22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Լիցքավորումներն առանց միջնորդավճարի են, բայց քաղաքացիներին «կողոպտելու» ավանդույթը շարունակվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բոլոր լիցքավորումներն առանց միջնոր­ դավճարի»: Արտահայտությունը դեղին թղթի վրա է գրված՝ մեծ ու սև տառերով: Այն փակցված է «Press stend» ընկերության կրպակների տեսանելի հատվածում: Իսկ որտեղ բացակայում է իրազեկումը (ի դեպ, այդպիսիք էլ կան), վաճառողները զգուշաց­ նում են, որ դեռ այս տարվա փետրվար ամ­ սից միջնորդավճար այլևս չի գանձվում: Նշենք, որ վերջին շրջանում բջջային հեռախոսահամարը լիցքավորելու դեպքում միջնորդավճար չի գանձվում նաև վճարային տերմինալներից: Նկատենք, սակայն, որ Երևանում գործող ոչ բոլոր թերթի կրպակներն ու խանութներն են հետևում վերոնշյալ իրազեկման քաղաքականությանը: Կարելի է ասել՝ մնացածի դեպքում հույսը վաճառողի խիղճն է: Այս ժա­ մանակահատվածում տարբեր կրպակներում և խանութներում շարունակում են լիցքավորելու համար միջնորդավճարներ գանձել: Նշենք նաև, որ միջնորդավճարը ևս ֆիքսված չէ: Կան խանութներ, որտեղ գանձում են 20 դրամ: Կան խանութներ ու կրպակներ, որ­տեղ գանձում են անգամ 30 դրամ: Ճիշտ է, վճարային տերմինալներից այլևս գումար չի գանձվում, բայց դրանց պարագայում գանձ­վող գումարը ևս «նշանակալի էր»: Օրինակ՝ 200 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդից 35 դրամ էր գանձվում: Հիշենք՝ միջնորդավճարներ գանձելու «ավանդույթն» ի հայտ եկավ մոտ 2016 թվականի վերջերից: Ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի մարզերի շատ բնակավայրերում անգամ լիցքավորման քարտեր գնել էին միջնորդավճար վերցնում: Չի բացառվում, որ անկախ ամեն ինչից, մարզերում ևս շարունակում են քա­ ղաքացիներից միջնորդավճարներ վերցնել: Իրազեկման առումով այստեղ խնդիր կա. ոչ բոլոր տնտեսվարողներն են շահագրգռված քաղաքացիներին իրազեկելու պատրաստակամությամբ: Եվ քանի որ ոչ բոլորն են խղճի թելադրանքով առաջնորդվում, մեր քաղաքացիներին հորդորում ենք չվճարել միջնորդավճարները: Շատերը կարող են մտածել, թե խոսքը չնչին գումարի մասին է և ուղղակի «ցույց տան», որ իրազեկված չեն: Սակայն մեր քաղաքացիների այս սովորությունը վերջին իրադարձություններից հետո ևս պետք է որ փոփոխված լինի: Իրականում դժվար չէ պատկերացնել, թե յուրաքանչյու­ րից գանձված անգամ 20, 30, 35 դրամներն ինչ կլորիկ գումարների կարող են վերածվել: Ի դեպ, հարց է նաև, թե մինչ օրս գանձված գումարներն ի՞նչ նպատակներով են ծախսվել Եթե հնարավոր էր առանց այդ միջնորդավճարի լիցքավորում կատարել, ինչո՞ւ միայն մոտ երկու տարի հետո որոշվեց այլևս չվերցնել այդ հավելավճարները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan