Կտրուկ շրջադարձ. Նիկոլ Փաշինյանը խառնում է Կարեն և Սամվել Կարապետյանների խաղաքարտերը | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
19.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
ՀԲՖ ղեկավարության իրականությունը խեղելու փորձ... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառո... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծ... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր ... ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտ... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայու... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ...

Կտրուկ շրջադարձ. Նիկոլ Փաշինյանը խառնում է Կարեն և Սամվել Կարապետյանների խաղաքարտերը

Hayeli.am-ը գրում է.

Հայաստանում տեղի է ունեցել համաշխարհային պատմության թերևս ամենաթավշյա հեղափոխությունը: Հեղափոխության հայկական մոդելը վստահաբար արժանի տեղ է գտնելու քաղաքագիտական դասագրքերում և դառնալու է մասնագետների ուսումնասիրության նյութ` որպես թավշյա, անարյուն և անցնցում հեղափոխության լավագույն փորձ: Աշխարհում հավանաբար դժվար է գտնել մեկ այլ նախադեպ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ավելի քան 10 օր դուրս են գալիս փողոց, փակում մայրուղիներ ու հրապարակներ, պարալիզացնում պետական համակարգի գործունեությունը, և այդ ընթացքում որևէ հանցագործություն, որևէ խժդժություն ու անախորժություն տեղի չի ունենում: Սա հայ ժողովրդի խաղաղասիրության, հայ քաղաքացու իրավագիտակցության և հայ հասարակության ինքնակազմակերպման բացառիկ դրսևորում էր: Այս տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը սիրո հեղափոխություն էր և իր բովանդակությամբ միանշանակ արժանի էր առաջին քրիստոնյա ազգի քաղաքակրթական արժեքներին:
Երբ Նիկոլ Փաշինյանը մոտ երեք շաբաթ առաջ Գյումրիից գրեթե միայնակ սկսեց քայլարշավ, տպավորություն կար, թե սա հերթական քաղաքական անհեռատես նախաձեռնությունն է, որը հաջողության, առավել ևս հեղափոխության հասնելու որևէ ելք չունի: Նիկոլի նախաձեռնած «Քայլ արա, մերժի’ր Սերժին» նախաձեռնությանը ոչ ոք լուրջ չէր վերաբերվում. ո’չ իշխանությունը, ո’չ ընդդիմությունը, ո’չ հասարակությունը, ո’չ լրագրողները և ո’չ էլ անգամ ԱԺ «Ելք» խմբակցության գործընկերները` Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու մյուսները: Հավանաբար Նիկոլն ինքն էր չէր պատկերացնում, որ այսքան համակիրներ կարող է ունենալ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

website by Sargssyan