18.Հուլիս.2018
Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաստ» Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի. «Փաստ» Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին ընդամենը երկու հարցի. «Փաստ» Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ»
Եղվարդում կառուցվող Քսայուղերի և բիտումի գործ... «Որտեղ հաց, այնտեղ կաց», կամ ուղղակի Հմայակ Հ... Ճամբարափոխ Հմայակ Հովհաննիսյանը նոր ճամբարի փ... Ծախված քաղաքագետի վերջին հույսը Պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապե... «Անաղուհաց» քաղաքագետը հիշողության կորուստ ու... Հմայակ Հովհաննիսյանը հիմա էլ 30 արծաթի դիմաց ... Հմայակ Հովհաննիսյանը «քաղաքական դիակի» համար ... Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաս... Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք... Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին... Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ» Գագիկ Ծառուկյանը 3-ական միլիոն դրամ է տրամադր... ՀՀ ՊԵԿ օպերատիվ վարչությունում ծառայողական քն... Գագիկ Ծառուկյանը «սինգապուրյան հրաշքը» իրագոր... Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գո... Սինգապուրից ժամանած պատվիրակությունը Հայաստան... Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվել է ... Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է սինգա... Վտանգավոր հիստերիա «Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բ... «Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­ն... Հյուրանոցային օբյեկտների հասույթի 80 %-ը Երևա... Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գում...

Շամշադինի տարածաշրջանում մահվան տեղեկանք ստանալը լուրջ խնդիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ն ավելի վաղ անդրադարձել էր Բերդի տարածաշրջանում մահվան տեղեկանք և վկայական ստանալու խնդիրներին: Խմբագրություն դիմած քաղաքացին մեզ պատմել էր, թե ինչու մինչ օրս չի կարողանում իր մահացած հոր անունով վկայական ստանալ: Մեր հոդվածից հետո խմբագրությանը դիմեցին նաև այլ քաղաքացիներ, ովքեր խնդրեցին իրենց հարցը լսելի դարձնել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Նշենք, որ մարզում միայն այս դեպքը չէ: Բոլորը գիտեն, որ մինչև մահացածին չեն դիահերձում, մահվան տեղեկանք չեն տալիս, իսկ դրա դիմաց պահանջում են 30–80 հազար դրամ վճարել: Դրանից բացի, դիակները մի քանի օր պահում են, որ մի քանի դիակ «հավաքվի», հետո Սևանից մասնագետ հրավիրեն:

Նշենք նաև, որ բարձրացված հարցին ի պատասխան «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրինությունից ստացանք պարզաբանում, որում մանրամասն նշված էր, թե օրենքի որ հոդվածի որ կետով և ինչպես պետք է մահվան մասին տեղեկանք ստանալ:

Անդրադառնալով նշված դեպքի հանգամանքներին, բուժհաստատության պարզաբանման մեջ նշված է՝ «Հրապարկման մեջ նշված 93–ամյա բնակչի մահվան վկայական ստանալու հարցը խնդիր է դարձել, քանի որ մահացողի հարազատները ժամանակին չեն դիմել համապատասխան հաստատությանը: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այն հարցին, թե դիակներն օրերով պահում են դիահերձարանում, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Բերդի ԲԿ–ն չունի ախտաբանաանատոմիական ծառայություն և կահավորված դիահերձարան: Բերդի տարածաշրջանում մասնագետ չլինելու պատճառով սպասարկումն իրականացնում է Սևանի դատաբժիշկը: Բոլոր դատաբժշկական փորձաքննությունները կատարվում են անվճար»:

Անշուշտ հարց է ծագում, թե ընդհանրապես վշտի մեջ եղած անօգնական հարազատները եթե չիմանան, թե երբ ում պետք է դիմեն, ինչու պետք է զրկվեն մահվան վկայական ստանալու իրավունքից: Մեր նշած դեպքում կինը մահվան մասին տեղեկացրել է շտապօգնության ծառայությանը և ենթադրվում է, որ եթե օղակի բոլոր շղթաները նորմալ աշխատեին, ապա առանց կրկնակի զանգի, պատկան մարմինները կներկայանային և հարցը օրենքի սահմաններում կլուծվեր:

Հարց երկրորդ. եթե իսկապես հիվանդանոցը դիահերձարան չունի, ապա տարածաշրջանում մահացածներին որտե՞ղ են դիահերձում, թե՞ տեղափոխում են մոտ 100 կմ հեռու՝ Սևան ու հետ բերում, և վերջապես՝ ո՞վ է վճարում տեղափոխման ծախսերը և այլն:

Անշուշտ, հարցերի շարանը կարելի է երկար շարունակել, բայց կարճ ձևակերպենք, որ հիվանդանոցի տնօրինության ներկայացրած պարզաբանումը մեղմ ասած հեռու է իրականությունից, քանի որ մեր ձեռքի տակ եղած փաստերն ավելի խոսուն են, որտեղ մարդիկ պատմում են, թե ինչպես են մահվան վկայականներ ստացել:

Իսկ օրինակ՝ մի քանի օր առաջ մահացած, 20 տարուց ավելի շաքարային դիաբետով հիվանդ, մեկ ոտքը անդամահատված կնոջ հարազատներին մահվան տեղեկանք տալու համար կրկին ստիպել են դիահերձում իրականացնել: Մեկ այլ դեպքով 84 տարեկանում ինսուլտ ստացած կնոջ ոտքը կոտրվել է և 8 ամիս եղել է թաղային բժշկի հսկողության տակ: Այս տարվա մարտին մահացել է, բայց կրկին նրա հարազատներին մահվան տեղեկանք տրամադրել են միայն դիահերձելուց հետո: Ի դեպ, չնայած բուժհաստատության տնօրենը պնդում է, որ դիահերձումն անվճար է իրականացվում, բայց մեր տեղեկություններով մահացածի հարազատներից 30 հազար դրամ են պահանջել և ստացել:

Մեկ այլ դեպքում մինչև 30 հազար դրամով դիահերձում են արել քաղցկեղից մահացած հիվանդ կնոջը, որպեսզի նրա անունով նույնպես մահվան տեղեկանք տրամադրեն: Ամենազավեշտալին այն է, որ մահվան տեղեկանք և վկայական ստանալու իրավունքը վերականգնելու համար Շամշադինի բնակիչներից մեկը դիմել է օրենքին, այսինքն` դատարան, սակայն դատարանը առաջին դատական նիստը նշանակել է դիմումը ստանալուց 6 ամիս հետո: Դրա հետևանքով մահացածի հարազատները զրկվել են թաղման նպաստ ստանալու իրավունքից:

Այսինքն, որ այս տարածաշրջանում իրոք որ այս խնդիրը կա և որ բավականին սուր է՝ փաստ է: Մնում է տեսնել, թե պատկան մարմիններն ինչքանով կկարողանան հարցը խորությամբ ուսումնասիրել և դրան պատշաճ լուծում տալ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan