22.Սեպտեմբեր.2018
26-ամյա կինը Վանաձորում վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային. Shamshyan.com Փաստեր կան՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ. Իվետա Տոնոյան Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առաջ են կանգնելու Արմատական փոփոխություններ ֆուտբոլի ֆեդերացիայում. «Փաստ»
Մենք գործ ունենք շանտաժի և ԲՀԿ-ի շտաբների աշխ... Իոնեսյանը անառակաբարո քայլ է արել սեփական մոր... Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական... Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ նախընտրական ... ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի նախը... «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագ... Դուխով և խելքով գնում ենք ընտրության. Նաիրա Զ... Ուժեղ Հայաստանն է մեր անկախության արժեքը. Արմ... Հայկ Մարությանին ուղղված բանավեճի իմ առաջարկը... Նաիրա Զոհրաբյանն այն մարդն է, ով Երևանի կառավ... Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքն... Կարևորը «շեֆի» խոսքից դուրս չգան. ինչի՞ համար... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատ... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրո... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավոր... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելու... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում ե... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալ... ԲՀԿ-ն միակն է, որ երևանցուն ներկայացնում է մի... Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բա... Ֆեյքերի միջոցով պետական ապարատի պատերազմից հե...

Քամու, փոշու, ջրի հոսքի դեմն առնող ընկերություններ կա՞ն

Արփա գետը աղտոտվում է «Լիդիանի»՝ Ամուլսարում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում: Աղտոտված հունով գետի տեսանյութը նկարահանել էր տեղի մի բնակիչ, ով նաև ձկնորս է և հաճախ է լինում այդ տարածքում: Վերջինս այդ տեսանյութն ուղարկել էր «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությանը:

Տեսանյութում երևում է, որ շինարարական աշխատանքների արդյունքում Արփա գետ լցվող ջրերը մաքուր չեն: ՀԲՃ–ի կողմից բազմիցս նշվել է, որ այս տարածաշրջանի ջրաբանական, երկրաքիմիական, ջրաերկրաբանական և երկրաձևաբանական բնութագրիչներն այնպիսին են, որ դրանք բերելու են անկառավարելի էկոլոգիական աղետալի հետևանքների՝ Ամուլսարում ոսկու բաց հանքի շահագործման և նատրիումի ցիանիդով տարրալվացման դեպքում։ Մասնավորապես «Լիդիանի» կողմից կառուցվող կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքում կան բազմաթիվ առվակներ և գետակներ, որոնք ձնհալքի և մթնոլորտային տեղումների ընթացքում տեղատարում են շինարարական աշխատանքների արդյունքում մերկացած հողային շերտերը և իրենց ջրերի հետ միասին հասցնում դրանք Արփա գետ:

Աշխարհագրագետ, Բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ նման խնդիր եղել է նաև նախորդ տարի: Կեղտաջրերն այդպես գալիս–լցվում են Արփա գետ, տարածքում գտնվող ձկնաբուծարանը խնդիր ունի, արդեն այս տարի բազմիցս գյուղացիներն ահազանգել են, որ անձրևաջրերի ու հալոցքային ջրերի հետ միասին բացված հողաշերտերը լվացվում, գալիս–լցվում են իրենց պատկանող այգիներ ու հողատարածքներ: Սա պարզապես առաջին դեպքն էր, երբ գյուղացին նկարել ու հրապարակել էր, թե ինչ է կատարվում այնտեղ: Գալստյանի խոսքով՝ իրենց կողմից վերջին 7–8 տարում անընդհատ ասվում է, որ հանքերը Հայաստանում անկառավարելի ռիսկեր են պարունակում: Հայաստանի տարածքում, այնտեղ, որտեղ հանքեր են ուզում շահագործել, երկրաբանական, ձևաբանական, ջրաբանական այնպիսի պայմաններ կան, որոնք անկառավարելի ռիսկեր են առաջացնում:

«Ով ուզում է լինի շահագործողը՝ «Լիդիանը», «Թեղուտը», «Վալլեքսը», Պողոսը: Կարող ես մեղմել, նվազեցնել ռիսկերը, մարդկանց մանիպուլ յացիայի ենթարկես, բայց կան ռիսկեր, որ անկառավարելի են: Դա վերաբերում է մակերևութային ստորերկրյա ջրերի աղտոտմանն ու փոշու միջոցով տարածքների, հողերի ու կրկին մակերևութային ջրերի աղտոտմանը: Ո՛չ կարող ես քամին կանգնեցնել, ո՛չ կարող ես փոշու դեմն առնել, ո՛չ էլ կարող ես հալոցքի ստորերկրյա հոսքը դադարեցնել:

Պարտադիր պե՞տք է ամենը դառնա այնպես, ինչպես եղել է Թեղուտոմ, Քաջարանում, Ախթալայում կամ աշխարհի մյուս հանքերում, նոր մենք հասկանանք, որ այդ ամեն ինչը իրականություն է: Պետք է հասկանալ՝ այդ ռիսկերը հնարավո՞ր է կառավարել և օգուտների հետ համեմատելի՞ են»,– նշեց Լևոն Գալստյանը:

Աշխարհագրագետի խոսքով, հիմա ընդամենը շինարարությունն են անում և չեն կարողանում ջրերը կառավարել: Իսկ ինչ կլինի, երբ այդ ամբողջը դառնա 500–600 հա տարածքում հանքարդյունաբերական գործունեություն: Գալստյանը մեկ բնորոշում է տալիս՝ կատաստրոֆա: Աղտոտվելու են Որոտանը, Արփան, Սևանն ու Կեչուտի ջրամբարը:

Նրա խոսքով, տեսանյութերից մեկից պարզ է դառնում, որ «Լիդիանը» խողովակ է կառուցում ջուրը ձկնաբուծարանից ներքև բաց թողնելու և ձկնաբուծարանի՝ խնդիր չունենալու համար: Իսկ Արփա՞ն: Գալստյանի հարցը մնում է անպատասխան:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ են Արփա գետի խնդրի մասին, համապատասխան ստորաբաժանմանը՝ «Մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ին, հանձնարարական է տրվել ուսումնասիրել պատճառը: Ինչ վերաբերում է խողովակի կառուցմանը, Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցին հեռախոսով հնարավոր չէ պատասխանել, պետք է գրավոր հարցում ուղարկել: Իրենք պետք է համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարական տան՝ գնալ, ճշտել ով է կառուցում և կառուցվում է, թե՝ ոչ: Վերջինս նաև հավելեց, որ նմանատիպ խնդիրների հետ կապված իրավասությունը բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին է պատկանում:

Դիմեցինք նաև տեսչություն՝ հասկանալու համար, թե ով է թույլատրել «Լիդիանին» ջրի խողովակ անցկացնել: Մեզ ասացին, որ կզբաղվեն հարցով և կպատասխանեն: Տեսնենք...

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

website by Sargssyan