23.Հունիս.2018
Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ «AUDI»-ն Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերություններ կա՞ն «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Լարված իրավիճակ Էջմիածնում. Մանվել Գրիգորյանին տարան
«Հրապարակ» թերթը ինքը իրա գլխին սարքել ա Հակահեղափոխությունը ոնց որ «Հրապարակ» թերթից ... «Հրապարակ» օրաթերթը չի փոխվում ՀԱՕԿ նախագահն ընդունել է Կարատեի Հայաստանի ֆե... Հնացած ու փնթի գործելաոճով՝ լծված են հանրությ... Որոշ լրատվամիջոցներ սկսել են փրփուրներից կախվ... Լրատվականի սադրանքը բումերանգի էֆեկտով իրենց ... Արհեստական աժիոտաժը երկար կյանք չունի ՓՄՁ ներկայացուցիչները վրդովված են ինքնակոչ Տի... Վերջացրեք նման էժանագին շոուներ կազմակերպելու... Սուրեն Մանուկյանի՝ 6 միլիոն դրամ արժողությամբ... Թերթը արջի ծառայություն է մատուցու՞մ Օրաթերթը ԱԱԾ-ին ուղղորդելով փորձում է իրագործ... Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերությո... Քամելեոն Տիգրան Հովհաննիսյանի հերթական գունափ... Դժվար չէ կռահել, թե ինչ անգո կազմակերպություն... Կայացել է Գագիկ Ծառուկյանի գավաթի լողի անդրան... «Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ» Պետք չէ ասուլիսի տաղավար տրամադրել այն անձանց... Քաղաքական շոուների ծաղրածուն ջրի երես է դուրս... Քաղաքագետ. «Ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցու... Անմեղսունակ շառլատան և հոգեբուժարանի պացիենտ.... Հոգեկան հիվանդին գիտակից որևէ մարդ լուրջ չի կ... Տիգրան Հովհաննիսյանը պետք է բուժզննում անցնի ... Փորսուղը կրկին արևի տակ է դուրս եկել

Բարեգործության նոր օրենքը լրացուցիչ լծակ է Փաշինյանի և հանրապետականների ձեռքին ընդդեմ Ծառուկյանի

Գոհար Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Բարեգործության մասին նոր օրենքը, որի քաղաքական ենթատեքստը ակհնայտ է առաջին իսկ հայացքից։ Նախ Նիկոլ Փաշինյանը այն որոշել է ԱԺ մտցնել արտահերթ նիստով, ինչը շեշտում է օրենքի նախագծի ընդունման հարցում Կառավարության շտապողականությունը, իսկ Կառավարությունը, ինչպես հայտնի է, երբեք առանց պատճառի չի նշտապում։

Երկրորդ, ակնհայտ է դրա քաղաքական ենթատեքստը, քանի որ նույն Նիկոլ Փաշինյանը, որը այն դրել է շրջանառության մեջ, հայտարարել է նաև, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ինչը ավելի է շեշտում այս ամենի ետևում կոնկրետ քաղաքական հաշվարկների առկայությունը։

