22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Արցախի հարցն այլևս «սեփականաշնորհված» չէ. պարտադրվելու է նոր իրողություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը՝ մայիսի 9–ին, այ­ ցելեց Արցախ: Լրագրողների հետ ճեպազ­ րույցում նա հայտարարեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում Արցա­ խի Հանրապետության անունից պետք է բա­ նակցի Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս Արցախի նախագահի: Մարտական խաչի ասպետ, Արցախի հասարակական–քաղա­ քական գործիչ Վահան Բադասյանը, մինչ անդրադառնալը հայտարարությանը, նախ ընդգծեց, որ նորանշանակ վարչապետի այցն Արցախ նշանակալի էր: «Արցախցիներն առաջին անգամ տեսան, որ երկրի առաջին դեմքը կարող է գլուխ խո­ նարհել զոհվածների մայրերի առջև, կա­ րող է համբուրել նրանց ձեռքը, խորին հար­ գանք ցուցաբերել մանուկների և, ընդհան­ րապես, քաղաքացու նկատմամբ: Արցախցի­ ներից շատերը դեմ էին այս գործընթացնե­ րին, հիմա թող իմանան, որ սա է ճիշտը՝ ժո­ ղովրդի հաղթանակն ու արդարությունը եր­ բեք չի կարելի կասկածի տակ դնել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղանի շուրջ բերելու տեսլականին, նա ընդգծեց. «1994թ. հրադադարի մասին պայ­ մանագիրը եռակողմ է եղել: Սակայն երկ­ րորդ նախագահը, տեղափոխվելով Հայաս­տան, սեփականաշնորհեց Արցախի հարցը: Նույն ուղղությունը շարունակեց նաև երրորդ նախագահը: Սա հենց այնպես չէր: Տոտալի­ տար իշխանությունը պահելու համար Արցա­ խի հարցն անպայման պետք էր «սեփակա­ նաշնորհած» պահել: Այս տասնամյակների ընթացքում իրենք ստեղծել էին այն կարծրա­ տիպը, ըստ որի՝ ղեկավարը պետք է անպայ­ ման արցախցի լինի, որ Արցախի հարցը լավ լուծի: Սա թյուր կարծիք էր: Ի՞նչ է՝ մյուսները կարող էին հանձնե՞լ Արցախը: Սա էր պատ­ ճառը, որ այս օրերին Արցախում ոչ բոլորն էին ճիշտ ընկալել ռեժիմի տապալումը: Այս­ տեղ իրենց մեղքի բաժինն ունեին նաև Ար­ ցախի իշխանությունները, որոնք հլու–հնա­ զանդ էին ՀՀ իշխանություններին: Ես նրանց կոչ կանեի բարեփոխվել, չշարունակել այն հին ոճը, որով առաջնորդվում էին նախկի­ նում: Եվ, վերջիվերջո, Արցախը պետք է շու­ տափույթ միացնենք մայր Հայաստանին, որ­ պեսզի չկրկնվեն այն պատմական իրադար­ ձությունները, որ ունեցել ենք»: Վահան Բադասյանի խոսքով՝ ՀՀ–ում նոր իրողության համատեքստում Ադրբեջանի համար շատ բարդ է լինելու: «Ադրբեջանը չի կարողանալու զենքի ուժով գրավել Արցախն ու Հայաստանը, ինչ­ պես ցանկանում էր: Իրենք նման հույսեր այ­ լևս չեն ունենալու: Համոզված եմ՝ այս ազգա­ յին զարթոնքի ֆոնի վրա մենք հզորացնելու ենք մեր բանակը և թույլ չենք տալու, որ սահ­ մանին զոհեր լինեն: Իսկ այդ ամենին հաս­նելու մեխանիզմները մենք միշտ ենք առա­ ջարկել, բայց կոռումպացված իշխանու­ թյունները երբեք չեն ընդունել: Նոր իշխա­ նություններն այդպես չեն անելու, և մենք Ադրբեջանին ուղղակի պարտադրելու ենք, որ ընդունի ոչ միայն իր պարտությունը, այլ հաշվի նստի իրողության հետ. Տարածքները չեն զիջվելու: Պատմության մեջ նման դեպ­ քեր էլի են եղել, բայց տարածքները մնացել են արդարի և ուժեղի ձեռքում: Իսկ ուժեղը միշտ արդար է, որովհետև ուժն է ծնում իրա­ վունք: Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր իրավունքները պարտադ­ րել, որովհետև դրանք մեր պատմական տա­ րածքների մի մասն են: Պատերազմ է եղել, արյուն է թափվել և կարմիր արյամբ սահ­ մաններ են գծվել, բայց արյան գինը չկա, որ ադրբեջանցիները վճարեն, և մենք հետ տանք այդ հողերը»,–ասաց Վ. Բադասյա­ նը:Նա շեշտեց՝ միգուցե նախորդ իշխանու­ թյունների դեպքում տարածքներ տալ–չտալը բառախաղ էր, որն արվում էր, ինչպես իրենք էին ասում, արտաքին լսարանի համար:. «Իրականության մեջ ֆիզիկապես չէին հանձնում տարածքները, բայց ներքին կյան­ քում իրականացվող բոլոր գործողություննե­ րը տանում էին նրան, ըստ որի՝ պետք է հանձնեին ոչ միայն Արցախի տարածքները, այլև ամբողջ Հայաստանը: Մեզ օդի ու ջրի պես պետք էր իշխանափոխությունը, որով­ հետև երկրում ծայրահեղ էր արտագաղթը, աղքատությունը: Արդարությունը մեր իրա­կանությունից այնքան էր դուրս մղվել, որ ոչ ոք չէր ուզում կամովին իր կյանքը զոհասե­ ղանին դնել: Մեր շուրջը վխտում էին անար­ դարություն ը, կոռուպցիան, հարստահա­ րումները: Երկիրն ամեն օր դատարկվում էր և երկիրը հանձնելու գաղափարը հենց այս համատեքստում էր: Իսկ հիմա ժողովուրդն արդեն հաղթանակած է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալներ չեն լինելու, ազատությունները չեն սահմանա­ փակվելու, մենաշնորհներ չեն լինելու, իշխա­ նությունների կողմից կամայականություններ չեն լինելու: Այսպիսի պայմաններում արա­ րող ժողովուրդը կարողանալու է ինքնակազ­ մակերպվել: Իշխանություններին մնում է արդարամիտ լինել»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan