դեպքերում այս գործոնները կարող են գնաճային լրացուցիչ ռիսկեր ստեղծել»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan