Ծառուկյանի կողմից առաջադրված կադրերը կարճ ժամկետում ցույց տվեցին այն արդյունքը, ինչ նախորդներին տարիներով չէր հաջողվում | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
18.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ... Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի... ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավ... Բացահայտվել է հանցագործության 52 դեպք Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վա... 15-ամյա աղջիկը փնտրվում է որպես անհետ կորած Պայքարը քաղաքակա՞ն, թե՞ բարոյական հարթության ... Հայկական այբուբենը՝ Զապորոժյեի հայկական եկեղե...

Ծառուկյանի կողմից առաջադրված կադրերը կարճ ժամկետում ցույց տվեցին այն արդյունքը, ինչ նախորդներին տարիներով չէր հաջողվում

Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կառավարության կադրերի նշանակումներից հետո թափվեց քննադատությունների մի հսկայական տարափ՝ վկայակոչելով նախարարների անփորձ լինելը կամ նրանց ոչ համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։ Այս ամենում մեր նախարարները հակառակը կարող էին ապացուցել միայն իրենց գործով և մարդկանց վստահութոյւնն ու հավատը չկորցնելու համար հնարավոր ու, ինչո՞ւ ոչ, անհնար ամեն բան անելով։ Իսկ երբ լավ ես աշխատում և տիրապետում ես գործին, շուտով բոլորը տեսնում են այդ աշխատանքի պտուղները։

Հասարակության կողմից շատ դրական արձագանքով ընդունվեց էլեկտրոէներգիայի սակագնի նվազեցման մասին ընթացող ուսումնասիրությունների փորձագիտական առաջին եզրակացությունը, որը հնարավորություն տվեց սակագնի նվազեցման գործում առաջին քայլն անել։ Կառավարության նիստի ժամանակ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը այս հարցի վերաբերյալ հայտնեց, որ տարված համառ աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել սոցիալապես անապահով շուրջ 120-130 հազար ընտանիքների համար 10 դրամով իջեցնել Էլեկտրաէներգիայի սակագինը:

Ինչ խոսք, խոստումնալից ձեռքբերում է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ատոմակայանը չի աշխատում։ Ուստի նախարար Գրիգորյանի արդյունավետ գործելաոճը պետք է լինի վարակիչ մնացած ենթակառուցվածքների ու գերատեսչությունների ղեկավարների համար։

Մնում է ավելացնել, որ հենց առաջին իսկ արձանագրված հաջողությունը ինքնին փոշիացնում է բոլոր քննադատությունները և հաստատում, որ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի կողմից առաջ քաշված կադրերը կարողանում են կարճ ժամկետներում հասնել այն արդյունքին, ինչին տարիներ ի վեր չէին կարողանում հասնել նախկինները։

website by Sargssyan