Նշենք, որ Բարեգործության մասին օրենքի նոր նախագիծը մշակվել է հանրապետականների կողմից, բայց այն շրջանառության մեջ է դնում Փաշինյանը, ուրեմն կարող ենք ասել, որ կա հստակ համագործակցություն Փաշինյանի ու հանրապետականների միջև, որոնք նոր օրենքը ուզում են օգտագործել Ծառուկյանի դեմ, քանի որ այսօր Հայաստանում հենց Ծառուկյանին անունն է անմիջապես ասոցացվում բարեգործության հետ։ Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել պետական լիազոր մարմին, որը կարող է թույլատրել կամ արգելել որևէ մեկին զբաղվել բարեգործությանմբ։
Այո, որքան էլ աբսուրդ թվա բարեգործությանը նման մոտեցումը, բայց դա փաստ է և դա նոր նախագծի պահանջն է։ Ի դեպ, նշենք, որ ամբողջ աշխարհում նման բան չկա։ Այսինքն ինչ-որ պետական մարմին պետք է ուրիշի փոխարեն որոշի, թե նա իր սեփական միջոցներով կարո՞ղ է ինչ-որ մեկին օգնել թե չէ։ Ծառուկյանը պաշտոնյա չէ, նա պետական գումարներ չի վերահսկում, տարբեր խավերի կարիքավոր մարդկանց մշտապես օգնել է ու օգնում է բացառապես իր սեփական միջոցներից։ Հետայսու, ըստ նոր օրենքի տրամաբանության, պետական լիազոր մարմինը պետք է որոշի, կարո՞ղ է արդյոք Ծառուկյանը իր միջոցների հաշվին օգնել որևէ ուսանողի վճարել իր ուսման վարձը թե չի կարող, կարո՞ղ է որևէ թոշակառուի բժշկական օգնություն ստանալու համար օգնել թե ոչ։
Փաստորեն Կառավոսրթւոյւնը որոշել է սկսել հակառակ կողմից․ փոխանակ լուծելու բոլոր կարիքավոր մարդկանց խնդիրները, որպեսզի նրանք բարեգործության կարիք ուղղակի չունենան, որոշել է առանց նրանց խնդիրները լուծելու ուղղակի արգելել նրանց օգնել․ իսկ թե ինչպես է ուսանողը մուծելու իր ուսման վարձը, ինչպես է թոշակառուն օգտվելու բժշկական օգնությոնից, մինչև երբ է աղետի գոտու բնակիչը մնալու խարխուլ տնակում, ինչպես է մարզում բնակվող ուսանողը գնալու դասի և գա տուն, այս և բազմաթիվ այլ հարցեր Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրում։

Այնինչ հենց այս ու բազմաթիվ այլ հարցերում է մարդկանց օգնել ու շարունակում օգնել Գագիկ Ծառուկյանը, որի բարեգործական ծրագրերը ընդգրկում են ամենալայն ոլորտներ` գյուղատնտեսությունից մինչև կրթություն և մշակույթ։ Իսկ սպորտի մասին պետք է առանձնահատուկ նշել, քանի որ միայն Ծառուկյանի շնորհիվ է, որ սպորտը Հայաստանում այսօր հասել է այսպիսի հաջողությունների և այս ոլորտում բարեգործությունը ուղղակի օգուտ է տալիս նաև պետությանը, քանի որ Հայաստանի հավաքականների՝ ցանկացած մրցույթի մասնակցելը ու հետագայում մարզիկների պարգևատրելը, ինչը կապված է հսկայական գումարների հետ, Ծառուկյանը միշտ վերցրել է իր վրա։

Եվ այսքանից հետո պետք է ստեղծվի ինչ-որ պետական լիազոր մարմին, որը այս ամենի համար հետայսու պետք է «լիցենզիա» տրամադրի, այսինքն մարդկանց օգնելու, ոլորտ զարգացնելու գործն էլ դարձնի «լիցենզիայով», թույլատվությամբ։

Հատուկ շեշտենք, որ բարեգործության մասին օրենքը գործում է դեռ 2002 թվականից, և միայն այսօր, չգիտես ինչու, հանկարծ անհրաժեշտություն առաջացավ այն փոփոխել և նոր նախագիծ շրջանառել, ինչը ավելի է շեշտում դրա քաղաքական բնույթը։

Հ․Գ․ Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր Ծառուկյանի արած բարեգործությունը փորձում են կապեն քաղաքականության հետ, թող փորձեն գոնե կիսով չափ ուսումնասիրեն այն բազմաթիվ բարեգործությունները, որոնք Ծառուկյանը արել է այն ժամանակահատվածում, երբ հեռացել էր քաղաքականությունից։ Թերևս սա լավագույն ապացույցն է նրա, որ Ծառուկյանի բարեգործությունները ոչ մի քաղաքական, առավել ևս նախընտրական, կոնտեքստ չունեն և չեն ունեցել։

website by Sargssyan