23.Հունիս.2018
Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերություններ կա՞ն «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Լարված իրավիճակ Էջմիածնում. Մանվել Գրիգորյանին տարան
«Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ... «Հրապարակ» օրաթերթը չի փոխվում ՀԱՕԿ նախագահն ընդունել է Կարատեի Հայաստանի ֆե... Հնացած ու փնթի գործելաոճով՝ լծված են հանրությ... Որոշ լրատվամիջոցներ սկսել են փրփուրներից կախվ... Լրատվականի սադրանքը բումերանգի էֆեկտով իրենց ... Արհեստական աժիոտաժը երկար կյանք չունի ՓՄՁ ներկայացուցիչները վրդովված են ինքնակոչ Տի... Վերջացրեք նման էժանագին շոուներ կազմակերպելու... Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ... Թերթը արջի ծառայություն է մատուցու՞մ Օրաթերթը ԱԱԾ-ին ուղղորդելով փորձում է իրագործ... Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերությո... Քամելեոն Տիգրան Հովհաննիսյանի հերթական գունափ... Դժվար չէ կռահել, թե ինչ անգո կազմակերպություն... Կայացել է Գագիկ Ծառուկյանի գավաթի լողի անդրան... «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Պետք չէ ասուլիսի տաղավար տրամադրել այն անձանց... Քաղաքական շոուների ծաղրածուն ջրի երես է դուրս... Քաղաքագետ. «Ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցու... Անմեղսունակ շառլատան և հոգեբուժարանի պացիենտ.... Հոգեկան հիվանդին գիտակից որևէ մարդ լուրջ չի կ... Տիգրան Հովհաննիսյանը պետք է բուժզննում անցնի ... Փորսուղը կրկին արևի տակ է դուրս եկել

Համացանց. հակապատվաստումային քարոզի աշխուժացման պատճառ ու հարթակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: Համաճարակաբանական հետազոտության տվյալների համաձայն` առաջին դեպքերի հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ: Հիվանդներից 14–ը՝ 82%–ը, պատվաստված չեն, իսկ 3–ը` թերի պատվաստված: 17 հիվանդից 6–ը 1–4 տարեկան են, 3–ը՝ 5–9, 1–ը՝ 15, 2–ը՝ 20–29, իսկ 5–ը՝ 30–ից բարձր տարիքի անձինք են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, անդրադառնալով վերջին շրջանում պատվաստումներից հրաժարվելու դեպքերի ավելացմանը, «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, թե այդ թվի նվազման գործում իրենց մեծ զինակիցը պետք է լինեն ԶԼՄ–ները՝ գիտակցելով դրա կարևորությունը:

Կարևորելով մամուլի դերն այս հարցում, Հայթայանը հիշեցրեց գարդասիլի օրինակը, երբ, ըստ նրա, լրագրողները խառնվեցին գործին ու խանգարեցին ծրագրին՝ մեծ վնաս պատճառելով, որովհետև վաղը, մյուս օրը նրանք, ովքեր չեն պատվաստվել, մեծ վտանգի են ենթարկվում, որի մասին այսօր չեն գիտակցում:

Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ, անդրադառնալով ոլորտում ստեղծված պատվաստումների խնդրին, փաստեց, որ երկրում նկատվում է պատվաստումներից հրաժարումների աճի միտում ու դրան զուգահեռ պատվաստումներում երեխաների նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների նվազում:

Նախարարությունն ամփոփել է 2017 թ. վիճակագրությունը՝ արձանագրելով նպատակային խմբերի ամբողջական պատվաստվածների թվի նվազում: Եթե նախկինում գրանցվում էր առնվազն 93% և նպատակային խմբերը իրենց բոլոր պատվաստումները ստանում էին, ապա նախորդ տարի 1 տարեկան պատվաստվածների թիվը կազմել է 91%:

