Գյումրու համալսարանի ռեկտորը հրաժարականով չի պրծնի. «Փաստ» | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
19.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
ՀԲՖ ղեկավարության իրականությունը խեղելու փորձ... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառո... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծ... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր ... ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտ... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայու... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ...

Գյումրու համալսարանի ռեկտորը հրաժարականով չի պրծնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով օրեր առաջ էր հեռացվել բուհից, ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի և բուհի կոլեկտիվի հետ հանդիպումից գոհ է:

«Պարոն Հարությունյանը շատ վճռական էր տրամադրված և շատ հակիրճ ելույթ ունեցավ: Նա նշեց, որ ինքը խորապես տիրապետում է խնդիրներին, լսել է թե՛ բողոքող կողմին և թե՛ պարոն Մինասյանին, և որոշել է, որ ամենաճիշտը նոր ընտրություններ կազմակերպելն է»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց Ա. Ֆարմանյանը:

Օրենքի համաձայն, մինչ նոր ընտրություններ կազմակերպելը, հոգաբարձուների գործող խորհուրդը նույնպես պետք է հրաժարական ներկայացնի: Դրանից հետո կձևավորվի նոր խորհուրդ, նոր միայն հնարավոր կլինի կազմակերպել բուհի նոր ռեկտորի ընտրություններ: Մինչ այդ, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական գծով պրոռեկտորը:

Խոսելով նախկին ռեկտորի կողմից օրեր առաջ պարտադրանքի ուժով դասախոսական անձնակազմից ստորագրահավաք կազմակերպելու և վարչապետ Ն. Փաշինյանին ուղղված դիմում ուղարկելու մասին՝ նախկին պրոռեկտորը նշեց, որ իրականում դասախոսները ոչինչ չպարունակող նամակի տակ են ստորագրել: Դիմումը հրապարակելուց հետո են իմացել, որ նախկին ռեկտորը փոխել է դիմումի նախաբանը և բոլորովին այլ տեքստի հետ է հրապարակել ստորագրությունները:

«Իրականում կար վախի մթնոլորտ, քանի որ նրա դեմ պայքարողներս բոլորս էլ հեռացվել էինք բուհից: Եվ բնական է, որ մյուս դասախոսները կարող էին մտավախություն ունենալ, որ սեփական կարծիքը արտահայտելու դեպքում կարող է իրենք էլ նույն ճակատագրին արժանանան: Ի դեպ, աշխատանքից ոչ թե 3 հոգի է հեռացվել, այլ շուրջ երեք տասնյակից ավելի, որը ձևակերպվել է իբրև «հեռանում են սեփական դիմումի համաձայն»: Ռեկտոր դառնալուց հետո նա խաբել է, թե դիմում գրելուց հետո կրկին կվերադառնան իրենց պաշտոններին և 21 ամբիոնի վարիչի և 6 դեկանի դիմում է գրել տվել, իսկ դրանից հետո դարձել է անհասանելի: Այսինքն, գրչի մի հարվածով նա ազատվեց շատերից: Նրանց մի մասն իրենց արժանապատվությունը ոտնահարելով՝ հետ վերադարձան դասախոսական աշխատանքի, իսկ մյուսները կորցրեցին աշխատանքը: Եվ այդպես՝ արդեն երկու տարի: Նա ինձ նույնպես օրենքի խախտումով է աշխատանքից ազատել: Մեկ օր առաջ ծանուցում եմ ստացել, որ հաջորդ օրվանից ազատված եմ աշխատանքից և մաքուր 2 մլն դրամ տուժանք է վճարվել»,- ասաց Ա. Ֆարմանյանը:

Փաստորեն, նախկին ռեկտորի կողմից թույլ տրված խախտումները չեն շրջանցել նաև ՀՀ աշխատանքային օրենսգիրքը: Այսինքն, Սահակ Մինասյանը, լինելով ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, ինչպես ցանկացել, այնպես էլ «կառավարել» է բուհը՝ վստահ լինելով, որ բարձրացած քամիները երբեք էլ փոթորիկ չեն դառնա: Հավանաբար դա էր պատճառը, որ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ավելի վաղ բուհի անձնակազմի հետ հանդիպումից հետո նեղ «կռուգում» ասել էր, որ ինքը ռեկտորի հետ կապված հարցում ոչինչ անել չի կարող, քանի որ Սահակյանի թիկունքին Սերժ Սարգսյանն է կանգնած:

«Ոստիկանությունն արդեն իսկ սկսել է զբաղվել նրա անօրինականություններն ուսումնասիրելով: Եվ առաջիկայում հասարակության լայն շերտերին բավականին լուրջ և ուշագրավ փաստեր հայտնի կդառնան»,- ասաց Ա. Ֆարմանյանը:

Ինչ վերաբերում է նախորդ ռեկտորից ժառանգություն ստացած մոտ կես միլիարդ դրամ բյուջեին, հիմա ոչ միայն դրա փշրանքները չեն մնացել, այլև ճեղքվածքներ են առաջացել:

«Նույնիսկ բյուջեում ճեղքվածք ունենք և չենք էլ պատկերացնում, թե ինչպես պետք է դասախոսական անձնակազմի աշխատավարձերը վճարվեն: Եվ ընդհանրապես, չենք էլ պատկերացնում, թե հետագայում ինչպես ենք կարողանալու կայունացնել բուհի ֆինանսական համակարգը: Այնպես որ, մոտ ապագայում հանրությունը բավականին ուշագրավ տեղեկություններ կիմանա, քանի որ կհրապարակվեն նաև բուհի աուդիտի արդյունքները և ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց Ա.Ֆարմանյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan