Հերթը հասավ ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
18.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ... Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի... ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավ... Բացահայտվել է հանցագործության 52 դեպք Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վա... 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած Պայքարը քաղաքակա՞ն, թե՞ բարոյական հարթության ... Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղե...

Հերթը հասավ ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունիսի 10–ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ըտրություններին հետևող դիտորդների հավատարմագրումը կիրականացվի ապրիլի 1–ից մայիսի 26–ն ընկած ժամանակահատվածում Այս ժամկետն է սահմանվել նաև քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության ընթացքի լուսաբանումն իրականացնելու համար լրագրողների հավատարմագրման համար: Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար ր էլ ժամկետ էր սահմանվել մայիսի 6–11–ը, մինչ երեկոյան 6–ը, իսկ թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 11–16–ն ընկած ժամանակահատվածում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 21–ը: Նախընտրական քարոզչության համար ժամկետ է սահմանվել մայիսի 23–ից հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածը: Եթե թեկնածուները փոշմանեն և այլևս չցանկանան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել, կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել: Այս գործողության համար ժամկետ է սահ­ մանվել մինչև մայիսի 31–ի ժամը 18:00–ն: Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստի սկիզբ է սահմանվել ժամը 07:00– ն, իսկ քվեարկությունը կմեկնարկի մեկ ժամ անց: Նշենք, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումն ավարտվում և արձանագրությունը հրապարակվում է ոչ ուշ, քան ն քվեարկության ավարտից 12 ժամ հետո: Իսկ քվեարկությունն ավարտվում է է հունիսի 10–ին ժամը 20:00–ին: Հավելենք, որ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12–18:00–ը, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 9–11–ն ընկած ժամանակահատվածում : Իսկ վերահաշվարկի աշխատանքները սկսվում են դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը՝ ժամը 14:00–ից և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո 5–րդ օրը՝ կրկին նույն ժամին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

:

website by Sargssyan