18.Հուլիս.2018
Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաստ» Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի. «Փաստ» Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին ընդամենը երկու հարցի. «Փաստ» Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ»
Եղվարդում կառուցվող Քսայուղերի և բիտումի գործ... «Որտեղ հաց, այնտեղ կաց», կամ ուղղակի Հմայակ Հ... Ճամբարափոխ Հմայակ Հովհաննիսյանը նոր ճամբարի փ... Ծախված քաղաքագետի վերջին հույսը Պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապե... «Անաղուհաց» քաղաքագետը հիշողության կորուստ ու... Հմայակ Հովհաննիսյանը հիմա էլ 30 արծաթի դիմաց ... Հմայակ Հովհաննիսյանը «քաղաքական դիակի» համար ... Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաս... Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք... Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին... Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ» Գագիկ Ծառուկյանը 3-ական միլիոն դրամ է տրամադր... ՀՀ ՊԵԿ օպերատիվ վարչությունում ծառայողական քն... Գագիկ Ծառուկյանը «սինգապուրյան հրաշքը» իրագոր... Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գո... Սինգապուրից ժամանած պատվիրակությունը Հայաստան... Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվել է ... Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է սինգա... Վտանգավոր հիստերիա «Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բ... «Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­ն... Հյուրանոցային օբյեկտների հասույթի 80 %-ը Երևա... Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գում...

Խոյեր ՝ շատ ծանր և խոչընդոտներով օր է սպասվում.ապրիլի 16-ի աստղագուշակը

Խոյ: Հեշտ օր չի սպասվում ձեզ: Իրադարձությունները ծավալվում են ձեզ համար ոչ ցանկալի հունով, ավելին՝ իրենց մասին հիշեցնում են ինչ-որ հին խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն որոշումներ կայացնել այնպիսի խնդիրների հետ կապված, որոնց լուծմանը պատրաստ չեն: Հնարավոր են տրամադրության կտրուկ փոփոխություններ, ապրումներ ու տագնապներ, որոնց իրական պատճառները չի հաջողվի կռահել միանգամից: Եթե հաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա և վանել կողմնակի մտքերը, ապա որոշակի հաջողությունների կկարողանաք հասնել: Բայց մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով: Կենսական ներուժը ցածր է, ինչը կարող է թեթև առողջական խնդիրներ հարուցել:

Ցուլ: Վատ օր չի սպասվում: Այն, ինչ ձեզնից պահանջվում է, ընդամենը պետք է կարողանաք սառնասրտորեն և օբյեկտիվորեն գնահատել այդ օրվա իրադարձությունները՝ մի կողմ թողնելով ձեր ապրումներն ու չխճճվելով սեփական պատրանքների մեջ: Ձեզ կօգնեն հին ու նոր ծանոթների խորհուրդները: Նույնիսկ մեկի կողմից պատահաբար թույլ տրված արտահայտությունը, որը բոլորովին կապ չունի ձեզ հետ, կարող է հանգեցնել հետաքրքիր մտքերի: Աստղերը դրականորեն են տրամադրված նրանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն կարևոր գործեր, ծավալուն ծրագրեր, նոր նպատակներ կդնեն իրենց առջև: Նշանի այդ ներկայացուցիչներին սպասվում են հետաքրքիր հայտնություններ և հաճելի հանդիպումներ, չի բացառվում նույնիսկ աշխատանքային սիրավեպ:

Երկորյակ: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը: Այսօր դուք լավ շանս ունեք մինչև վերջ հասցնելու նախապես սկսած և կիսատ թողած կարևոր գործերը: Կարելի է համարձակ լինել ֆինանսական հարցերում, նույնիսկ եթե տվյալ խնդրի հետ կապված ունեք աղքատիկ և կցկտուր տեղեկություններ: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, տրամադրությունը կվատանա: Թվում է՝ որևէ վատ բան տեղի չի ունենում, բայց նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն սկսում են անզորությունից կախվել: Աշխատեք մռայլ մտքերը ձեզնից վանել հին ընկերների հետ շփումներով:

Խեցգետին: Դրական միտումների ազդեցությունը նկատելի է: Աշխատեք խելացիորեն օգտվել ստեղծվող հանգամանքներից: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարին և խճճված գործերից, որն այլ նշանների ներկայացուցիչների ուժերից վեր կլինի: Շատ Խեցգետիններ նոր համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությունը արժեքավոր կլինի: Օրը բարենպաստ է ընկերների և ազգակիցների հետ շփվելու, սիրելի մարդու հետ հանդիպելու, ընտանիքի գրկում հանգստանալու համար: Նոր ծանոթություններ հաստատելիս ավելի լավ է՝ շտապողականություն հանդես չբերեք. բոլոր տիպի անհաջողակներն այսօր ձգտում են դեպի ձեզ: Մարդիկ բարոյական (և ոչ միայն) աջակցության կարիք ունեն:

