22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

«Արցախի մասնակցությունը բանակցություններին՝ ինքնորոշման իրավունքի իրացում». Էմիլ Օրդուխանյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ստեփանա­ կերտում կայացած մամուլի ասուլիսի ժամա­նակ  ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ խոսելիս նշեց, որ հակամար­ տության կարգավորման համար ամենակա­րևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակ­ ցություններն են՝ Արցախի մասնակցությամբ: Սրան ի պատասխան հետևել է ադրբեջա­ նական իշխանությունների, մասնավորա­ պես՝ Ադրբեջանի արտգործնախարարու­թյան մամուլի ծառայության ղեկավարի հայ­տարարությունն այն մասին, թե Հայաստանի նորընտիր վարչապետը սոցիալ–տնտեսա­կան հարցերի լուծման փոխարեն նախա­ պատվությունը տալիս է քաղաքական քա­ րոզչությանը: Քաղաքագետ Էմիլ Օրդուխա­ նյանի խոսքով՝ վարչապետի այս քայլը շատ կարևոր է այն առումով, որ բացարձակա­ պես բարձրացնում է Արցախի Հանրապե­ տության՝ որպես իրավասուբյեկտի հնարա­ վորությունը մասնակցելու խնդրի կարգա­ վորման խաղաղ գործընթացին: Նրա խոս­ քով՝ Արցախն աշխարհին ներկայանալու հնարավորություն կարող է ստանալ և, իհարկե, արցախյան հարցում պետք է մաս­ նակցի նաև Արցախի իշխանությունը: Օր­ դուխանյանի կարծիքով, սա շատ կարևոր մեսիջ է՝ ուղղված ոչ միայն հակառակորդ Ադրբեջանին, այլև համաշխարհային հան­ րությանը, Մինսկի խմբին, որը զբաղվում է հակամարտության խաղաղ կարգավորմամբ և այս խնդրում միջնորդական առա­ քելություն է իրականացնում: Անդրադառնալով Ադրբեջանի արձագան­ քին՝ քաղաքագետը նշեց, որ դա բնական երևույթ է, այլ կերպ լինել չէր կարող: Սրանով Արցախը հնարավորություն է ունենում մի­ ջազգային հարթությունում ներկայանալ որ­ պես սուբյեկտ, որն ինքնորոշման իրավունքի ճանաչման առաջին քայլն է: Բանակցային գործընթացին դե ֆակտո մասնակցելը ուզած թե չուզած Արցախին՝ ադրբեջանա­ կան տեսանկյունից, դարձնում է սուբյեկտ: Արցախը դե ֆակտո դառնում է սուբյեկտ, որը մասնակցում է իր հարցի կարգավոր­ ման գործընթացին: Զրուցակցիս խոսքով, սա Արցախի Հանրապետության ազգային շահերից, առհասարակ՝ հայկական շահերից բխող շատ կարևոր հաղորդագրություն է՝ ուղղված ամբողջ աշխարհին: «Փաստ»–ի այն հարցին, թե հեշտ կլինի՞ այդ երրորդ կողմի ներառումը բանակցային սեղանին և արդյո՞ք վտանգավոր հետևանք­ ներ չեն կարող լինել, Օրդուխանյանը պատասխանեց, որ գոյություն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք կարևոր սկզբունք՝ ինքնորոշման իրավունք, ուժի չկի­ րառում և տարածքային ամբողջականու­ թյուն: «Սրանք նաև Մինսկի խմբի առջև դրված այն երեք կարևորագույն սկզբունք­ ներն են, որոնցից առաջնայինը պետք է լինի ինքնորոշման իրավունքը: Եթե մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, ապա Արցախի մասնակցությունն այդ գործընթա­ ցին ինքնորոշման իրավունքի իրացման դե յուրե հնարավորություն է ստեղծում»,– նշեց նա: Ինչ վերաբերում է հակառակորդի կող­ մից հնարավոր ագրեսիային, Օրդուխանյա­ նը նկատեց, որ Ադրբեջանը, հնարավորու­ թյան դեպքում, մշտապես ագրեսիա է ցու­ ցաբերել, որը չեզոքացվել է: Բայց այս օրե­ րին, հաշվի առնելով համազգային մոբիլի­ զացիան ոչ միայն հանրապետության ներ­ սում, այլ՝ ամբողջ հայության, նաև սփյուռ­ քահայության շրջանում, նախադրյալներ է ստեղծում, որ Ադրբեջանը որևէ քայլ ձեռ­ նարկելուց առաջ ժողովրդական խոսքի հա­ մաձայն՝ «տասը չափի, մեկ կտրի»: Արդյո՞ք նրանք կգնան այդ արկածախնդրությանը: «Դա ողջամիտ չի՛ լինի: Եվ հետո, իրենք չէ, որ պետք է ասեն Հայաստանի վարչապե­ տին՝ նա ներքի՞ն, թե՞ արտաքին խնդիրներով զբաղվի: Մենք այլևս խորհրդարանական երկիր ենք. վարչապետը և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ կարող է իրականացնել այն գործունեությունը, որով լիազորված է Սահմանադրությամբ»,– հավելեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan