18.Նոյեմբեր.2018
Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմերում են ծածանելու. ՀԱՕԿ նախագահի ջանքերով վերանորոգվել է Դսեղի մարզադահլիճը Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով
Բակո Սահակյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել ... Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղու... Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել ... Տեխասում կործանվել է Երկրորդ աշխարհամարտի տար... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար... 1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» ան... ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հ... Ընտրական ցուցակները և մարդիկ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան քննարկել ... Մենք ուրիշ ձեւ չենք տեսնում. բերդավանցիները կ... Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարա... Կիեւում մերկասառույցի պատճառով տուժել է մոտ 2... Խոշոր հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 2... Լարսի ճանապարհը փակ է, ռուսական կողմում կուտա... Կրետեի ափերին մոտ անօրինական գործունեության մ... «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բ... Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդեր... Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելակա... ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփակ... Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցու... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնա... Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանք... Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկա...

Ադրբեջանական մամուլը գրում է

Ադրբեջանական համայնքը կորցնում է իր առանց այդ էլ փոքր կշիռը

vesti.az-ը «Մոսկվայում բարձրացվում է ղարաբաղյան անջատողականների «դրոշը», իսկ մենք լռում ենք: Ռուսաստանի ադրբեջանական համայնքը կորցնում է իր առանց այդ էլ փոքր կշիռը» հոդվածում գրում է.

«Համաշխարհային հայությունը ձգտում է, որ միջազգային հանրությունը ճանաչի մեր օկուպացված տարածքներում ստեղծված ենթապետությունը, և այդ նպատակին հասնելու համար տիտանական ջանքեր է գործադրում՝ հատկապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Գործի է դրվում ամեն ինչ. «Արցախ ֆրուտ» արտադրանքի վաճառք ՌԴ-ում, անգամ հատուկ բրենդ են ստեղծել «Ղարաբաղ» անվանումով, Ռունետում բազմաթիվ էջեր և այլն: Հիմա էլ օգտվում են ՌԴ -ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից: Մոսկվայի կենտրոնում գտնվող Նիկոլաևյան այգու ոչ պաշտոնական ֆան-գոտում բարձրացվում է «ԼՂՀ-ի դրոշը», տեղը լավ է ընտրված, բազմաթիվ ֆուտբոլասերներ արտերկրներից, ֆոտոսեսիաներ, սելֆիներ դրոշի ֆոնին: Գործի են դրվում անգամ այնպիսի խորամանկություններ, ինչպիսին է արտասաահմանցիներին պարի հրավիրելը, նրանց «ԼՂՀ-ի դրոշներ» նվիրելը և այլն: Հայ երիտասարդությունը Մոսկվայում սերմանում է ազգամիջյան թշնամության, դիմում է պրովակացիաների՝ ցուցադրելով «ԼՂՀ-ի դրոշը»:

Արդյոք ի զորո՞ւ է Ռուսաստանի ադրբեջանական համայնքը դիմակայել դրան: Պատասխանը պարզ է: Իհարկե՝ ոչ: Ռուսաստանի ադրբեջանական համայնքը կորցնում է իր առանց այդ էլ փոքր կշիռը: Փորձերը ՌԴ Գերագույն դատարանում վերականգնել համառուսական ադրբեջանական կոնգրեսը՝ հաջողությունների չեն բերում»:

Ազերիները երազանքների գրկում

haqqin.az-ը «Ինչպես Ռուսաստանը կպատժի Հայաստանին» հոդվածում գրում է, որ «Քաղաքական վերլուծություն» ռուսաստանյան կենտրոնի փորձագետների խումբը վերլուծական զեկույց է հրապարակել Հայաստանում քաղաքական իրավիճակի և այդ իրադրության պայմաններում ՌԴ-ի հնարավոր քայլերի մասին, եթե Հայաստանը փոխի քաղաքական ուղեգիծը. «Այն մասին, որ հակառուսական տրամադրությունները Հայաստանում աճել են, խոսում են անգամ արտասահմանյան փորձագետները: Ռուսական փորձագետները ևս նշում են դա: Չնայած Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությանը, որ Հայաստանը չի փոխելու արտաքին քաղաքական ուղեծիրը, արդեն հիմա նկատվում են հակառուսական միտումներ: Նկատվում է ճնշում Հայաստանում ներդրումներ կատարծ ռուս գործարարների վրա:

 

Փորձագետների խումբը առաջացած իրավիճակում առաջարկում է կատարել հետևյալը. գազը և նավթամթերքը Հայաստանին վաճառել միջազգային գներով, դադարեցնել էներգետիկ և գազատրանսպորտային համակարգերի արդիականացման համար տրամադրվող ֆինանսական միջոցները, դադարեցնել զեղչային պայմաններով վարկերի, դրամաշնորհների տրամադրումը, Մեծամորի ատոմակայանում զեղչային պայմաններով իրականացվող արդիականացման աշխատանքները, արգելել Հայաստանից գյուղմթերքների ներմուծումը, սկսել Հայաստանի սահմանը պահող ՌԴ սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի դուրս բերման գործընթաց, Հայաստանին զենք վաճառել միջազգային գներով:

 

Միանշանակ պարզ է մի բան. Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղեծրին, և այն փոխելու դեպքում ՝ խիստ պատիժ կստանա»:

 

Որտե՞ղ է իրական խուճապը

day.az-ը «Հայաստանում ընդունեցին իրենց պարտությունը և Փաշինյանի ձախողումը» հոդվածում գրում է, որ «թավշյա հեղափոխությունը» և Փաշինյանը հայերին մի քանի անակնկալ մատուցեցին, այդ թվում՝ արտաքին քաղաքական հարթակում. «Դա հաստատվեց վերջերս, երբ Բաքու եկավ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Այդ այցի ընթացքում նա հայտարարություն արեց այն մասին, որ Ղարաբաղի հարցը իրենց իրոք անհանգստացնում է: ՌԴ-ն գտնում է, որ այդ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը միշտ ունեցել է ճիշտ կառուցողական մոտեցում այդ հարցի առնչությամբ: Այս խոսքերը Հայաստանին շոկի մեջ գցեցին: Սկզբից նրանք սպասում էին, որ Մոսկվան պաշտոնապես կհայտարարի, որ դա Վոլոդինի անձնական կարծիքն է, բայց դա չեղավ: Պարզ դարձավ, որ Վոլոդինը խոսել է ոչ իր անունից: Ադրբեջանը վաղուց էր սպասում դրան, իսկ ահա Հայաստանում, դատելով հիստերիկ ջղաձգումներից, չէին սպասում: Հայկական ԶԼՄ-ներում խուճապ է: Հավանական է, որ Բաքուն ստացել է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը: Մի խոսքով, Հայաստանը դանդաղ, բայց փաստագրված սկսում է հասկանալ, որ պարտվում է բոլոր ճակատներում: Ագրեսորի համար իրադրությունը զարգանում է ոչ այնքան լավ սյուժեով»:

Իրականում Վոլոդինի խոսքերում ոչ միայն արտառոց բան չկա, այլև նորություն չկա, հարցն այն է, թե երրորդ դասարանցու մակարդակի ընկալունակությամբ ինչպես են ուզում իրենց ներքին լսարանին մատուցել այս կամ այն տեղեկատվությունը: Հաշվի առնելով, որ իրենց իսկ ժողովդրին «կուտ տալու» թեմա չունեն՝ ազերիները ստիպված են իրենց հին զենքին դիմել՝ ստին ու խաբեությանը...

Կամո Խաչիկյան

website by Sargssyan