«Ցուցանիշների նվազեցում և հիվանդացման դեպքերի աճ ունենք: Եթե նախկինում կապույտ հազը գրանցվում էր եզակի դեպքերով, հատուկենտ չպատվաստված երեխաներն էին հիվանդանում, ապա տարեսկզբին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ գրանցվել է հիվանդացության աճ մոտ 8 անգամ: Ունեցել ենք 31 հիվանդացման դեպք, 30 հոգի հիվանդացել են, նախորդ տարվա 4 դեպքի փոխարեն»,– տեղեկացրեց նա: Համացանցը, հիվանդությունների ու պատվաստումների մասին կարդա՞լն է ավելի շատ պատճառ հանդիսացել պատվաստումներից հրաժարումների թվի ավելացմանը հարցին զրուցակիցս պատասխանեց, թե այդ գործում համացանցն իր ուրույն ազդեցությունն է ունեցել՝ ամենահիմնական:

Ըստ նրա՝ վերջին 2 տարվա ընթացքում համացանցում բավական աշխուժացել է հակապատվաստումային քարոզը: Բայց եթե ծնողն իր երեխային տարել է պատվաստման, նշանակում է, որ նա ընդունում է պատվաստումների արդյունավետությունն ու դերը:

Առողջապահության նախարարությունը մարդկանց մոտ պատվաստումների վտանգավոր լինելու մասին ստեղծված կարծիքը չեղարկելու համար իր մեթոդներն ու ու քաղաքականությունն ունի: Սահակյանի խոսքով, առաջին հերթին տեղամասային բժշկի պարտականությունների մեջ է մտնում զրուցելը, հաղորդակցվելը ծնողի հետ, ներկայացնելը պատվաստման ու հիվանդությունների ռիսկը, առավել շատ տեղեկատվություն և գիտելիքներ տրամադրելը ծնողին, որպեսզի վերջինս որոշում կայացնի: Ռազմավարության մյուս օղակը համառ աշխատանք տանելն է պատվաստումից հրաժարվողների հետ:

«Եթե մարդ մեկ անգամ հրաժարվում է պատվաստումից, դա չի նշանակում, որ պետք է մոռանանք նրա մասին, երեխայի ամբուլատոր քարտը մի կողմ դնենք ու այլևս այդ երեխային չվերադառնանք: Նա մշտապես մեր ուշադրության կենտրոնում է լինում, և ժամանակ առ ժամանակ բժիշկը նորից ծնողի հետ աշխատանք է տանում: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հրաժարական գրած ծնողը վերադարձել է ու ստացել երեխայի պատվաստումը:

Մյուս օղակը ԶԼՄ–ներով պարբերաբար տեղեկատվության տարածումն է: Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը նույնպես այդ նպատակն է հետապնդում՝ ևս մեկ անգամ բարձրացնելու ծնողների զգոնությունը»,– նշեց նա:

Այս գործին են նպաստում նաև պարբերաբար տեղի ունեցող գիտական, ապացուցողական տեսակի բժշկական տեղեկատվության տարածումը պաշտոնական կայքով և ոլորտում աշխատող մասնագետների անձնական էջերով: Համացանցի տարբեր խմբերում ծնողների, մայրիկների համար ստեղծված «Ամեն ինչ պատվաստումների մասին» և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» էջերի միջոցով փորձում են հանրությանը տեղեկատվություն հասցնել:

Նշենք, որ ամբողջ աշխարհում ապրիլի վերջին շաբաթը նշվում է որպես իմունիզացիայի վերաբերյալ հանրային իրազեկման շաբաթ, սակայն Հայաստանում որոշել են ամբողջ ամիսը նվիրել հանրության գիտելիքների ավելացմանն ու իրազեկմանը: Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում կլինեն հեռուստահաղորդումներ, պաշտոնական կայքի և մասնագետների անձնական էջերի ակտիվացում: Սա նախարարության մարտավարության պլանային մեթոդներից մեկն է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan