26.Ապրիլ.2018
Հայաստանը հայտնվել է աննախադեպ, համաշխարհային սպառնալիքների կիզակետում ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Վանաձորում դասադուլը շարունակվում է. հազարավոր երիտասարդներ հրապարակում են Կտրուկ շրջադարձ. Նիկոլ Փաշինյանը խառնում է Կարեն և Սամվել Կարապետյանների խաղաքարտերը Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
«Այս օրերին սահմանում լարվածություն է տիրում․... Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Կարեն Կարապետյանին Ոստիկանները ժողովրդի հետ են, բայց ինչ-ինչ պատ... Փշաքաղվելու աստիճան հուզիչ: Ապրիլյան պատերազմ... «Այսքանից հետո որևէ մեկը, ով բախումների հրամա... Ոստիկանությունը հրաժարվելու է կատարել Կարեն Կ... Կփշաքաղվեք, երբ տեսնեք ինչպես են ոստիկանական ... Ցույցից արված լուսանկարը պայթեցրել է համացանց... Ձկներն այսօր կանանց հետ դժվար լեզու կգտնեն․ ա... Եթե ՀՀԿ-ն փորձ անի վարչապետի թեկնածու առաջադր... Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է «Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմու... Համերգի փորձի ժամանակ դեպք է պատահել...Շառլ Ա... Այստեղ կմնանք այնքան, մինչև կկատարվի մեր պահա... Լուիզա Ներսիսյանի ինստագրամյան գրառումը, այս ... Էմիլ Տարասյանն ազատվել է Տնտեսական զարգացման ... Քիչ առաջ. հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինից Սամվել Կարապետյանի գաղտնի խաղը. Սթափվե՜ք… Վովա Գասպարյանի կոչը՝ հայ ժողովրդին... Վլադիմիր Գասպարյանը խոսք է հղել ոստիկանության... Շտապ...հերթն հասավ Տարոն Մարգարյանի հրաժարակա... Հայաստանը հայտնվել է աննախադեպ, համաշխարհային... Հենց նոր «Ելք» խմբակցությունը հրապարակել է վա... «Նիկոլ ջան Կարաս առանց համարների, հանդիպակաց... Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղ...

Շամշադինի տարածաշրջանում մահվան տեղեկանք ստանալը լուրջ խնդիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ն ավելի վաղ անդրադարձել էր Բերդի տարածաշրջանում մահվան տեղեկանք և վկայական ստանալու խնդիրներին: Խմբագրություն դիմած քաղաքացին մեզ պատմել էր, թե ինչու մինչ օրս չի կարողանում իր մահացած հոր անունով վկայական ստանալ: Մեր հոդվածից հետո խմբագրությանը դիմեցին նաև այլ քաղաքացիներ, ովքեր խնդրեցին իրենց հարցը լսելի դարձնել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Նշենք, որ մարզում միայն այս դեպքը չէ: Բոլորը գիտեն, որ մինչև մահացածին չեն դիահերձում, մահվան տեղեկանք չեն տալիս, իսկ դրա դիմաց պահանջում են 30–80 հազար դրամ վճարել: Դրանից բացի, դիակները մի քանի օր պահում են, որ մի քանի դիակ «հավաքվի», հետո Սևանից մասնագետ հրավիրեն:

Նշենք նաև, որ բարձրացված հարցին ի պատասխան «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրինությունից ստացանք պարզաբանում, որում մանրամասն նշված էր, թե օրենքի որ հոդվածի որ կետով և ինչպես պետք է մահվան մասին տեղեկանք ստանալ:

