Նոր կառավարությունը պետք է օդում կախված հարցերը լուծելու քայլեր էլ իրականացնի. «Փաստ» | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
18.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ... Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի... ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավ... Բացահայտվել է հանցագործության 52 դեպք Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վա... 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած Պայքարը քաղաքակա՞ն, թե՞ բարոյական հարթության ... Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղե...

Նոր կառավարությունը պետք է օդում կախված հարցերը լուծելու քայլեր էլ իրականացնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անվիճելի է, որ առաջնային նշանակություն ունի ոչ միայն ցամաքում հստակ քայլերով առաջ շարժվելու համար պայքարելը, այլև՝ հարկավոր է այնպիսի քայլեր անել, որ օդում նույնպես սեփական տեղն ունենանք: Ինչպես հայտնի է, չի բացառվում, որ իրադարձությունները կարող են այնպիսի հունով զարգանալ, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ստիպված լինի իր կողմից ԱՄՆ-ի ուղղությամբ իրականացվող թռիչքները դադարեցնել:

ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հկ նախագահ Դմիտրի Աթբաշյանը սպասվող «անակնկալը» բացատրում է ոչ միայն ընկերության օդաչուների և անձնակազմի մյուս անդամներին ԱՄՆ մուտքի վիզա տրամադրելու ժամկետների կրճատմամբ, այլ ավելի կարևոր հանգամանքով: Խնդիրն այն է, որ այդ փոփոխություններից բացի այս ավիաընկերության բոլոր օդանավերը լիզինգային պայմանագրերով են շահագործվում: Եվ, որքան էլ զարմանալի է, դրանք կնքված են Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ըներություններում: Բացի այդ, ավիաընկերության բոլոր օդանավերն ամբողջությամբ կամ 70 տոկոսով ամերիկյան պահեստամասերից են պատրաստված: Սա նշանակում է, որ հետագայում պահեստամասեր ձեռք բերելը կարող է բավականին դժվարանալ, ինչն էլ իր հերթին կարող է մեծ վտանգ հանդիսանալ ոչ միայն օդանավերի անխափան շահագործման, այլև հետագա ճակատագրի համար:

«ԱՄՆ-ն ճնշում է, որպեսզի ռուսական ընկերություններն ավելի վատ պայմաններում հայտնվեն: Մոտ 10-20 տարի առաջ, երբ ես միջազգային թռիչքներ էի իրականացնում, որևէ վիզա հարկավոր չէր լինում: Ընկերության միայն օդաչուի վկայականը բավարար էր ամբողջ աշխարհով անցնելու համար: Բայց հիմա ռուսական անձնակազմների համար հատուկ վիզային ռեժիմներ են սահմանվել. սա կարող է Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սրել»,- ասաց Դ. Աթբաշյանը:

Այս խնդիրը ծագեց, երբ արաբական ընկերությունները որոշեցին օգտվել ստեղծված իրավիճակից և դիմեցին ԱՄՆ նախագահ Թրամփին: ԱՄՆ-ը նույնպես բաց երկնքի քաղաքականություն է վարում, բայց քանի որ օր ու գիշեր մտածում է նաև սեփական ավիացիայի շահերը պաշտպանելու մասին, այնուամենայնիվ, չմերժելով արաբական ընկերությունների խնդրանքը՝ օգտվեց իր իրավունքից և ռուսական ընկերության հանդեպ նման սահմանափակում մտցրեց:

Քաղավիացիայի նախկին պետի կարծիքով Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որը սեփական ավիաընկերություն չունի: Իսկ հայկական անվանումներով ընկերությունները, որոնք ընդամենը մեկ-երկու ինքնաթիռ ունեն, ավիացիա կոչվել չեն կարող: Եվ որպեսզի նման դեպքերում Հայաստանն իր կամքից անկախ տուժողի կարգավիճակում չհայտնվի, պետք է առանց ժամանակ կորցնելու իր սեփական ընկերությունները ստեղծելու մասին մտածի: Դրանք հիմնելն ու զարգացնելը, ըստ հկ ղեկավարի, պետք է նոր կառավարության առաջնային խնդիրներից մեկը լինի: Հակառակ դեպքում Հայաստանը մշտապես կմնա նման իրավիճակներից կախված:

«Կարելի է ասել, որ մենք ընդհանրապես ավիացիա չունենք: Հայաստանը վերջապես պետք է մտածի սեփական ավիացիա ստեղծելու մասին: Իսկ այն մարդիկ, ովքեր հայկական ավիաընկերությունը՝ «Արմավիան» ոչնչացրեցին և հետո բաց երկնքի քաղաքականության մասին հայտարարեցին, պետք է պատժվեն: Բացի այդ, պետք է վերանայվեն նաև բաց երկնքի պայմանները, որպեսզի մենք կարողանանք մեր շահերը պաշտպանել նաև օդում»,- ասաց Դ. Աթբաշյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan