22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Սասուն Միքայելյան. «Ժողովուրդն իրեն սպառնացող մի մեծ փորձանքից է ազատել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի տրամադրությունը միշտ մարտական է: Նա իր կյանքն ապրում է ժողովրդի ցանկություններով, և այն, ինչ այս օրերին կատարվեց, ըստ նրա՝ անբացատրելի մի բան էր: Ս. Միքայելյանը ի պատասխան «Փաստ»-ի հարցին , թե հասարակության մեջ զարմանք կա, որ ինքը ոչ մի պաշտոն չստացավ, նշեց, որ ինքն ընդհանրապես ոչ թե այս կամ այն պաշտոնի համար է պայքարում, այլ՝ օգնելու, որ ժողովուրդը դուրս գա բարոյահոգեբանական ծանր վիճակից, իսկ ինքը որպես պատգամավոր է շարունակելու իր գործը: «Այսօր ես երջանիկ եմ: Եվ մարդ ոչ թե պաշտոնով պետք է երջանկանա, այլ իր գործունեությամբ, իր էությամբ ու իր ժողովրդի կողքին մնալով: Ես միշտ էլ ժողովրդի կողքին եմ մնացել ու այդպես էլ շարունակելու եմ ապրել»,- ասաց Ս. Միքայելյանը:

Պատգամավորը իրեն մեղավոր է զգում միայն այն բանի համար, թե ինչպես են հայ տղամարդիկ այսքան ժամանակ հանդուրժել այդ ամենը և թույլ տվել, որ երկար տարիներ նման վիճակ տիրի: «Հիմա զարմանալի բան է կատարվում: Շատ հետաքրքիր են այս օրերի ապրումները: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ժողովուրդն իրեն սպառնացող մի մեծ փորձանքից է ազատվել: Նույնիսկ 88 թվականին այսպիսին չէր մթնոլորտը: Ես միշտ էլ ասել եմ, որ Շուշիի ազատագրումն ինձ համար մեծ ձեռքբերում է եղել, բայց, անկեղծ ասած, նույնիսկ Շուշիի ազատագրման ժամանակ ժողովրդի աչքերում նման ոգևորություն չեմ տեսել: Հիմա էլ չեմ պատկերացնում, թե նախկին իշխանություններն ինչպես կարող են մտածել հետ գալու մասին: Չեն տեսնո՞ւմ, թե ժողովուրդը ոնց է ատում իրենց»,- ասաց Ս. Միքայելյանը:

Նա հասարակությանը, սակայն, կոչ է անում մի կողմ թողնել նախկին իշխանությունների հանդեպ ունեցած զգացումները և կրկին չբաժանվել սևերի և սպիտակների:

«Ես կոչ եմ անում, որ հասարակությունն այդ ատելությունը մի կողմ թողնի ու իր ուրախությունը վայելի: Մարդիկ պետք է մեկ բանում վստահ լինեն, որ նախկին ուժերն այլև ո՛չ ռևանշի, ո՛չ էլ այլ ճանապարհով չեն կարող կրկին իշխանության գալ: Դա հնարավոր չէ: Մեր բարբառով ասած, եթե փորձեն ճողոպրել, ապա կճողվեն»,- ասաց Ս. Միքայելյանը: Նա նաև չի պատկերացնում, թե նախկին իշխանությունները ինչպես կարող են ընդհանրապես հետ գալու մասին մտածել, քանի որ ոտքի կանգնած ժողովուրդը դժվար թե կարողանա մոռանալ նախկին ռեժիմի կողմից սահմանված խաղի կանոնները: «Այդքանից հետո ժողովուրդն ինչպես կգնա նրանց կընտրի: Նրանք ինչպե՞ս կկարողանան փող բաժանեն, ժողովրդին ծեծեն, ջարդեն, ոստիկանությանը ոտքի հանեն մարդկանց դեմ: Նախկին իշխանությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Նրանց թվում է դեռ ասետրինա են ու հիմա փորձում են ձեռքները փրփուրներից գցել, բայց մոռանում են, որ այլևս նեխած կողակ էլ չեն: Ես հիմա չեմ կարողանում հանգիստ քայլել փողոցով, քանի որ ամեն քայլափոխի ժողովուրդը խոնարհաբար շնորհակալություն է հայտնում բոլոր կազմակերպիչներից: Եվ այդ ժողովուրդն արդյո՞ք կգնա ու նորից ՀՀԿ-ին կընտրի»,- ասաց Ս. Միքայելյանը:

Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխության հաղթանակը տոնելուն, ապա պատգամավորն այն ամեն օր ու ամեն վայկյան է նշում: Եվ ոչ թե միայն սեղանների շուրջ, այլ առավելապես փողոցով քայլելու ժամանակ:

«Ով ուզում է ինքն էլ այս հաղթանակը նշել, ապա խորհուրդ եմ տալիս դուրս գալ փողոց, քայլել ու զգալ այն բերկրանքի զգացումը, որն այսօր կա ողջ ժողովրդի դեմքին: Ես արդեն 60 տարեկան եմ, 88 թվականից մինչև այսօր ժողովրդի բոլոր պայքարների կողքին եմ եղել, բայց նման ոգևորություն ու երջանկություն երբեք չեմ տեսել: Տեսա՞ք Սոչիում ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին:Այդպես պետք է լինի, ոչ թե նախորդ իշխանությունների նման թաքուն գնան, գան, ժողովրդին էլ բանի տեղ չդնեն: Կարևորը՝ պետք է ժողովրդին հաշվետու լինել: Ես միշտ էլ ասել եմ ու էլի կասեմ, որ ամեն ինչի գնահատականը ժողովուրդն է տալիս, ինչպես այսօր տվեց: Հարցը ոչ թե մենք ենք, այլ ժողովուրդը, քանի որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ կարողացավ իր բաժին բեռը վերցնել, հաղթել ու իր ողնաշարն ուղղել: Վերջապես հարկավոր է հասկանալ, որ մեր նման հաղթանակած երկրում բռնապետություն չի կարող լինել: Նախկինում ժողովուրդը ո՛չ իր հաղթանակի գինը տեսավ, ո՛չ արդյունքը, ո՛չ էլ հաղթանակի բերկրանքը զգաց: Այն ժամանակ չթողեցին, որ ժողովուրդը համախմբվի, իր հաղթանակի բերկրանքը զգա ու վայելի: Բաժանեցին, որ տիրեն, ու եղավ այն, ինչ եղավ: Հիմա բոլորը համախմբվել են, միավորվել են, իսկ հաջորդ քայլով արդեն այդ համախմբված ժողովուրդն ընտրությունների ժամանակ իր ձայնով իր գնահատականն անպայման կտա»,- ասաց Ս. Միքայելյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan