20.Հոկտեմբեր.2018
Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում զինմասում, բջջային կայաններում Ավտոտնակներ, բնակարաններ, այլ եկամուտներ. նախարար Գարեգին Բաղրամյանի ունեցվածքը Մարդ, ով պետության և ժողովրդի շահը գերադասում է անձնականից Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին
Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Երդվյալ Ազատա... «Լոռի»-ն հաղթանակ կորզեց «Արցախ»-ից Նիկոլ Փաշինյանը հանդիում է ունեցել Լիբանանի խ... Լուսակունքի խմելու ջրի մատակարարման քանակն ավ... Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջն... Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ սփյուռքի ն... Իսկ դուք կցանկանայի՞ք վճարվել հանգստանալու հա... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.... «Շանթ» հեռուստաընկերությունը շարունակում է կր... Բարիկադները քանդվում են նաև տնտեսության մեջ Մեր թիմն ու մեր ծրագիրը միայն օգնելու են Փաշի... Արթուր Գևորգյանի մեծ ախորժակի պատճառով բռնցքա... Սևան քաղաքն այսուհետ կսպասարկի նորակառույց բա... Կլինի՞ նոր որակի քարոզարշավ, թե՞ կկրկնենք հին... Արթուր Գևորգյանին բռնցքամարտի ոլորտին մոտ թող... Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիան ու նր... Պարտատոմսեր, դոլարներ. ի՞նչ ունեցվածք ունի նո... «Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է վ... Երևանից դուրս հեղափոխության մեսիջները սխալ են... Բազմազավակ ընտանիքների հարցերը կարգավորելու օ... 80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է,... ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը ... Ալյասկայում կլիմայական աղետի հետեւանքներ են հ... Ֆիզիկական խնդիրներով մանկատան մարզիկները Կիևի... Արթուր Գևորգյանն ընտրվել է խախտումներով. բռնց...

Փաշինյանի մտահոգության պատճառը Գագիկ Ծառուկյանն է

Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի որոշ քայլեր և որոշումներ արդեն լուրջ տարակուսելու տեղիք են տալիս։ Դեռ չէր անցել Կուտակային կենսաթոշակային համակարգը ընդունելու որոշման մեծ աղմուկը, երբ պարզ դարձավ, որ հասունանում է նոր աղմուկ՝ կապված Բարեգործության մասին օրենքի նոր նախագծի հետ։

Կուտակային կենսաթոշակային համակարգին հավանություն տալը աղմուկ առաջացրեց նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին դեմ էր այս համակարգին, սակայն այսօր շարունակում է նախկին իշխանությունների ծրագիրը։ Սակայն պարզվում է, որ կուտակային համակարգը միակը չէ՝ նախկին իշխանությունների ծրագրերը շարունակելու հարցում։

Երեկ Կառավարությունը որոշել է շրջանառության մեջ դնել նաև դեռ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից գրված Բարեգործության մասին օրենքի նոր նախագիծը, որը ենթադրում է ստեղծել պետական լիազոր մարմին և վերահսկել բարոգործական բոլոր ծրագրերը։

Փաշինյանի այս որոշումը, որքան էլ այն լինի զուտ իրավական գործընթաց, հստակ է, որ իր հիմքում ունի քաղաքական լուրջ ենթակետեր։ Իսկ դրանց իմաստը կայանում է նրանում, որ այն ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ, որի անունը ցանկացած քաղաքացու մոտ ասոցացվում է բարեգործության հետ։ Ավելին, Հայաստանում այսօր ամենահայտնի բարեգործական հիմնադրամը «Գագիկ Ծառուկյան» հիմանդրամն է , որի մասին գիտի յուրաքանչյուր ուսանող, թոշակառու, հաշմանդամ և այլ խոցելի խմբեր, քանի որ այս հիմանդրամը մշտապես աջակցել ու օգնել է հատկապես կարիքվոր ու խոցելի խավերին։

Բարեգործությունը մարդկանց գոնե ինչ-որ հարցում օգնելու ձև է։ Գագիկ Ծառուկյանը ինքը ասել է բազմիցս, որ բարեգործությամբ հասարակության բոլոր կարիքները չես կարող հոգալ, բայց այսօր, երբ կան բազմաիթվ չլուծված հարցեր կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում, կա աղետի գոտի, սոցիալական խոցելի խավեր, բարեգործությունը գոնե նրանց հոգսը ինչ-որ չափով թեթևացնելու միջոց է։ Եվ հենց այս ճանապարհով է միշտ շարժվել Գագիկ Ծառուկյանը՝ մշտապես օգնելով ու աջակցելով կարիքավորներին։

Այսքանից հետո բարեգործությունը պետական լիազոր մարմնի վերահսկողության տակ դնելը ոչ միայն ուղղված է սոցիալապես խոցելի խմբերի դեմ, այլ նաև Գագիկ Ծառուկյանի՝ տասնամյակներով ծավալված գործունեության դեմ։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին որոշումը իր հիմքում ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ և Փաշինյանը գուցե մտահոգված է Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշից և դրանից ելնելով անհիմն քայլեր է ձեռնարկում։

Բարեգործության կարիք չի լինի, եթե Հայաստանում չլինեն սոցիալապես խոցելի խավեր, բայց ցավոք դա դեռ հեռու ապագա է, իսկ մինչ այդ Գագիկ Ծառուկյյանը ջանացել է իր միջոցներով լրացնել այն բացը, որը միշտ թողել է պետությունը։ Այսօր այդ բացը դեռ կա, հետևաբար բարեգործությոան կարիքը դեռ կա։ Եվ այն պետական վերահսկողության տակ դնելով Փաշինյանը ոչ միայն իր որոշումը ուղղում է Գագիկ Ծառուկյանի, այլ նաև խոցելի խմբերի դեմ։

website by Sargssyan