16.Հուլիս.2018
Վտանգավոր հիստերիա Վտանգավոր հիստերիա «Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բայց այդ մրցակ­ցու­թյու­նը պետք է կար­գա­վոր­վի պե­տու­թյան կող­մից» «Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­նե­րը խնդիր­ներ են ստեղ­ծում հենց Փա­շի­նյա­նի հա­մար»
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է սինգա... Վտանգավոր հիստերիա «Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բ... «Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­ն... Հյուրանոցային օբյեկտների հասույթի 80 %-ը Երևա... Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գում... Վերջ քաղաքական անաղուհացների կատեգորիային... ... Հմայակ Հովհաննիսյանի քաղաքագետի կոչումն արդեն... Մոռացված քաղաքագետների «հայտնության» չստացված... Հովհաննիսյանի փորձերն իր անունը «վառ» պահել ը... Հմայակի պես «մոռացկոտներին» պետք է պարբերաբար... ՀԱՕԿ նախագահի խոստացած գույքը հասել է ԵՄՈՒԿ-ի... Պատրաստ եմ լինել Հայաստանում չինական ներդրում... Հմայակ Հովհաննիսյանը փորձում է վերակենդանանալ... Ալմաստ. իրականում այս նյութից ավելի ամուր նյո... Մայրաքաղաքում օգոստոս–սեպտեմբերին թեժ է լինել... Որտե՞ղ են աշխարհի ամենավտանգավոր կայծակները Գազի գինը կարող է և պետք է նվազի ՀԷԿ–ի կառուցումը վտանգում է Դեբեդի գոյություն... Սպիտակի քաղաքապետը 9 անշարժ գույք է հայտարարա... Հովիկ Աբրահամյանն իր «ունեցվածքը» նվիրում է լ... Ինչո՞ւ է աղմկում Hayastan24.com կայքը և որն է... Hayastan24.com կայքի «ռեպորտաժն» ամբողջությամ... Ի դեմս Hayastan24.com կայքի՝ գործ ունենք սովո...

Տիգրան Մանսուրյան. «Լուրջ երաժշտություն՝ առանց «թատրոնի», հրաշալի երեկո էր, կեցցե՛ս, Շաքե՛». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոմիտասի թանգարան–ինստիտուտը երեկ լցվել էր դասականների ոգով: Համերգային դահլիճն այդ ոգով պարուրողը դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանն էր:

Դաշնամուրային երաժշտության երեկոյի ծրագրում ներառված էին Բախի «Քրոմատիկ Ֆանտազիա և Ֆուգա d–moll», Յոհաննես Բրամսի «Ինտերմեցո, Op.117»,

Սերգեյ Պրոկոֆևի «Սոնատ N6 A–dur» և Էդվարդ Միրզոյանի «Պոեմ» ստեղծագործությունները:

Հանդիսատեսն, ով ժամեր շարունակ ամբողջությամբ սուզվել էր դաշնամուրային ստեղծագործությունների ալիքների մեջ, այդքանով չբավարարվեց: Ավելի քան մեկուկես ժամ տևած երեկոյի ժամանակ դաշնակահարուհին այնքան մեծ էներգիա, սեր և արվեստ փոխանցեց, որ երեկոյի ավարտին հանդիսատեսը նորից երաժշտություն «պահանջեց»: Արդեն այլ ստեղծագործությունների տեսքով դաշնակահարուհին կրկին փոխանցեց նույն էներգիան, սերն ու արվեստը:

Հայաստանի ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը ևս հանդիսատեսի շարքում էր: Դաշնամուրային երաժշտության երեկոյի ավարտին իր խոսքն ուղղելով դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանին, մաեստրոն ասաց. «Լուրջ երաժշտության կարոտ ունեինք, հագեցանք: Հրաշալի կատարումներ էին՝ առանց թատրոնի, մաքուր երաժշտություն: Հրաշալի երեկո պարգևեցիր, ավելի մեծ լսարան ու ավելի հաճախ կուզենամ Շաքեն համերգներ տա: Կեցցես Շաքե»:

Պրոֆեսիոնալ դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանը 1994 թվականին արժանանցել է «Ամեդուս» հանրապետական մրցույթի դիպլոմանտի պարգևին:

1998 թվականին Փարիզում կայացած «Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթ»–ում արժանացել է «II» մրցանակին:

Իսկ արդեն 2000 թվականին Փարիզում տեղի ունեցած «Պիեռ Լանտիեի անվան միջազգային մրցույթ»–ում արժանացել է «դաշնամուրային կոնցերտի լավագույն կատարում» մրցանակին:

website by Sargssyan