Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գլխավոր դատախազ. «Փաստ» | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
18.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ... Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի... ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավ... Բացահայտվել է հանցագործության 52 դեպք Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վա... 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած Պայքարը քաղաքակա՞ն, թե՞ բարոյական հարթության ... Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղե...

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գլխավոր դատախազ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գլխավոր դատախազ Ար­թուր Դավթյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ
զրույցում Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպանատներ,
ամենատարբեր իրավապաշտպան կազ­մակերպություններ իրականացրել են մոնիթորինգ  և իրենց մինչև այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որևէ կառույցի
կամ գործընկեր որևէ պետության կողմից Հայաստանում որևէ մեկը ճանաչված լինի
քաղաքական բանտարկյալ:«Ստացվում է այնպես, որ բոլորս մեջբե­րում ենք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթում քաղբանտարկյալի սահմանումը , սակայն երբ հերթը հասնում է մեկնաբանության, ընկնում ենք
ծայրահեղությունների մեջ: Հաճախ հանդիպել եմ մեկնաբանությունների, որոնցից տպավորություն է ձևավորվում, թե եթե մեկը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, իսկ նրան մի օր մեղսագրվեց հանցագործություն, ուրեմն նա քաղբանտարկյալ է: Բայց այդպես չի, դրա համար պետք են նյութեր»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը: Նա պարզաբանեց, որ ում մեղադրանք է առաջադրվում  , դա արվում է նկարագրելով արարք, որը համապատասխանություն
ունի քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետ: «Մենք հիմա այս կարևոր պահին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր դատարանների դերը չնվազեցնենք: Դատարանում բաց հրապարակային ապացույցներ են հետազոտվում, այդ ամենի ավարտից հետո կլինեն համապատասխան գնահատականներր»,–ասաց նա: Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը
փոխելու որոշմանը՝ Դավթյանն ընդգծեց, որ դա եղել է դատարանի որոշումը, իսկ ինքը
որոշմանն ու Ղուկասյանին ազատ արձա­կելու հիմքերի հետ դեռ չի ծանոթացել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 






website by Sargssyan