211 հազար դոլար դրամական միջոցներ, ավելի քան 50 միլիոն դրամ եկամուտներ. Անրի Վարդանյանի հայտարարագիրը. «Փաստ» | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
19.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
ՀԲՖ ղեկավարության իրականությունը խեղելու փորձ... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառո... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծ... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր ... ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտ... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայու... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ...

211 հազար դոլար դրամական միջոցներ, ավելի քան 50 միլիոն դրամ եկամուտներ. Անրի Վարդանյանի հայտարարագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ Անրի Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի 19 միլիոն 700 հազար դրամով ձեռք է բերել հողամաս՝ այդպիսով ավելացնելով իր անշարժ գույքը ևս մեկով: Մինչ այդ նա ունեցել է ևս մեկ հողամաս և մեկական բնակարան, առանձնատուն ու կիսակառույց շինություն:

Պաշտոնյան նախորդ տարվա սկզբին ունեցել է 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ, որոնք վերադարձվել են իրեն մինչ տարեվերջ: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 55 հազար դոլար ու 75 միլիոն դրամ:

Թերևս Վարդանյանի հայտարարագրի «ամենայուղոտ» պատառը նրա եկամուտներն են: Պաշտոնյան նախորդ տարի մի քանի անգամ նվիրատվություն է ստացել: Նրա նվիրատվությունները կազմել են 19 միլիոն 700 հազար դրամ, 1806 եվրո ու 9500 դոլար: Նախորդ տարի նաև վարկեր է վերցրել, որոնք միասին կազմել են 25 միլիոն դրամ ու 17 հազար ԱՄՆ դոլար: Աշխատավարձը կազմել է ավելի քան 8 միլիոն դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 3140 դոլար:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

website by Sargssyan