Առյուծ: Անցյալ շաբաթ առաջացած տհաճ խնդիրները տակավին կստիպեն հիշել իրենց մասին: Այսօր դուք մոտ եք իրավիճակից ելքեր գտնելուն: Արդյունավետ կլինեն իրավիճակից դուրս գալու հատկապես ձեր ինքնատիպ և ոչ սովորական գաղափարները, որոնք հաճախ կխաչաձևեն փորձառու մարդկանց խորհուրդների հետ: Ճիշտ գնահատեք ձեր ուժերը և համարձակ ռիսկի դիմեք, եթե գտնեք, որ դա անհրաժեշտ է: Օրը հարմար է տղամարդկանց հետ շփվելու համար: Նրանց հետ լեզու գտնելն այսօր ավելի հեշտ է, քան հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ բնույթի:

Կույս: Ձեզնից համակ ուշադրություն կպահանջեն մայիսի սկզբին ձեռնարկած ծրագրերը: Որոշ Կույսեր ստիպված կլինեն առնչվել ավելի վաղ թույլ տրված սխալների հետևանքների հետ, որոնք ի հայտ են եկել այդ նույն ժամանակահատվածում: Վերլուծեք ձեր քայլերը, ճիշտ գնահատեք դրանք, և ձեզ պարզ կդառնա, թե հատկապես ինչ պետք է անել հիմա, որպեսզի հասնեք անհրաժեշտ արդյունքի: Կենսական ներուժը բարձր է, դուք լի եք էներգիայով, գործնական եք տրամադրված: Եթե չեք կարողանում տեղում նստած մնալ, կարելի է մեկնել շրջագայության: Այն կլինի հաջողված, դրական լիցքեր կհաղորդի ձեզ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր ծանոթության, որն առաջիկայում օգտակար կլինի:

Կշեռք: Ուշադիր եղեք աշխատանքում: Այսօր թույլ տրված սխալը երկար կանդրադառնա ձեզ համար կարևոր գործերի ընթացքի վրա: Սա հատկապես վերաբերում է ղեկավար պոստեր զբաղեցնող Կշեռքներին, ինչպես նաև նրանց, ովքեր աշխատում են տղամարդկանց շրջապատում: Ֆինանսական տեսակետից օրը բարենպաստ է: Հնարավոր են փողային մուտքեր, պարգևատրություններ՝ ավելի վաղ կատարած աշխատանքի համար: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, օրը նպաստավոր է ռոմանտիկ հանդիպումների և սիրելի մարդու հետ շփումների համար: Դուք առիթը բաց չեք թողնի՝ ուրախացնելու ձեզ համար թանկ մարդկանց, և նրանք նույն կերպ կպատասխանեն ձեզ:

Կարիճ: Օրվա սկիզբը կլինի շատ հաջող: Այդ ժամերին հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց դուք մեծ ծառայություններ եք մատուցել ժամանակին: Նրանք պատրաստ են ձեզ համար ինչ-որ օգտակար բան անել: Արդյունավետ են բանակցությունները, նշանի առանձին ներկայացուցիչներ կստանան անսպասելի, բայց շատ գայթակղիչ առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Մի հետաձգեք հարցազրույցները: Այսօր դուք կկարողանաք դիմացինի վրա լավ տպավորություն թողնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դժվարություններ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի: Պահպանեք հանգստությունը: Որքան կարողանաք տիրապետել ձեր զգացմունքներին, այնքան ավելի հեշտ կհաղթահարեք դժվարությունները:

Աղեղնավոր: Օրն առանձնանում է աննպաստ զգացմունքային ֆոնով, դուք շատ բան տեսնում եք մռայլ գույների մեջ: Ավելի ուշ, վերլուծելով տեղի ունեցած իրադարձությունները, նույնիսկ չեք հասկանա, թե ինչու էին դրանք այդքան ուժեղ ազդեցություն թողնում ձեզ վրա: Արագ ցրվել ձեզ կօգնեն բոլոր տեսակի ստեղծագործական աշխատանքները: Շփումների ժամանակ ուշադիր եղեք: Դուք հակված եք թույլ տալու կտրուկ արտահայտություններ և դիտողություններ, որոնք կարող են վիրավորել ազդեցիկ մարդկանց: Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր լավ տեղեկացված են ձեր ուժեղ և թույլ կողմերին: Որոշակի տարածություն պահպանեք նոր ծանոթներից:

Այծեղջյուր: Օրը զերծ չէ բացասական կողմերից, բայց և նրա դրական կողմերը քիչ չեն: Մեկն այն է, որ կկարողանաք ձեզ, ինչպես հարկն է, դրսևորել ոչ միանշանակ իրավիճակներում՝ արժանանալով շրջապատի հարգանքին և ազդեցիկ մարդկանց վստահությանը: Դուք կկարողանաք օգնել դրա կարիքն զգացող մարդկանց՝ չսպասելով վարձատրություն, բայց, անկախ որևէ բանից, մարդիկ լիարժեքորեն վարձահատույց կլինեն ձեզ։ Դժվար կլինի կենտրոնանալ սովորական, առօրյա, ստեղծագործական մոտեցում չպահանջող գործերի վրա: Դուք ցանկանում եք զբաղվել բացարձակապես նոր, շատ հետաքրքիր ինչ-որ բանով, և լավ կլինի, եթե մտերիմներից մեկը կարողանա ազատել ձեզ կենցաղային հոգսերից:

Շարունակությունը ՝ այստեղ

website by Sargssyan