22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

ԱՎԾ տվյալներով Հայաստանում անչափահաս մուրացիկները երկուսն են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության՝ 2017թ. տարեվերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է երկու մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս՝ երկուսն էլ տղա: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված ուսումնասիրությունից: Ըստ վիճակագրության՝ այդ երկու մուրացիկներից մեկը ապրում է Երևանում, մյուսը՝ Կոտայքի մարզում: Ընդ որում, այդ երկու մուրացիկների տարիքը տատանվում է 14-15-ի սահմաններում:

Դիտելով մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թվաքանակի շարժը 2002-2017 թթ. ընթացքում՝ տեսնում ենք, որ անցած տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանում անչափահաս մուրացկանների թիվը նվազել է մոտ 56 անգամ: Այսպես, 2002 թ. տվյալների համաձայն՝ գրանցվել էր 111 մուրացիկ, որից 37-ը՝ աղջիկներ: Երեք տարի անց արդեն 18 տարին չբոլորած մուրացիկների թիվը կտրուկ նվազել էր՝ հասնելով 46-ի, որից միայն 8-ն էին իգական սեռի ներկայացուցիչներ: Դրանից հինգ տարի հետո՝ 2010 թ. կրկին անգամ կրկնակի նվազում էր դիտարկվել: Այդ տարի հաշվառվել էր միայն 20 թափառաշրջիկ: Հաջորդ տարիներին այս թիվը կրկին նվազում էր: 2014 թ. գրանցվել էր 7 մուրացիկ, որոնց մեջ աղջիկներ չկային: Ըստ վիճակագրության՝ այդ տարվանից հետո մուրացիկների մեջ առհասարակ աղջիկներ չեն եղել:

Նշենք, որ երկու տարի առաջ անչափահաս մուրացկանների թիվը կրկնակի աճել էր՝ դառնալով 13: Իսկ հաջորդ տարի՝ 2017թ.-ին, կրկին նկատելի անկում էր գրանցվել և հաշվառվել էր միայն երկու մուրացիկ: Սա, իհարկե, պաշտոնական տվյալներով, այսինքն՝ սոսկ գրանցվածները: Սակայն այնպիսի տպավորություն է, որ ԱՎԾ-ում վաղուց մարդիկ փողոց դուրս չեն գալիս...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan