23.Հունիս.2018
Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերություններ կա՞ն «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Լարված իրավիճակ Էջմիածնում. Մանվել Գրիգորյանին տարան
«Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ... «Հրապարակ» օրաթերթը չի փոխվում ՀԱՕԿ նախագահն ընդունել է Կարատեի Հայաստանի ֆե... Հնացած ու փնթի գործելաոճով՝ լծված են հանրությ... Որոշ լրատվամիջոցներ սկսել են փրփուրներից կախվ... Լրատվականի սադրանքը բումերանգի էֆեկտով իրենց ... Արհեստական աժիոտաժը երկար կյանք չունի ՓՄՁ ներկայացուցիչները վրդովված են ինքնակոչ Տի... Վերջացրեք նման էժանագին շոուներ կազմակերպելու... Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ... Թերթը արջի ծառայություն է մատուցու՞մ Օրաթերթը ԱԱԾ-ին ուղղորդելով փորձում է իրագործ... Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերությո... Քամելեոն Տիգրան Հովհաննիսյանի հերթական գունափ... Դժվար չէ կռահել, թե ինչ անգո կազմակերպություն... Կայացել է Գագիկ Ծառուկյանի գավաթի լողի անդրան... «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Պետք չէ ասուլիսի տաղավար տրամադրել այն անձանց... Քաղաքական շոուների ծաղրածուն ջրի երես է դուրս... Քաղաքագետ. «Ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցու... Անմեղսունակ շառլատան և հոգեբուժարանի պացիենտ.... Հոգեկան հիվանդին գիտակից որևէ մարդ լուրջ չի կ... Տիգրան Հովհաննիսյանը պետք է բուժզննում անցնի ... Փորսուղը կրկին արևի տակ է դուրս եկել

Ինչո՞ւ է շրջանառության մեջ դրվել Գագիկ Ծառուկյանի բարի ցանկությունները սահմանափակող օրինագիծը

Անտոն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ նորընծա կառավարության երեկվա նիստում քննարկվող մի շարք հարցերից, կարելի է առանձնացնել մեկը, որը ոչ միայն անհասկանալի էր, որ բերվել էր օրականգ, այլև՝ զարմանալի, որ այս օրինագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու պահանջին ընթացք է տվել։

Բանն այն է, որ դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ նախորդ կառավարության կողմից որոշում էր կայացվել «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս փաստաթուղթը ստորագրվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, որում իրականացվելիք փոփոխությունները ենթադրում են ստեղծել պետական կոմիտե, որը պետք է վերահսկի բոլոր տեսակի բարեգործություններն ու բարեգործական միջոցառումները, որոնք իրականացվելու են երկրում։

Այլ կերպ ասած՝ բարեգործություններ երկրում պետք է կատարվեն միայն վերոնշյալ կառույցի կողմից թույլտվութոյւն ստանալու դեպքում։ Ինչ խոսք, սա հատում է տարօրինակ օրինագծի մասին պատկերացումների բոլոր սահմանները, բայց ավելի տարօրինակ է այն, որ մեր նոր կառավարության կողմից հունիսի 11-ի նիստում որոշում է կայացվել սույն օրենքի նախագիծը նորից շրջանառության մեջ դնելու մասին։ Սա աշխարոհում չեղած պրակտիկա է, չլսված մի երևույթ, երբ մարդու բարի կամքը, ցանկութոյւնը, օժանդակելու և օգնելու ցանկութոյւնը փորձ է արվում կառավարել և սահմանափակել ինչ-որ օրենքով։

Գաղտնիք չէ նաև, որ Հայաստանում բարեգործություն բառը ասոցացվում է առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի անվան հետ, որովհետև նրա երկար տարիների գործունեությունը մեկ բանի մասին է խոսում, որ Ծառուկյանի համար բարեգործ լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ։ Միևնույն ժամանակ Ծառուկյանի բարեգործությունները կրում են ոչ թե մասնավոր բնույթ, այլ երկրում ամբողջ ոլորտների զարգացմանն են նպաստում։ Բավական է միայն վկայակոչել հայրենական սպորտի համար Ծառուկյանի կատարած հսկայական գումարների բարեգործությունները, մեր մարզիկներին խրախուսելու համար իրականացված միջոցառումներն ու պարգևատրելը, որի շնորհիվ լավագույնները մնում են երկրում և միջազգային ճանաչում ու վարկանիշ ապահովում մեր երկրի համար։ Ավելի քան խոսուն է բուհերում ուսանողների վարձերի փոխանցումը, որից ամեն տարի հազարավոր երիտասարդներ են օգտվում, կամ նրանց անվճար և ամենօրյա տեղափոխությունը Երևան ու տուն։ Ու սա դեռ բոլորը չէ։ Հիմա անկարող ենք հասկանալ, թե այս ամենը պետք է սահմանափակվի կամ թուլատրվի, քանզի դրա հիմքում միայն մարդուն օգնելու բարի ցանկություննէ։

Եթե մի պահ բացառենք բարոյական արժեքներն ու այստեղ տեսնենք զուտ քաքաքական ենթատեքստը, ապա օրենքի մշակումը նախկինների կողմից կարելի է հասկանալ։ Սա հենց Ծառուկյանի թափը «կոտրելու» անհաջող փորձ է, բայց դրա կրկին շրջանառություն մեջ դնելը մի փոքր անհասկանալի է և հուսանք որ ժամանակին կկասեցվի։

website by Sargssyan