23.Հունիս.2018
Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերություններ կա՞ն «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Լարված իրավիճակ Էջմիածնում. Մանվել Գրիգորյանին տարան
«Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ... «Հրապարակ» օրաթերթը չի փոխվում ՀԱՕԿ նախագահն ընդունել է Կարատեի Հայաստանի ֆե... Հնացած ու փնթի գործելաոճով՝ լծված են հանրությ... Որոշ լրատվամիջոցներ սկսել են փրփուրներից կախվ... Լրատվականի սադրանքը բումերանգի էֆեկտով իրենց ... Արհեստական աժիոտաժը երկար կյանք չունի ՓՄՁ ներկայացուցիչները վրդովված են ինքնակոչ Տի... Վերջացրեք նման էժանագին շոուներ կազմակերպելու... Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ... Թերթը արջի ծառայություն է մատուցու՞մ Օրաթերթը ԱԱԾ-ին ուղղորդելով փորձում է իրագործ... Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերությո... Քամելեոն Տիգրան Հովհաննիսյանի հերթական գունափ... Դժվար չէ կռահել, թե ինչ անգո կազմակերպություն... Կայացել է Գագիկ Ծառուկյանի գավաթի լողի անդրան... «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Պետք չէ ասուլիսի տաղավար տրամադրել այն անձանց... Քաղաքական շոուների ծաղրածուն ջրի երես է դուրս... Քաղաքագետ. «Ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցու... Անմեղսունակ շառլատան և հոգեբուժարանի պացիենտ.... Հոգեկան հիվանդին գիտակից որևէ մարդ լուրջ չի կ... Տիգրան Հովհաննիսյանը պետք է բուժզննում անցնի ... Փորսուղը կրկին արևի տակ է դուրս եկել

Առաջին շոշափելի փոփոխությունները նոր կառավարության կողմից

Արման Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հեղափոխութոյւնը ենթադրում է, որ երկիրը պետք է գնա բարեփոխումների ճանապարով։ Նոր կառավարություն, նոր հեռանկարներ ու հասարակության լիահույս սպասում, որոնց արդարացման համար ամեն ջանք ու եռանդ պետք է գործադրել, հակառակն ուղղակի անընդունելի է։

Իսկ այդ փոփխությունները քաղաքացին պետք է անմիջապես զգա իր առօրյայում, իր կենսագործունեության մեջ։ Այս տեսանկյուից ուշագրավ է օրեր առաջ տեղի ունեցած Կառավարության նիստը, որի ժամանակ առաջին լավ լուրը հայտնեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Պաշտոնում նշանակվելուց կարճ ժամանակ հետո, ուսումնասիրությունների և բանակցությունների արդյունքում, նախարարին հաջողվել է Էլեկտրաէներգիայի սակագինը 120-130 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար 10 դրամով իջեցնելու որոշման հասնել:

Սա իհարկե դեռ սկիզբն է ու նման փոփոխության այսքան շուտ հասնելը լուրջ աշխատանքի հետևանք է, քանի որ Մեծամորի ատոմակայանը բավականին երկար ժամանակ չի աշխատում, ինչը թույլ չի տալիս ավելի անկաշխանդ գործել ու ավելի մեծ թվով շահառուների ներգրավումը չափազանց ռիսկային է։ Հետևաբար փոփոխության հիմքում նվիրված ու եռանդուն աշխատանքն է, և այսօր ունենք արդեն առաջին շոշափելի ձեռքբերումը ու հենց ամենից խոցելի՝ անապահով խավի համար։ Այս հանգամանքն էլ իր հերթին թույլ է տալիս փաստելու, որ ճիշտ տեղից է նախարարը սկսել աշխատանքը։

Սա նշանակում է, որ նախարարություններում պատահական մարդիկ չեն հայտնվել ու առաջին դրական լուրը հենց ԲՀԿ քվոտայով նշանակված նախարարության գործունեության արդյունքում եղավ։ Ինչն, անշուշտ, եղավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ճիշտ կադրեր ընտրելու արդյունքում, ով ունի հետևողական վերաբերմունք ու մոտեցում այն բոլոր ոլորտնրին, որոնք վստահված են իր կուսակցությանը։ Սա հիմք է տալիս վստահաբար ասելու, որ շուտով նույն արդյունքները կտեսնենք նաև մնացյալ նախարարություններից, մարզերից և առհասարակ քայլ առ քայլ կմոտենանք մեր երազած հայրենիքի իրական դառնալուն։

website by Sargssyan