24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը սկսել են անձամբ ճնշումներ գործադրել պատգամավորների նկատմամբ

Ազգային ժողովում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց «Իմ քայլը» նախաձեռնության պատմության հիշատակումով։

Ըստ Փաշինյանի՝ ուղիղ մեկ ամիս առաջ Գյումրիից մեկնարկած դրամատիկ շարժումը, ներգրավեց հարյուր հազարավոր քաղաքացիների, ինչը դարձավ աննախադեպ, քանի որ ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղական համայքներում բազմամարդ հանրահավաքներ էին տեղի ունենում, որի կարգախոսն էր «Քայլ արա, մերժի՛ր Սերժին»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շարժման նպատակն էր կանխել Սերժ Սարգայանի երրորդ պաշտոնավարումը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր և Սերժ Սարգսյանի բանակցություններին և նշեց, որ որ դրանց նպատակն էր իշխանության անցնցում փոխանցումը հանձնել ժողովրդին, բայց Սերժ Սարգսյանը սպառնաց ժողովրդին Մարտի մեկով և և լքեց բանակցությունների սենյակը, որից հետո իրականացվեց իր ձերբակալման օպերացիան։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ իշխանությունը պահելու հնարավորություն էր փնտրում, ուստի ««Քայլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսին ավելացվեց «ՀՀԿ, հեռացի՛ր» կարգախոսը»։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրականացված աննախադեպ ցույցերը ստիպեցին ՀՀԿ-ին թեկնածու չառաջադրել, սակայն ՀՀԿ վերնախավը, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում է մուկ ու կատու խաղալ ժողովրդի հետ և մինչ այս պահը չի հայտարարել՝ քվեարկելո՞ւ է ժողովրդի թեկնածուի օգտին, թե՝ ոչ։

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ, սկսել են ճնշումներ գործադրել պատգամավորների նկատմամբ՝ նրանց պարտադրելով չքվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»

Lurer.com

 

website by Sargssyan