Անդրադառնալով նշված դեպքի հանգամանքներին, բուժհաստատության պարզաբանման մեջ նշված է՝ «Հրապարկման մեջ նշված 93–ամյա բնակչի մահվան վկայական ստանալու հարցը խնդիր է դարձել, քանի որ մահացողի հարազատները ժամանակին չեն դիմել համապատասխան հաստատությանը: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հարցին, թե դիակներն օրերով պահում են դիահերձարանում, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Բերդի ԲԿ–ն չունի ախտաբանաանատոմիական ծառայություն և կահավորված դիահերձարան: Բերդի տարածաշրջանում մասնագետ չլինելու պատճառով սպասարկումն իրականացնում է Սևանի դատաբժիշկը: Բոլոր դատաբժշկական փորձաքննությունները կատարվում են անվճար»:

Անշուշտ հարց է ծագում, թե ընդհանրապես վշտի մեջ եղած անօգնական հարազատները եթե չիմանան, թե երբ ում պետք է դիմեն, ինչու պետք է զրկվեն մահվան վկայական ստանալու իրավունքից: Մեր նշած դեպքում կինը մահվան մասին տեղեկացրել է շտապօգնության ծառայությանը և ենթադրվում է, որ եթե օղակի բոլոր շղթաները նորմալ աշխատեին, ապա առանց կրկնակի զանգի, պատկան մարմինները կներկայանային և հարցը օրենքի սահմաններում կլուծվեր:

Հարց երկրորդ. եթե իսկապես հիվանդանոցը դիահերձարան չունի, ապա տարածաշրջանում մահացածներին որտե՞ղ են դիահերձում, թե՞ տեղափոխում են մոտ 100 կմ հեռու՝ Սևան ու հետ բերում, և վերջապես՝ ո՞վ է վճարում տեղափոխման ծախսերը և այլն:

Անշուշտ, հարցերի շարանը կարելի է երկար շարունակել, բայց կարճ ձևակերպենք, որ հիվանդանոցի տնօրինության ներկայացրած պարզաբանումը մեղմ ասած հեռու է իրականությունից, քանի որ մեր ձեռքի տակ եղած փաստերն ավելի խոսուն են, որտեղ մարդիկ պատմում են, թե ինչպես են մահվան վկայականներ ստացել:

Իսկ օրինակ՝ մի քանի օր առաջ մահացած, 20 տարուց ավելի շաքարային դիաբետով հիվանդ, մեկ ոտքը անդամահատված կնոջ հարազատներին մահվան տեղեկանք տալու համար կրկին ստիպել են դիահերձում իրականացնել: Մեկ այլ դեպքով 84 տարեկանում ինսուլտ ստացած կնոջ ոտքը կոտրվել է և 8 ամիս եղել է թաղային բժշկի հսկողության տակ: Այս տարվա մարտին մահացել է, բայց կրկին նրա հարազատներին մահվան տեղեկանք տրամադրել են միայն դիահերձելուց հետո: Ի դեպ, չնայած բուժհաստատության տնօրենը պնդում է, որ դիահերձումն անվճար է իրականացվում, բայց մեր տեղեկություններով մահացածի հարազատներից 30 հազար դրամ են պահանջել և ստացել:

Մեկ այլ դեպքում մինչև 30 հազար դրամով դիահերձում են արել քաղցկեղից մահացած հիվանդ կնոջը, որպեսզի նրա անունով նույնպես մահվան տեղեկանք տրամադրեն: Ամենազավեշտալին այն է, որ մահվան տեղեկանք և վկայական ստանալու իրավունքը վերականգնելու համար Շամշադինի բնակիչներից մեկը դիմել է օրենքին, այսինքն` դատարան, սակայն դատարանը առաջին դատական նիստը նշանակել է դիմումը ստանալուց 6 ամիս հետո: Դրա հետևանքով մահացածի հարազատները զրկվել են թաղման նպաստ ստանալու իրավունքից:

Այսինքն, որ այս տարածաշրջանում իրոք որ այս խնդիրը կա և որ բավականին սուր է՝ փաստ է: Մնում է տեսնել, թե պատկան մարմիններն ինչքանով կկարողանան հարցը խորությամբ ուսումնասիրել և դրան պատշաճ լուծում տալ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan