22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Նիկոլ Փաշինյանը ցուցարար էր, իսկ հիմա Հայաստանի վարչապետն է. New York Times-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին

Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանն անդրադարձել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը:

Պարբերականն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում՝ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետև պարբերականը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արեց վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Երևանի Հանրապետության հրապարակում իր աջակիցների հետ հանդիպմանը. «Ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվեցի Հայաստանի վարչապետ: Ձեր հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով պետք է լինի Հայաստանի վարչապետը»:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը իր շարժումը սկսել է մարտի 31-ին՝ Հայաստանի տարածքով քայլարշավ իրականացնելով, որի սկզբում ոչ ոք այդ ամենին լուրջ չէր վերաբերվում: «Սակայն ընդամենը երեք շաբաթ հետո նախկին լրագրող և ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը սկսեց քաղաքացիական անհնազանդության լայնածավալ գործողություններ իրականացնել, ինչը փոխեց երկրի քաղաքական լանդշաֆտը»,- գրում է պարբերականը:

Պարբերականը հատկանշական է համարում նաև այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանին ռազմավարական նշանակություն է տալիս:

website by Sargssyan