«Երևանի կենտրոնական փողոցների մեծ մասից պետք է հանել արագաչափերն ու տեսախցիկները». «Փաստ» | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
18.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ... Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի... ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավ... Բացահայտվել է հանցագործության 52 դեպք Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վա... 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած Պայքարը քաղաքակա՞ն, թե՞ բարոյական հարթության ... Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղե...

«Երևանի կենտրոնական փողոցների մեծ մասից պետք է հանել արագաչափերն ու տեսախցիկները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քայլ արա» շարժման առաջին իսկ օրե­ րից ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ս է խոսել երթևեկությանը վերաբերող խնդիրների մասին: Նա տարբեր հարթակներում ընդգծում էր, որ արագաչափերի հարցը պետք է լուծվի, տուգանքների չափերը պետք է նվազեցվեն, քանի որ դա ոչ թե երթևեկության կանոնները կամ անվտանգությունն ապահովելու, այլ ժողովրդին թալանելու միջջոց է: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի հետ զրույցում փորձեցինք պարզել լ, որպես մասնագիտացված կառույց, կազմակերպությունը պատրաստվո՞ւմ է արդյոք առաջարկներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արդեն այդ ուղղությամբ ենք աշխատում: Նման առաջարկություններ նաև նախկին ղեկավարներին ենք ներկայացրել, իսկ հիմա ավելի ընդգրկուն փաթեթ ենք պատրաստում: : Այնտեղ կլինեն ոչ միայն արագաչա­ փերի, այլև տեսախցիկների, տուգանքների համաչափության և երթևեկության կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերն ու առաջարկները»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը:Նա շեշտեց, որ քաղաքացիներն իրենց են ներկայացնում երթևեկությանը վերաբերող այն խնդիրները, որոնց հետ առնչվել են. «Այդ խնդիրների մեջ միայն արագաչափերը չեն: Շատ հարցեր կան թե՛ ճանապարհների վիճակի, թե՛ ճանապարհային նշանների վերաբերյալ: Արագաչափերի տեղադրման առումով ևս հարցեր կան: Քաղաքի կենտրոնի շատ հատվածներում արագաչափերի տեղադրումն անիմաստ է: Մենք նույնպես հասկանում ենք, որ դա զուտ գումարներ հավաքելու միջոց է եղել, և ոչ թե կարգավորել է երթևեկությունը: Ոստիկանության պաշտոնական վիճակագրությունը դիտարկելով տեսնում ենք, որ մահացու ելքով վթարների, ինչպես նաև վիրավորների թվի առումով որևէ էական փոփոխություն չկա: Կարող է, իհարկե, որևէ ամսում տոկոսային առումով դրական փոփոխություն գրանցված լինի, բայց, ընդհանուր առմամբ, տարեկան կտրվածքով ահռելի տեղաշարժ մենք չենք նկատում: Իսկ եթե մեծ փոփոխություն չես նկատում, ըստ էության, հարցը չի կարգավորվել: Հարցին, թե կա՞ ուսումնասիրություն՝ քանի տեսախցիկ և արագաչափ պետք է հանել, ՀԿ նախագահը պատասխանեց. «Երևանի կենտրոնական փողոցների մեծ մասը պետք է ազատվի արագաչափերից ու տեսախցիկներից: Մարզերում կան հատվածներ, որտեղ բնակավայրի վերաբերյալ ճանապարհային նշանն է տեղադրված: Այդ հատվածներում նաև արագաչափ սարք կա, թեպետ բնակավայրը տվյալ ճանապարհահատվածից ահռելի հեռավորության վրա է գտնվում: Այդ հատվածներում բնակչության հոսք, հետիոտն գրեթե չկա: Տվյալ հատվածներում ևս արագաչափերն անիմաստ են, դրանք ավելի շուտ ծուղակ են վարորդների համար: Բացի այդ, ներկայացնելու ենք մի առաջարկ, ըստ որի՝ արագաչափերը պետք է որոշակի ժամերի աշխատեն: Օրինակկ՝ ակտիվ աշխատեն գիշերային ժամե­ րին, որովհետև խիտ և ծանրաբեռնված երթևեկության ժամանակ գրեթե անիմաստ է աշխատանքը: Խիտ երթևեկության ժամանակ գրեթե անհնար է տվյալ հատվածներում արագ երթևեկելը»: Ինչ վերաբերում է տուգանքների չափերին վերաբերող առաջարկներին՝ Տ. Քեյանը նախ նշեց, որ հարցը դեռ պետք է քննարկեն, բայց նաև ընդգծեց՝ վարորդների համար ավելի շատ խրախուսական կետեր պետք է նախատեսվեն: «Օրինակ՝ եթե վարորդը մեկ տարվա մեջ չունի արագաչափ սարքի կամ ՃՈ տեսուչի կողմից արձանագրված խախտում ու տուգանք, ապա նրան կարելի է լրացուցիչ արտոնություն տալ: Օրինակ՝ ԱՊՊԱ լրացուցիչ բոնուսը, քանի որ պահպանում է երթևեկու­ թյան կանոնները: Այդ միջոցով նա շահագչգռված կլինի ի՝ արագությունը չի գերազանցի, մեքենան էլ ավելի մատչելի գներով կապահովագրի: Նման խրախոսական մեխանիզմներ են պետք: Իսկ պատժիչ միջոցներով մենք ոչնչի չենք հասնի»,–ընդգծեց մեր զրուցակիցը:Տիգրան Քեյանը հայտնեց, որ մոտ օրերս կվերջացնեն փաթեթին առնչվող աշխատանքները: «Միանշանակ, վարչապետի հետ հանդիպում ենք ակնկալում Յուրաքանչյուր հարց պատրաստ ենք քննարկել թե՛ վարչապետի, թե՛ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ: Բայց հաշվի առնելով ներկա իրավիճակը, գիտենք, որ նորընտիր վարչապետը շատ այլ գլոբալ հարցեր ունի լուծելու: Ըստ իս՝ առաջիկայում հանդիպում չի լինի՝ ավելի մեծ հարցեր ու խնդիրներ կան, որոնք պետք է լուծի»,–եզրափակեց նա՝ հավաստիացնելով, որ հետագա անելիքների մասին ևս կտեղեկացնեն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan