Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
18.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ... Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի... ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավ... Բացահայտվել է հանցագործության 52 դեպք Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վա... 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած Պայքարը քաղաքակա՞ն, թե՞ բարոյական հարթության ... Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղե...

Պոզիտիվ իրավիճակը փորձում են ծառայեցնել նեղ քաղաքական շահերի սպասարկման համար

Գևորգ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 Թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացու մոտ վերածնեց հույսը և հավատը Հայրենիքի հանդեպ և կտրուկ բարձրացրեց քաղաքացիական գիտակցությունը՝ ՀՀ-ում այլևս ունենալով միայն պահանջատեր քաղաքացիներ:

 Այդ է պատճառը, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում բազմաթիվ բողոքի ակցիաների և ցույցերի, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այսուհետ ՀՀ քաղաքացին ազատ կարող է բարձրաձայնել իր մտահոգությունների և պահանջների մասին:

Բայց ինչպես ցանկացած նմանատիպ իրավիճակում այնպես էլ այս դեպքում, գտնվում են մարդիկ ովքեր ստեղծված դրական, պոզիտիվ իրավիճակը ցանկանում են ծառայեցնել հանուն իրենց շահերի:

 Ճիշտ այսպիսի իրավիճակ է «Արարատ ցեմենտ»-ի գործարանում, որտեղ առաջին հայացքից աշխատակիցներն ունեն իրենց պահանջները, ինչի մասին և բարձրաձայնում են:Բայց արի ու տես, որ դա միայն առաջին հայացքից է, և փոքր ինչ խնդիրն ուսումնասիրելու դեպքում հստակ ուրվագծվում են պատվիրատուների դիմագծերը:

Բողոքի առաջին իսկ օրվանից հետո «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրինությունը հանդիպել է աշխատակիցների հետ, ինչպես մնացած դեպքերում այս անգամ ևս ականջալուր եղել նրանց պահանջներին, մի մասին տալով տեղում լուծումներ՝ առաջարկվել է քննարկումների միոջոցով կազմակերպել պահանջների ամբողջական լուծումը: 

 Այնուհետև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից տրվեց պարզաբանում, մասնավորապես այն մասին, որ ինքն անձամբ արդեն իսկ հանդիպել է «Արարատ Ցեմենտի» աշխատակիցներին, քննարկել բարձրաձայնված խնդիրները և նշել,որ գործարանի բոլոր առաջնային նշանակության, բարձր որակավորում ունեցող մասնագետները ստանում են բավականին բարձր աշխատավարձ: Բացի այդ գործարանն այսօր կարող է աշխատել անհամեմատ ավելի փոքր աշխատակազմով և հենց այս պահին հնարավոր է շուրջ 500 հաստիք կրճատել, սակայն Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալական ծանր վիճակը տարիներ շարունակ գործարանի աշխատակիցներից և ոչ մեկը չի կրճատվել:

 Ըստ երևույթին պատվիրատուներին բնավ դուր չի եկել տնօրինության կողմից հարցին լուծում տալու պատրաստակամությունը և վերջիններս որոշել են շարունակել իրենց ստոր գործունեությունը՝ նաև մեդիա ոլորտում լրատվամիջոցներում պատվերով հոդվածներ տպագրելով:

 Սակայն պատվիրատուները իրականությունը չենք կարող խեղաթյուրել, քանզի Մուլտի Գրուպ կոնցեռնը մշտապես պատշաճ կատարել է իր պարտականությունները, և այժմ էլ մինչ ոմանք ապատեղեկատվությամբ փորձում են ցեխ շպրտել, Մուլտի Գրուպ կոնցեռնը ճիշտ այս պահին Կապանում ավարտին է հասցնում ցեմենտի ևս մեկ գործարան, որպեսզի խթանի ցեմենտի արտադրությունը Հայաստանում և ՀՀ քաղաքացիները ստիպված չլինեն հասնել Պարսկաստան կամ Վրաստան և ինչպես նաև ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր:

 Ինչպես երևում է, պատվիրատուները հսկայական ռեսուրս և ֆինանսական միջոցներ են վատնում նաև մեդիա ոլորտում այս ամբողջը ստվելերու համար,սակայն ապարդյուն, քանզի ՀՀ քաղաքացիները հստակ տարբերում են մարդուն ով իր ամբողջ կյանքում հայտնի է միայն դավադրություններ կազմակերպելով, և Գագիկ Ծառուկյանի նման մարդուն,ով իր գործունեության ընթացքում նպաստել է պետականաշինությանը և տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

 

website by Sargssyan