
Բողոքին միացավ նաեւ Վանաձորը. հարյուրավոր երիտասարդներ փակել են Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցը
Այս թեմայով
- Հին «ընկերները» դավաճանեցին. ՀՅԴ-ն հրաժարվեց կոալիցիայից
- ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահրամ Բաղդասարյանը` Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրերի մասին
- ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Վանաձորում դասադուլը շարունակվում է. հազարավոր երիտասարդներ հրապարակում են
- Մի խումբ կանայք ներխուժել են «Երևան Սիթի» սուպերմարկետ, և հաճախորդներին հորդորել՝ այլևս գնումներ չկատարել տվյալ սուպերմարկետից (Տեսանյութ)
- Նիկոլ Փաշինյանի հայրն ու մայրը միացան ցույցին (Տեսանյութ)
Armtimes.com-ը գրում է.
Վանաձորցի հարյուրավոր մարդիկ բողոքի երթ են անում Վանաձորի փողոցներում՝ դեպի կենտրոնական Հայքի հրապարակ: Բողոքի երթին հիմնականում միացել են հարյուրավոր աշակերտներ, ուսանողներ, որոնք միաժամանակ հայտարարել են դասադուլ:
Բողոքի երթի մասնակից են դառնում սովորական անցորդները եւս, ցուցարարները վանկարկում են «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը՝ ի աջակցություն Երեւանում հասունացած բողոքի ալիքի:
Ուսանողները փակել են Տիգրան-Մեծ-Նժդեհ կենտրոնական խաչմերուկը, կասեցրել երթեւեկությունն այդ ուղղությամբ ու կոչ են անում միանալ բողոքին ու այն դարձնել համահայկական անհնազանդություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում