22.Մայիս.2018
Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար «Նաիրիտի» պարտքերը կզրոյացվե՞ն. Ի՞նչ է երաշխավորել նախագահը. «Փաստ» «Վարորդի ընկեր»-ը դիմել է վարչապետին՝ տույժ-տուգանքների համար համաներում կիրառելու խնդրով. «Փաստ» ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը. «Փաստ»
Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել ... Ինչու՞ «Իրավունք» թերթը չի բարձրաձայնում իր հ... Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն ա... Մի՛ գերագնահատեք Ձեր ուժերը պարոնայք, դուք այ... Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բա... ԱԱԾ պետը հերքում է Ոչ աներորդի ունեմ, ոչ էլ կղզի. Էդուարդ Շարմազ... Արթուր Վանեցյանի ընտանիքի պաշտոնյա ու գործարա... Բանանն էժանացել է Վերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ... Գրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և ... Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները... Ու՞մ քունն է խանգարվել Ծառուկյան-Փաշինյան համ... Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շար... Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, ... Հետևելով «Կուռնիկովի» օրինակին «Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գոր... Գործարանի աշխատակիցներին գործիք են սարքում իր... Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված... Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավ... Ի՞նչ է իրականում թաքնված Արարատի ցեմենտի գործ... Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործի... Չկա այն աքիլեսյան գարշարաը, որին հարվածելով կ... Իշխանական կերակրատաշտից օգտված կայքերը շարուն... Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ ք...

Պղտոր ջրում ձուկ որսալը՝ սովորություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, երբ թացն ու չորն այնպես է խառնվել իրար, որ իրականում հասկանալի էլ չէ, թե ով ում բարեկամն է, զարմանալիորեն ակտիվացել են համատիրությունների աշխատակիցները: «Փաստ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները տարակուսած ասում էին, որ համատիրությունների կողմից ուղարկված մարդիկ նրանց ասել են, որ պետք է ոչ միայն 2018 թվականի համար վճարում կատարեն, այլև հաջորդ տարվա առաջին 3 ամիսների համար: Նման տեռորը ոչ միայն անհանգստացրել այլև զայրացրել է մարդկանց: Համատիրությունների աշխատակից ներկայացած անձինք մարդկանց ասում են, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից սպասարկման վարձավճարները հավաքելու ներքին հրահանգ են ստացել: Խոսակցություններ կան նաև, թե նրանք մտավախություն ունեն, ոչ ինչօես կարմիր գծերի ու արագաչափերի հարցերն են նախատեսվում «ջրել», թեպետ այստեղ դեռ հստակեցում չկա, այդպես էլ կարող է համատիրությունների կողմից որևէ ծառայություն չմատուցելու դիմաց գանձվող «սպասարկման» վարձերի հարցը նույնպես «ջրվել»: Դա է պատճառը, որ համատիրությունների ղեկավարներն իրենց աշխատակիցներին ուղարկում են տարբեր հասցեներով, որպեսզի այս խառը ժամանակներում կարողանան որքան հնարավոր է շատ գումար հավաքել: Նախկին պարտքերը վճարել «պարտադրելուց» բացի, նրանց առջև խնդիր է դրված բնակիչներից «քերել» նաև առաջիկա ամիսների սպասարկման վարձերը: Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ է՝ բազմաբնակարան շենքերի սեփականատերերը չեն կարողանում հասկանալ, թե իրենք ինչու են պարտավոր ամսական «սպասարկման վարձ» անվան տակ որոշակի գումար վճարել համատիրություններին: Բնակիչները չգիտեն նաև, թե տվյալ համատիրության «ենթակայության» տակ գտնվող շենքերից ամսական որքան գումար է հավաքագրվում, ինչպես է այն ծախսվում և այդ պատճառով էլ հրաժարվում են վճարումներ կատարել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ շատ դեպքերում «տան վարձ» հավաքողները փոխվել են, և չի բացառվում, որ այս «շարժումըը» նույնպես կազմակերպված լինի ինչ– որ ինքնակոչների թեթև ձեռքով: Այնպես որ, պատկան կառույցներին խնդրում ենք ուշադիր լինել և թույլ չտալ, որպեսզի քաղաքացիները դառնան հերթական խաբեության զոհը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan