22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Ֆիլմերի արտադրության վրա ծախսվել է մոտ 600 միլիոն դրամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ հանրապետության կինոարտադրող երեք կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2014թ. թողարկվող 37 ֆիլմերից 2017թ. ավարտվել է 28–ի արտադրությունը: Այդ կազմակերպություններում շարունակվում է 9 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2018–2019թթ.: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումից:

Նշված 28 ֆիլմերից չորսը լիամետրաժ են, ինը՝ փաստավավերագրական, հինգը կարճամետրաժ, ևս հինգը՝ կարճամետրաժ դեբյուտային, ուսանողական, իսկ չորսն էլ՝ անիմացիոն: Այս բոլոր ֆիլմերի արտադրական ծախսերն ամբողջությամբ վերցված կազմել են 599 միլիոն 729 հազար դրամ, որից 505 միլիոն 630 հազար դրամը կատարվել է նախորդ տարի: Պատճառը ֆիլմերի մեծամասնության՝ 24–ի, նախորդ տարի թողարկվելն է:

Նշված 28 ֆիլմերից ամենածախսատարն է եղել 2014 թ. թողարկված լիամետրաժ «Քարվաճառը», որի նկարահանման ծախսերը կազմել են 75 միլիոն դրամ: Երկրորդ տեղում է այս առումով 2016 թ. թողարկված կրկին լիամետրաժ «Վերադարձողները» ֆիլմը: Այս ֆիլմի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 55 միլիոն դրամ: Ամենից մատչելին էլ այս դեպքում կարճամետրաժ «Միմի» ֆիլմն է, որի կյանքի կոչման համար անհրաժեշտ է եղել միայն 600 հազար դրամ:

Այս պահին անավարտ են մնացել ինը ֆիլմեր, որից մեկը կարճամետրաժ «Ավելորդն» է («Ճանապարհ» ֆիլմաշարից), անիմացիոն «Օլիմպիկոսն» ու «Ջազը»: Դեռ ընթացքի մեջ են նաև մեկ փաստավավերագրական՝ «Ասատուր Գյուզելյան» ֆիլմի նկարահանումները, ինչպես նաև լիամետրաժ «Տատիկիս վարսերը», «Սպիտակ», «Ձյունանուշ», «Տարօրինակ հեքիաթ» և «Անխելք մարդը» ֆիլմերը: Այս անավարտ ֆիլմերի մեծ մասը նույնպես թողարկվել է նախորդ տարի, բացառություն են «Օլիմպիկոսը», «Տատիկիս վարսերը» ու«Տարօրինակ հեքիաթը»: Սրանցից առաջինը թողարկվել է 2015 թ., իսկ մնացած երկուսը՝ 2016–ին:

Ի դեպ, այս ինն անավարտ ֆիլմերի համար արդեն իսկ ծախսվել է 333 միլիոն 454 հազար դրամ, որից 221 միլիոնը՝ միայն նախորդ տարի:

Ֆիլմերի ֆինանսավորման մեծ մասն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը կազմել է 653 միլիոն 531 հազար դրամ: Իսկ ընդհանուր առմամբ ֆիլմերի ստեղծման նպատակով կատարված ֆինանսական մուտքերը կազմել են 774 միլիոն 763 հազար դրամ: Եղել են նաև նվիրատվություններ, որոնք կազմել են 105 միլիոն 222 հազար դրամ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan