Աբովյանում փորձել են սպանել ուսուցչուհուն | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
18.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ... Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի... ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավ... Բացահայտվել է հանցագործության 52 դեպք Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վա... 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած Պայքարը քաղաքակա՞ն, թե՞ բարոյական հարթության ... Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղե...

Աբովյանում փորձել են սպանել ուսուցչուհուն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Գրիշա Բ.-ի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 70-ամյա Գրիշային մեղադրանք էր առաջադրել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 9-ն անց 20 –ի սահմաններում, Աբովյան քաղաքի շենքերից մեկում Գրիշա Բ.-ն իր հարևանուհի Ռուզաննա Ս.-ին հանդիպելով աստիճանահարթակին, ձեռքով բռնել է նրա պարանոցից, քաշել-տարել է իր բնակարան, հրելով պառկեցրել է միջանցքի հատակին, ապա մի ձեռքով փակել է նրա բերանը, իսկ մյուս ձեռքով բռնելով նրա կոկորդից՝ փորձել է խեղդամահ անել:

Ռուզաննայի գոռգոռոցն ու օգնության կանչերը լսել է հարևան Գևորգ Թ.-ն, միջամտել ու տուժողին ազատել է Գրիշայի ձեռքից: Վերջինս այսպիսով չի կարողացել հարևանուհուն սպանելու մտադրությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված:

Գործի քննության ընթացքում ի հայտ է եկել, որ 2008 թվականից Գրիշա Բ.-ն հաշվառված է «Աբովյան» ԲԿ-ում՝ հոգեկան հիվանդության կոնկրետ ախտորոշմամբ:

Տուժող Ռուզաննա Ս.-ն հայտնել է, թե ուսուցչուհի է: Դեպքի օրվա առավոտյան պատրաստվել է աշխատանքի գնալ: Տանից դուրս է եկել, բանալիով փորձել է փակել բնակարանի դուռը: Այդ ժամանակ նկատել է, որ հարևան Գրիշայենց մուտքի դուռը կամացուկ բացվում է: Ինքն ուշադրություն չի դարձրել, քանի որ անսովոր ոչինչ չի նկատել: Բայց իր համար անսպասելի՝ Գրիշան ահռելի ուժով բռնել է իրեն: Ինքը փորձել է ազատվել նրա ձեռքից, բայց նա հարվածներ է հասցրել իրեն ու քարշ տալով տարել է իր բնակարան, գցել է միջանցքի հատակին ու ամբողջ ուժով փորձել է խեղդել՝ սեղմելով իր պարանոցը, ինքը նույնիսկ սկսել է խռխռալ: Գրիշան ձեռքով փակել էր իր բերանը: Ինքը մի կերպ բերանն ազատել է նրա ձեռքից ու գոռացել է: Ամբողջ ընթացքում Գրիշան ոչինչ չի խոսել, ամեն բան արել է լուռ:

Տուժողը նշել է, որ իր կարծիքով՝ Գրիշան ցանկանում էր սպանել իրեն: Ամբողջ կոկորդը կապտուկների մեջ էր, վերք էր առաջացել : Իրենց հինգերորդ հարկի հարևանի որդի Գևորգը բարեբախտաբար իր գոռոցները լսելով օգնության է հասել, Գրիշային հրել է իր վրայից, ազատել է իրեն: Եթե Գևորգը մի փոքր ուշանար, ինքը ներկայումս ողջ չէր լինի: Ամեն բան կատարվել է մի քանի րոպեում: Իր ատամները, լնդերն էլ էին վնասված, արյուն էր հոսում, պարանոցը ցավում էր: Դեպքից հետո ինքը սթրեսի մեջ էր, հարազատներն են օգնել, որ սթրեսը ինչ-որ կերպ հաղթահարի:

Կատարվածն իր համար շատ անսպասելի էր: Ինքը գիտեր, որ Գրիշան հոգեկան խնդիրներ ունի: Ինքը նույնիսկ նրա կնոջը ժամանակին ասում էր, որ լրջորեն վերաբերվեն այդ խնդրին, բայց նա իրեն ասել է, թե Գրիշան դեղեր է խմում, վտանգավոր չէ շրջապատի համար… Նախկինում ինքը Գրիշայի հետ կոնֆլիկտ չի ունեցել, Գրշան երբեք իր նկատմամբ ագրեսիվություն չի դրսևորել…

Տուժողը նշել է՝ իր միակ ցանկությունն այն է, որ նման հիվանդները, ովքեր վտանգ են ներկայացնում հասարակության համար, մեկուսացվեն…

Գրիշա Բ.-ի որդին նախաքննության ժամանակ հայտնել է, որ հայրը հոգեկան հիվանդություն ունի, 2008 թվականից հաշվառված է եղել հոգեբուժական կլինիկայում: Նա բուժումներ է ստացել, դեղեր է խմել: 2013 թվականին մայրը մահացել է, դա սթրես է եղել հոր համար: Նա զառանցական մտքեր արտահայտում էր, բայց երբեք ագրեսիվ չի եղել: 2017 թվականի հունվարից նա հրաժարվել էր դեղեր խմելուց, իսկ հունիսի 15-ին կատարվել է դեպքը: Ինքը հորը հարցրել է՝ ինչո՞ւ է նման բան արել: Հայրը պատասխանել է, որ իրեն հրեշտակներն են ասել, որ Ռուզաննային սպանի և ուղարկի իրենց մոտ: Ինքը ցանկացել է կատարել հրեշտակների խնդրանքը, բայց հարևան Գևորգը խանգարել է…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Գրիշա Բ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Նա կարիք ունի մեկուսացման ու հարկադիր բուժման:

Դատարանը անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Գրիշա Բ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Գրիշա Բ.-ի նկատմամբ նշանակվել է բժշկական հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հոգեբուժական կլինիկայի ընդհանուր հսկողության բաժանմունքում:

website by Sargssyan