22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Իրանի հետ հարաբերությունները ՀՀ–ի համար ունեն կենսական նշանակություն. Վարդան Ոսկանյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ–ն փորձում է Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերը սահմանափակել, նրան չեզոքացնել: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: «ԱՄՆ–ն իր բոլոր հնարավորություններն օգտագործում է Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Արդեն մի քանի տարի է Իրանի միջուկային համաձայնագրի կնքումից հետո Իրանը ոչ միայն կարողացել է հաջողությամբ կարգավորել իր խնդիրները տարածաշրջանում այլև ներկայություն ապահովել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրեթե ողջ հատվածով: Մասնավորապես, Սիրիայում իրանական դիրքերն ամրապնդ­ վել են ի վնաս Իսրայելի տարածաշրջանային անվտանգության ն, և այս խնդիրն անհանգստացնում է Իսրայելին»,–ասաց Վար­դան Ոսկանյանը: Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալը ենթադրում է պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: Վարդան Ոսկա­նյանը նկատեց, որ ԱՄՆ–ն փորձելու է Իրանի տնտեսությունը հասցնել քայքայման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: «Ակնհայտ է մի բան, որ Իրանի համար ստեղծված իրավիճակը սովորական է, այն է՝ մի քանի ճակատով պետք է պատերազմի: Իրանցիները համարում են, որ իրենց պետության համար շարքային երկրի կարգավի­ ճակն անընդունելի է: Իրանը պետք է լինի Մերձավոր Արևել քում գերտերություն»,– ասաց Վարդան Ոսկանյանը: Իրանագետի խոսքով՝ Հայաստանն Իրանի հետ աշխատել է, աշխատում է և պետք է աշխատի անկախ պատժամիջոցների առկայությունից կամ բացակայությունից: ԱՄՆ–ն հայտարարում է, որ ուղղակիորեն պատժամիջոցներ կարող է կիրառել այն ընկերությունների նկատմամբ բ, որոնք աշխատում են Իրանում մ՝ անկախ նրանից՝ ամերիկյան, թե Եվրոպականն, թե այլ ընկերություն­ներ են: Դա որոշակի վախ կարող է առա­ ջացնել հայաստանյան ընկերությունների շրջանում: «Ցանկացած պարագայում, Հայաստանը պետք է հստակորեն հասկացնի բոլոր կող­ մերին՝ անկախ նրանից, թե ով է այդ կողմը, որ Հայաստան–Իրան հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, որևէ մեկը չպետք է Հայաստանի վրա ճնշում գործադրի, որը կխաթարի հարաբերությունները իր հարևանի հետ , լինի Իրանը, թե Վրաստանը: Մենք նույնպես այս պետու­ թյունների համար ունենք կարևոր նշանակություն: »,–հավելեց Վարդան Ոսկանյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan