16.Հուլիս.2018
Վտանգավոր հիստերիա Վտանգավոր հիստերիա «Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բայց այդ մրցակ­ցու­թյու­նը պետք է կար­գա­վոր­վի պե­տու­թյան կող­մից» «Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­նե­րը խնդիր­ներ են ստեղ­ծում հենց Փա­շի­նյա­նի հա­մար»
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է սինգա... Վտանգավոր հիստերիա «Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բ... «Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­ն... Հյուրանոցային օբյեկտների հասույթի 80 %-ը Երևա... Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գում... Վերջ քաղաքական անաղուհացների կատեգորիային... ... Հմայակ Հովհաննիսյանի քաղաքագետի կոչումն արդեն... Մոռացված քաղաքագետների «հայտնության» չստացված... Հովհաննիսյանի փորձերն իր անունը «վառ» պահել ը... Հմայակի պես «մոռացկոտներին» պետք է պարբերաբար... ՀԱՕԿ նախագահի խոստացած գույքը հասել է ԵՄՈՒԿ-ի... Պատրաստ եմ լինել Հայաստանում չինական ներդրում... Հմայակ Հովհաննիսյանը փորձում է վերակենդանանալ... Ալմաստ. իրականում այս նյութից ավելի ամուր նյո... Մայրաքաղաքում օգոստոս–սեպտեմբերին թեժ է լինել... Որտե՞ղ են աշխարհի ամենավտանգավոր կայծակները Գազի գինը կարող է և պետք է նվազի ՀԷԿ–ի կառուցումը վտանգում է Դեբեդի գոյություն... Սպիտակի քաղաքապետը 9 անշարժ գույք է հայտարարա... Հովիկ Աբրահամյանն իր «ունեցվածքը» նվիրում է լ... Ինչո՞ւ է աղմկում Hayastan24.com կայքը և որն է... Hayastan24.com կայքի «ռեպորտաժն» ամբողջությամ... Ի դեմս Hayastan24.com կայքի՝ գործ ունենք սովո...

«Թուրքական ավիաուղիներ»–ի հետ քննարկում չկա, իսկ «Պեգասուս»–ի հարցը դեռ անորոշ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել էր, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Նկատենք նաև, որ հայտարարությանը զուգահեռ, Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հերքել էր տարածված տեղեկատվությունը:
Տարածված տեղեկատվության շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Հարցին, թե «Թուրքական ավիաուղիներ»–ի հետ այս պահին որևէ բանակցություններ տարվո՞ւմ են, Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ վարչությունն ընկերության կողմից ոչ մի հայտ չի ստացել:
«Դեռ ոչ մի քննարկում չի եղել այդ երթուղու հետ կապված: Մենք ոչ մի պաշտոնական գրություն, ոչ մի ձևաչափով պաշտոնական ինֆորմացիա իրենցից չենք ստացել: Այս պահին ոչ մի հարց այդ ավիաընկերության հետ չի քննարկվում»,–ասաց խոսնակը:
Նկատենք, որ ամիսներ առաջ թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը ևս հայտարարել էր, որ դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնելու: Նախատեսվում էր, որ թռիչքները սկսվելու էին հունիսի 1–ից և իրականացվելու էին շաբաթը 3 անգամ: Սակայն ընկերությունը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությանն ուղղված նամակով ավելի ուշ տեղեկացրել էր, որ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է։
Խոսնակից հետաքրքրվեցինք՝ բանակցություններ կա՞ն այս առումով, թե ոչ. «Դեռևս անորոշ է: Երբ որ հստակեցվի, մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք այդ մասին»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan