«Այն, ինչը քննարկման ենթակա չէ, վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին». «Փաստ» | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
19.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
ՀԲՖ ղեկավարության իրականությունը խեղելու փորձ... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառո... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծ... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր ... ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտ... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայու... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ...

«Այն, ինչը քննարկման ենթակա չէ, վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Եվրասիական միջկառավարական խորհր­դի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունե­ցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտր­վելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտեսական փոխ­ գործակցությանը, և՛ անվտանգության հարցերին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են արտասահմանյան ներդրումնե­րի գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյու­ղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինա­միկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատ­կել: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերու­թյունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, և՛ անվտանգու­թյան ոլորտում, և՛ տնտեսական զարգաց­ման»,– նշել է Վլադիմիր Պուտինը: «Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտր­վելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպելու Ձեզ հետ, քանի որ կար­ծում եմ, որ կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչը քննարկման ենթակա չէ, դա վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին: Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հա­յաստանում կա կոնսենսուս, և հայ–ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ, չի դնի կասկածի տակ: Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում: Այժմ Ռու­ սաստանից շատ զբոսաշրջիկներ են ժամա­ նում Հայաստան, ինչը հաճելի է: Կարծում եմ՝ Հայաստանը դուր է գալիս ռուս զբո­ սաշրջիկներին, հայերին նույնպես շատ է դուր գալիս տեսնել այդքան զբոսաշրջիկ­ ներ Երևանում: Մենք շատ բարձր ենք գնա­ հատում այն բալանսավորված դիրքորոշու­ մը, որը Ռուսաստանն ուներ մեր ներքաղա­ քական ճգնաժամի ընթացքում, և ես կար­ ծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքո­ րոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաև հայ հասարակության կողմից: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տո­ ների կապակցությամբ, հետաքրքիր էր հե­ տևել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսա­ կան ռազմաադրյունաբերական համալիրը: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan