22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Քաղաքական փաթեթի չորս կարևոր հարցերը. Ի՞նչ խնդիր է դրված նոր կառավարության առաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր կառավարության կազմն արդեն հայտնի է: Ի տարբերություն նախորդ կառավարությունների անդամների՝ նոր կառավարությունում գերիշխում են երիտասարդ կադրերը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը խորհուրդ է տալիս խիստ չդատել:

«Իհարկե, հայտնի և հանրության շրջանում վստահություն վայելող մարդկանց նշանակումն ավելի ճիշտ կլիներ: Երկրի լրջությունն ու հասունությունը հենց այդ կերպ է ակնառու դառնում: Հայաստանում, ցավոք, նման ավանդույթ չի եղել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ նախագահների ժամանակ: Ըստ էության, այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց, բայց դրանից, այսպես ասած, ողբերգություն չեմ ուզում սարքել, որովհետև, մեծ հաշվով, ժամանակավոր կառավարություն է:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն ավելի լուրջ իշխանություն կձևավորվի, իսկ մարդիկ ավելի հստակ պատկերացում կկազմեն ներկայիս նախարարների մասին: Իսկ այս փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունեցած վստահությունը տարածվում է մյուս նախարարների վրա: Բացասական տրամադրվել պետք չէ՝ միգուցե իսկապե՞ս լավ են կառավարում: Պետք է սպասել, տեսնել, թե մարդիկ ինչպես են աշխատում»-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ 100 օր կաշխատեն և այդ ժամանակ հստակ կլինի՝ լավ են աշխատում, թե՝ վատ: Քաղաքագետն այս փուլում այլ հարց է կարևորում: Առաջինն, ըստ նրա, 4 առաջնահերթ հարցերից բաղկացած քաղաքական այն փաթեթն է, որ պետք է լուծի նոր կառավարությունը:

«Նոր կառավարության առջև պետք է հստակ դնել այն խնդիրները, որոնք պարտադիր պետք է լուծվեն: Առաջին՝ պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը՝ ռեյտինգային կոչված համակարգը չպետք է լինի փոփոխված օրենսգրքում: Երկրորդ՝ «Կուսակցությունների մասին» նոր օրենք պետք է ընդունվի: Նոր օրենքով պետք է ֆինանսական հոսքերի թափանցիկությունն ապահովվի: Բացի այդ, օրենքով պետք է խստացվեն ընտրակաշառքների վերաբերյալ դրույթները: Ճիշտ է, քաղաքական կամք կլինի, բայց նաև օրենսդրության մեջ խստացում է հարկավոր: Լիազորությունների վերաբաշխում ևս պետք է լինի: Խոսում ենք սուպերվարչապետական համակարգի մասին, բայց գիտենք, որ այդ համակարգը կոնկրետ մեկ մարդու պատվերով էր ու մեկ մարդու համար: Հիմա ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի և վարչապետի լիազորությունները պետք է հավասարակշռենք, որպեսզի մեկ մարդու ձեռքում մեծ լիազորություններ չլինեն. մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը կամ մյուս օրը ցանկացած անձի կողմից այդ սուպերվարչապետական լիազորությունները չեն վերածվի այնպիսի մի մեխանիզմի, ինչը մենք նախկինում տեսել ենք»,-շեշտեց Ե. Բոզոյանը:

Քաղաքական փաթեթի մյուս կարևոր կետն, ըստ քաղաքագետի, քաղբանտարկյալների հարցն է. «Քաղբանտարկյալները պետք է ազատվեն և հնարավորություն ունենան մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Եթե նրանք մնան բանտերում, ապա անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները թերի լեգիտիմ կլինեն: Այդ մարդիկ ազատազրկվել են նախկին ռեժիմի օրոք առկա քաղաքական հետապնդումների հետևանքով: Նրանք նախկին իշխանությունների կողմից թիրախ են համարվել: Այս իմաստով քաղբանտարկյալների՝ օր առաջ ազատելը պարտադիր ու կենսական անհրաժեշտություն է»:

Նա ընդգծեց, որ քաղաքական փաթեթին զուգահեռ, անհրաժեշտ է նաև սոցիալական փաթեթ:

«Մարդիկ սպասում են, որ օր առաջ մի շարք խնդիրներ պետք է անհապաղ լուծում ստանան: Օրինակ՝ արագաչափերը, տուգանքները, կարմիր գծերի խնդիրները: Նկատի ունեմ այն բոլոր ճչացող խնդիրները, որոնց դեպքում արագ լուծման հնարավորություն կա: Ես կառանձնացնեի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի խնդիրը: Իսկ արդեն 2-րդ փուլում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո, յուրաքանչյուր կուսակցություն ինքն իր ծրագիրը կներկայացնի: Այդ ժամանակ արդեն մրցակցություն կլինի այն հարցերի շուրջ, թե ինչպես կարելի է երկիրը բարելավել: Իսկ առաջիկա վեց ամիսների ընթացքում առաջնահերթ խնդիրները սրանք են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո այնպիսի համակարգ պետք է կառուցենք, որ որևէ մեկը լայն լիազորություններ չունենա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan