16.Հոկտեմբեր.2018
Մարդ, ով պետության և ժողովրդի շահը գերադասում է անձնականից Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին Այսօր Թարգմանչի միջազգային օրն է Ավելի քան 9 միլիոն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաս... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեութ... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախն... Գ. Ծառուկյանը մասնակցել է Նոր Հաճնի հիմնադրմա... Հայկ Դեմոյանը պատմական բացառիկ ցուցանմուշ է ն... Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է գեղասահքի Գրան ... Մերկելի կուսակցությունը կորցնում է խորհրդարան... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Գ․Ծառուկյանի այս քայլը լուրջ խթան կհանդիսանա ... Գագիկ Ծառուկյանը, արժևորելով հայ-ուկրաինական ... Երևանում հանդիսավոր կերպով բացվեց հայ-ուկրաին... Ծառուկյանի այս քայլը դրական ազդեցություն կուն... Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք մատուցեց հայ-... Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ Երևանում բացվ... Մշակույթը` հայ-ուկրաինական կապերի զարգացման գ... Մեր երկրում գնահատվում են այլ ազգերի մշակույթ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերութ... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀ... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլա... Եթե ժողովուրդն ուզում է, որ ընտրությունը լինի... Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչե... Օպերատիվ աղբյուրները դարձյալ օդ են կրակում

Կանայք նկարիչների միության սրահը գարնանային գույներով էին լցրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի նկարիչների միության սրահը լի էր գարնանային գույներով: Ավանդույթի համաձայն՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս Կանանց միջազգային տոնի կապակցությամբ նկարիչների միությունում բացվեց կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Սրահը գարնանային գույներով էին լցրել թե՛ երիտասարդ և թե՛ ստեղծագործական ավելի մեծ ճանապարհ անցած նկարչուհիները:

«Մոտ 90 հեղինակ է մասնակցել ցուցահանդեսին: 100–ից ավելի ստեղծագործություններ կան: Ներկայացված են գրաֆիկա, քանդակ և դեկորատիվ արվեստի գործեր: Նախկինում եղել են ցուցահանդեսներ, երբ ստեղծագործողները բացառապես տղամարդիկ են եղել, բայց ցուցահանդեսի թեման կրկին կինն է եղել: Այս անգամ հեղինակները բացառապես կանայք են: Ծաղիկներ, բնություն, վերացական արվեստի որոշ նմուշներ… Ինչպես ամեն տարի՝շատ ուրախ ու գեղեցիկ ցուցահանդես է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի տարի է նվերներով ու շնորհավորանքներով իր մասնակցությունն է ունենում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը: Երիտասարդ գրաֆիկ–նկարչուհի Մարիամ Գալստյանը, ով բազմաթիվ միջազգային ու հանրապետական մրցույթների մրցանակակիր է, առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսին:

«Հետևում եմ նկարիչների միության հայտարարություններին՝ կապված առաջիկա ցուցահանդեսների հետ: Որոշեցի մասնակցել, քանի որ, ըստ իս, շատ կարևոր է մասնակցել տարբեր ցուցահանդեսների՝ հասկանալու համար, թե քո աշխատանքներն ինչ տեղ են զբաղեցնում արվեստում: Կանանց տոնն է, և կանանց նկարները ցուցադրվում են նկարիչների միությունում, ինչը հրաշալի է»,– մեզ հետ զրույցում ասաց նկարչուհին:

Ինչ վերաբերում է ներկայացված բոլոր գործերին, Մարիամ Գալստյանը նշեց, որ սրահում կնոջը բնորոշ թարմություն կա. «Կա գարնանային տրամադրություն, քանի որ ներկայացված գործերի մեծամասնության մեջ ծաղիկներն ու գարունն են արծարծվել»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

website by Sargssyan