22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Օխլոկրատիայի հաղթանակը՝ վտանգավոր երևույթ և նախադեպ Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հա­յաստանում, բնորոշվում է քաղաքագիտա­կան մեկ տերմինով՝ օխլոկրատիա: Ի՞նչ է դա: Օխլոկրատիան այն է, երբ որոշումներ կա­ յացվում է ամբոխի քմահաճույքներով՝ նրան առաջնորդող անձի կամ անձանց ուղղորդ­ մամբ: Ինչպես օրինակ հրապարակում է որոշվում՝ տվյալ դեպքում վարչապետի թեկ­ նածուն, որը պետք է պարտադրվի Ազգային ժողովին՝ «կամ ես կլինեմ վարչապետ կամ ընդհանրապես չի լինի վարչապետ» վերջ­ նագրով: Սա ոչ մի կապ չունի ժողովրդավա­ րության հետ, չխոսելով արդեն, որ ուղղակի­ որեն հակասում է Սահմանադրությանը: Սա­ կայն ամբոխի քմահաճույքը դա է և բոլորը, այդ թվում օրենսդիր իշխանությունը պետք է դրան համաձայնեն: Եթե ժողովրդավարության ժամանակ կա­ րելի է հարկադրել գործող նախագահին կամ վարչապետին հրաժարական տալ, ապա միայն օխլոկրատիան կարող է պար­ տադրել, որ պատգամավորները քվեարկեն իրենց համոզմունքներին և մոտեցմանը հակառակ: Եթե դա տեղի չունենա, ապա հեղափոխական պատանեկան ջոկատները կանեն այն, ինչ արեցին ՀՀԿ պատգամա­ վորների նկատմամբ՝ սգո ժապավաններից մինչև նրանց բնակարանների մոտ հայհո­ յանքներ, անձնական վիրավորանքներ և այլանդակության այլ դրսևորումներ: Որ­ պես դրա հետևանք, միայն օխլոկրատիայի դեպքում կարող է այնպես լինել, որ խորհր­ դարանը «ընտրի» վարչապետի, որը չունի խորհրդարանական մեծամասնություն և որի թեկնածությունը պարտադրում է հրա­ պարակը կամ փողոցը: Հակառակ դեպքում ամբոխը կաթավածահար կանի մայրաքա­ ղաքը և ամբողջ երկիրը՝ ընդհուպ օդանա­ վակայան, երկաթուղի, մաքսային սահմա­ նակետերեր, չխոսելով արդեն փողոցների և ճանապարհների մասին: Ասել, որ այս ամենը ոչ միայն ժողովրդավարության հետ կապ չունի, այլև մարդկանց իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքեր են, նշանակում է շատ քիչ բան ասել: Հայաս­ տանի դեպքում այս ամենը նաև սեփական երկրի շրջափակման օղակի սեղմում է, որն, ի լրումն Թուրքիայի և Ադրբեջանի, իրակա­ նացնում է «թավշյա» կամ «սիրո» հեղափո­ խության ամբոխը՝ հանուն սեփական կուռ­ քին իշխանության բերելու: Ընդ որում, շրջափակում էին անգամ զինվորական շա­ րասյունները, որոնք մեկնում էին Արցախ կամ սահմանամերձ զորամաս, ինչպես նաև հայկական ատոմակայանը սպասար­ կող ավտոմեքենաները: Սա ոչ այլ ինչ է, քան բանականությունը կորցրած ամբոխի քմահաճույք: Այս ամենը նշանակում է նաև, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, զավթել է իշխա­ նությունը: Որքան էլ համընթաց քամին բռնած քաղաքական ուժերը, քաղաքագետ­ ները, շոուբիզնեսի «աստղերը», տարբեր բնագավառների ներկայացուցիչները փոր­ ձեն շողոքորթել նոր իշխանությանը և չնկա­ տելու տան այս հանգամանքը, միևնույնն է, նոր վարչապետն ընտրվել է ամբոխի կամ փողոցի ճնշմամբ: «Համաժողովրդական շարժում» հասկացություն օգտագործողները երբեք չեն կարող բացատրել, որ եթե այդ շարժումն իսկապես համաժողովրդական էր ու ուներ բնակչության գերակշիռ մեծամաս­ նության աջակցությունը, ինչո՞ւ Նիկոլ Փաշի­ նյանն այդպես էլ չցանկացավ իր դիրքերն ամրապնդել նոր ընտրությունների միջոցով: Այսինքն, նա խուսափեց ժողովրդավարա­ կան տարբերակից՝ ընտրելով օխլոկրատիա­ յի միջոցով իշխանության գալը, որի պատ­ ճառով նրան ուղեկցելու է լեգիտիմության ուրվականը: «Սիրո» հեղափոխությունը նաև վտանգա­ վոր նախադեպ է: Հայաստանում դեռևս չէր եղել լեգիտիմ իշխանությունը տապալելու երևույթ: Այսուհետ, իշխանություն տենչող ցանկացած անձ կամ քաղաքական ուժ, ան­ գամ ընտրությունների արդյունքները ճա­ նաչած լինելու դեպքում, որոշ ժամանակ անց, օգտագործելով գունավոր հեղափո­ խությունների նույն զինանոցը, կարող է տապալել ասելով, որ քաղաքական իրավի­ ճակ է փոխ վել: Մի խոսքով, բարի գալուստ ամբոխի ճնշման տակ գտնվող Հայաստան՝ դրանից բխող բոլոր վտանգներով ...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan