22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Սոֆյա Պողոսյան. «Համակերպվելն ինձ համար միշտ դժվար է եղել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով ար­ դեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլո­ վակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ: «Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքականությունը նրան գրավել է, քանի որ տարիքի բերումով աճել  է նաև իրեն շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած պահանջմունքը, գիտակցականության մակարդակը, ինչպես նաև իրականության հետ հաշվի նստելու «ստիպված» լինելու հանգա­մանքը: «Ավելի երիտասարդ տարիքում, երբ ուզում ես իրականությունից փախչել և «չտեսնել» այն մինուսները, որոնք չես ուզում տեսնել, քաղաքականությունը չի հետաքրքրում Բայց գալիս է մի տարիք, որ այդ ամեն ինչն այլևս չնկատելը ոչ միայն հնարավոր չէ, այլև քննադատելի է»,– ասաց Ս. Պողոսյանը: 

«Ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական»

Նրա կարծիքով կարծրատիպը, թե դերասան-դերասանուհիները կամ ճանաչված մարդիկ ավելի ապահովված կյանքով են ապրում, չի համապատասխանում իրականությանը: Նրանք էլ, ինչպես սովորական մարդիք նույն հոգսերն ունեն: «Մեր երկրում ապրող բոլոր մարդկանց խնդիրներն էլ մինչ օրս նույնն են եղել, բայց կարծում եմ, որ այսուհետ մեր երկրում միայն դրական իրադարձություններ պետք է լինեն: Նշեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում մասնակցել եմ բոլոր բողոքի ակցիաներին և բարձրաձայնել եմ իմ դժգոհության մասին: Երբեք չեմ առաջնորդվել նրանով, որ եթե հայտնի մարդ է, ուրեմն պետք է նաև լռի: Եվ, բարեբախտաբար, ես միշտ կարողացել եմ պահել իմ ներքին անկախու­ թյունը, որպեսզի որևէ մեկը չկարողանա ինձ ստիպել լռել կամ ասել այն, ինչ ես չեմ ուզում: Նախկին դիկտատուրայի բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ մշակույթի ներկայացուցիչներից շատերը, զոհ գնալով այդ ամենին, ստիպված կամ կամավոր կերպով չեն կարողացել խույս տալ այդ ամենից և դարձել են այդ համակարգի մի մասնիկը: Իհարկե, այդ համակարգի մեջ չմտնելը կամ այն շրջանցելը շատ դժվարություններ է առաջացնում և ստիպում է ավելի բարդ շղթայական ուղի անցնել: Ուստի, ստիպված, շատերը համակերպվում են այդ խաղի կանոններին և սկսում են նույն խաղի կանոններով առաջ շարժվել: Համակեպվելն ինձ հա­ մար միշտ ավելի դժվար է եղել: Այն ժամանակ ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլի­ ներ, եթե ես լինեի Հանրապետական: Բայց ես միշտ ընտրում եմ ավելի բարդ, բայց ճիշտ ճանապարհը, քան հեշտը և հասանելին,- ասաց Ս. Պողոսյանը:

Փաշինյանին մարդիկ կուռքի՞ են վերածել

Բոլոր քաղաքական գործիչներից նա Նիկոլ Փաշինյանին հավատաց ց, քանի որ վերլուծել է նրա ապրած կյանքը իսկ աչքերում տեսել անկեղծություն ու բարություն: «Շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքական գործիչների մեջ բարությունը գերիշխի: Իսկ դրա համար պետք է սիրել դիմացինին, որպեսզի բոլոր գործողությունները դրական ընթացք ունենան»,–ասաց սիրված դերասանուհին: Ս. Պողոսյանը համաձայն չէ այն կարծիքին, որ մարդիկ սկսել են Ն. Փաշինյա­ նին կուռքի վերածել: Նրա կարծիքով, դա ընդամենը դրական էմոցիաների և հասարակության մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների արդյունք է, որն, ըստ նրա, կրկին Ն Փաշինյանի ձեռքբերումն է, քանի որ հենց նա է կարողացել մարդկանց մոտ նման պոռթկում առաջացնել: «Թվում է, թե Ն. Փաշինյանին կուռքի են վարածել, բայց գիտակից մարդիկ բոլորն էլ հասկանում են ներկայի թե՛ մինուսները, թե՛ պլ յուսները: Ես գնահատում եմ, որ նա կոնկրետ քայլեր է առաջարկում, իսկ մարդիկ էլ գիտակցեցին, որ ամեն մեկիս քայլը նշանա­ կություն ունի: Եվ պետք չէ նստել ու սպասել, որ դիմացինը ինչ–որ բան փոխի: Յուրաքանչյուրը եթե իր գործի մեջ լինի բարեխիղճ, լավ կատարի իր աշխատանքը, վերանան անտարբերությունը, վախի մթնոլորտը, կարծում եմ մ՝ կարճ ժամանակում շատ բան կփոխվի»,–ասաց Ս. Պողոսյանը:

Հիմա այնքան շատ սեր կա, և ես ուզում եմ, որ այն պահպանվի

Անկեղծ զրույցի ժամանակ նա ասաց նաև, որ վերջին մեկ տարում իր գլխում մշտապես երկրից արտագաղթելու մասին միտքն է պտտվել, բայց հիմա, երբ Հայաստանում նման փոփոխություն է տեղի ունեցել, նա այնքան է ուրախացել, որ արտագաղթելու մասին այլևս չի մտածում: «Չեք պատկերացնի, թե մեղքի զգացման ինչ մեծ բեռ է իմ ուսերից ընկել, որ նման կերպ էի մտածում: Հիմա այլևս արտագաղ­ թելու մասին չեմ մտածում, ուզում եմ ապրել, շարունակել ստեղծագործել և իմ կյանքի հետագա տարիներն անցկացնել Հայաստանում Լավագույն լուծումն այն է, երբ մարդն ապրում է իր ծննդավայրում և տարվա մեջ մեկ անգամ հնարավորություն է ունենում ճանապարհորդելու: Իհարկե հասկանում եմ, որ տարիների ընթացքում կուտակված խնդիրները մեկ օրում չեն լուծվելու, և հիմա մենք հասել ենք ամենադժվար փուլին, բայց հաջողության հասնելու միակ բանաձևը՝ գործը սիրով անելն է: Եվ ես կարծում եմ, որ եթե բոլորս սիրով կատարենք մեր գործը, անկախ նրանից, թե ինչքան ենք ջանք գործադրում միևնույն է, ո՛չ կհոգնենք, ո՛չ էլ թևաթափ կլինենք: Հիմա քաղաքում, օդում այնքան շատ սեր կա: Ես շատ եմ ցանկանում, որ այդ ամեն ինչը պահպանվի, և մենք կարողանանք դրանից բռնել ու այն երբեք բաց չթողնել»,– խոսքը եզրափակեց սիրված դե­ րասանուհին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan