23.Հունիս.2018
Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերություններ կա՞ն «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Լարված իրավիճակ Էջմիածնում. Մանվել Գրիգորյանին տարան
«Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ... «Հրապարակ» օրաթերթը չի փոխվում ՀԱՕԿ նախագահն ընդունել է Կարատեի Հայաստանի ֆե... Հնացած ու փնթի գործելաոճով՝ լծված են հանրությ... Որոշ լրատվամիջոցներ սկսել են փրփուրներից կախվ... Լրատվականի սադրանքը բումերանգի էֆեկտով իրենց ... Արհեստական աժիոտաժը երկար կյանք չունի ՓՄՁ ներկայացուցիչները վրդովված են ինքնակոչ Տի... Վերջացրեք նման էժանագին շոուներ կազմակերպելու... Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ... Թերթը արջի ծառայություն է մատուցու՞մ Օրաթերթը ԱԱԾ-ին ուղղորդելով փորձում է իրագործ... Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերությո... Քամելեոն Տիգրան Հովհաննիսյանի հերթական գունափ... Դժվար չէ կռահել, թե ինչ անգո կազմակերպություն... Կայացել է Գագիկ Ծառուկյանի գավաթի լողի անդրան... «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Պետք չէ ասուլիսի տաղավար տրամադրել այն անձանց... Քաղաքական շոուների ծաղրածուն ջրի երես է դուրս... Քաղաքագետ. «Ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցու... Անմեղսունակ շառլատան և հոգեբուժարանի պացիենտ.... Հոգեկան հիվանդին գիտակից որևէ մարդ լուրջ չի կ... Տիգրան Հովհաննիսյանը պետք է բուժզննում անցնի ... Փորսուղը կրկին արևի տակ է դուրս եկել

Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների հարցով հուզված են միայն արևմտամետ վերլուծաբաններն ու ֆեյսբուքյան տասովչիկները

Կարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերին ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն լայնածավալ ստուգումներ են իրականցնում։ Սա հիմք է տվել մի շարք՝ որոշակի ուղղությամբ աշխատող լրատվամիջոցների ու մի շարք ՀՀԿ-ական ֆեյքերի՝ թեմա շրջանառել, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններն էլ կենթրակվեն ստուգումների։

Նախ պետք է նշել, որ Գագիկ Ծառուկյանը երբեք չի խուսափել ստուգումներից, քանզի վերջին 10 տարիներին մշտապես ստուգումների կիզակետում է եղել։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ը մշտապես ստուգումներ է կատարել Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում, որոնց արդյունքում ամեն անգամ ՊԵԿ-ի նախագահների մակարդակով հայտարարվել է, որ այդ ձեռնարկություններում էական որևիցե խախտում չի հայտնաբերվել։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Գագիկ Խաչատրյանը, այդ մասին հայտարարել է Վարդան Հարությունյանը, այդ մասին հայտատարելու են նաև հետագա ստուգումների արդյուքններում։

Ավելին, Գագիկ Ծառուկյանն ինքն է դիմել ԱԻՆ նախարարին և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, որպեսզի առաջին ստուգումները, որոնք նրանք իրկանացնելու են իրենց ոլորտներում, սկսեն հենց իր ձեռնարկություններից։

Այսքանից հեոտ ինչումն է, որոշ արևմտամետ վերլուծաբանների և սուտի ֆեյսբուքյան տասովչիկների հուզմունքը այս հարցի շուրջ անհասկանալի է։Միգուցե իրենց մերձավորների և իրենց հետ սերտ համագործակցություն ունեղոցների համար ստուգումներն իսկապես սարսափելի երևույթ են, քանզի մշտապես գտնվել են արտոնյալ վիճակում և խուսափել են օրինական գործունեությունից։Միայն այս կերպ կարելի է բնութագրել մի շարք ֆեյքերի կողմից ուղղորդված ձևով Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումներ սկսելու մասին մտքի շրջանառումը, որոնց երկրորդում են որոշ կայքեր, դրանով մատնելով իրենց և ցույց տալով, որ բոլորը մի շղթայի օղակներ են, և այժմ հոգեցնցումների մեջ են գտնվում։

Հատկապես ծիծաղելի է այն պատճառով, որ շրջանառողները իրենք էլ շատ լավ տեղյակ են, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները մշտապես եղել են ստուգումների տակ, քանի որ այդ ամենը բարձրաձայնվել է լրատվամիջոցներով։ Այնպես որ թեման արհեստական է, որի նպատակը հայտնի է միայն այն շրջանառողներին։ Իսկ ամեն իրադարձությունից հետո Ծառուկյանին հիշելը և նրա անունը շահարկելը արդեն ուժը կորցրած հնարք է, որը ցույց է տալիս, որ հայտնի թիմը արդեն լիովին սպառել է իրեն և փրփուրներից է կախվում։

website by Sargssyan