22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Գարիկ Քեռյան. «Առաջին միջազգային մկրտությունը կարելի է հաջող համարել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Սոչիում տեղի ունեցավ Եվրասիա­կան տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդգծենք, որ մայիսի 14–ի հանդիպմանը ուշիուշով հետևում էին ոչ միայն աշխարհով մեկ սփռված համայն հայերը, այլև նիստի մասնակից երկրների հասարակական–քաղաքական և քաղաքագիտական շրջանակները, որոնք իրենց մեկնաբանությունների ժամանակ չէին շրջանցում նաև Փաշինյանի գործոնը: Փաշինյանի անձի շուրջ ծավալված քննարկումներից առավել կարևոր էին այն մեսիջները, որոնք ՀՀ վարչապետը փորձեց փոխանցել հանդիպման մասնակից իր գործընկերներին: ԵՎ բոլոր հանդիպումների ժամանակ նա մի քանի անգամ ընդգծեց, որ Հայաստանի կողմից ստանձնած նախկին պարտավորությունների հարցում որևէ փոփոխություն չի նախատեսվում, իսկ ակնկալիքները կարող են լինել միայն չօգտագործված ներուժն օգտագործելն ու հարաբերություններն առավել զարգացնելը: Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը անդրադառնալով ՀՀ վարչապետի Սոչի կատարած այցին «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵԱՏՄ գործընկեր պետությունների հետ հարաբերությունների վրա էական ազդեցություն չեն ունեցել: «Որոշ փորձագետներ ենթադրում էին, թե իշխանափոխությունը կարող էր Հայաստանի իմիջի, կշռի կամ հեղինակության փոփոխության պատճառ դառնալ, բայց հանդիպման ընթացքը կողմերին բավականին մեծ դրական իմպուլս հաղորդեց: ԵՎ Փաշինյան-Պուտին հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը թերևս ավելի գերագնահատում է ռազմավարական համագործակցությունը, քան այն, թե ինչ քաղաքական ուժ է երկիրը ղեկավարում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթին, ապա այն բավականին հավասա­րակշռված էր, որը նպատակաուղղված էր Ռուսաստանի հանդեպ դրական դիրքորոշումն ընդգծելուն: Խոսքը մասնավորապես վերաբերում է թավշյա հեղափոխության ժամանակ Ռուսաստանի կողմից ցուցաբերած դիրքորոշմանը, որի արդյունքում նա այնուամենայնիվ ձեռնպահ մնաց միջամտել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամինն»,–ասաց Գ. Քեռյանը: Քաղաքագետի կարծիքով, այս պահին դժվար է ասել, թե այս առաջին հանդիպումն ապագայում ինչ տնտեսական կամ այլ հետևանքներ կարող է ունենալ, բայց այնուամենայնիվ կարելի է համարել. որ Սոչիի հանդիպումը, որը նորընտիր վարչապետի առաջին միջազգային քաղաքական մկրտությունն էր հաջողությամբ ավարտվեց: «Կարելի է հատկապես առանձնացնել նաև Բելառուսի և Մոլդովայի նախագահների խիստ դրական արձագանքը, ինչ վերաբեչում է Ղազախստանի նախագահի սառը վերաբերմունքին, ապա պետք է նշեմ, որ Հայաստանի հանդեպ իրենց վերաբերմունքը նորություն չէ. քանի. որ Ղազախստանի նախագահը հանդես է գալիս որպես թուրքական համերաշխության և միասնության գաղափարի ջատագովներից մեկը և ավելի սերտ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ»,–ասաց Գ. Քեռյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan