22.Սեպտեմբեր.2018
26-ամյա կինը Վանաձորում վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային. Shamshyan.com Փաստեր կան՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ. Իվետա Տոնոյան Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առաջ են կանգնելու Արմատական փոփոխություններ ֆուտբոլի ֆեդերացիայում. «Փաստ»
Մենք գործ ունենք շանտաժի և ԲՀԿ-ի շտաբների աշխ... Իոնեսյանը անառակաբարո քայլ է արել սեփական մոր... Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական... Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ նախընտրական ... ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի նախը... «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագ... Դուխով և խելքով գնում ենք ընտրության. Նաիրա Զ... Ուժեղ Հայաստանն է մեր անկախության արժեքը. Արմ... Հայկ Մարությանին ուղղված բանավեճի իմ առաջարկը... Նաիրա Զոհրաբյանն այն մարդն է, ով Երևանի կառավ... Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքն... Կարևորը «շեֆի» խոսքից դուրս չգան. ինչի՞ համար... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատ... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրո... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավոր... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելու... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում ե... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալ... ԲՀԿ-ն միակն է, որ երևանցուն ներկայացնում է մի... Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բա... Ֆեյքերի միջոցով պետական ապարատի պատերազմից հե...

Ռուսական մամուլը գրում է

regnum.ru-ն «Իսպանիայում ձերբակալել են հայկական մաֆիայի 100 անդամի» հոդվածում գրում է, որ իսպանական ոստիկանությունը և ազգային գվարդիան իրականացնում են այ երկրի պատմության ընթացքում ամենամեծ գործողություններից մեկը՝ երկրի ամենախոշոր հանցագործ կազմակերպություններից մեկի՝ հայկական մաֆիայի նկատմամբ: Այդպես գրում է «El Mundo » թերթը: Արդեն ձերբակալված է նվազագույնը 100 մարդ, ազատության մեջ է գտնվում հանցագործ կազմակերպության մոտավորապես ևս մի 40 անդամ: Գործողությունները իրականացվել են Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե և Մադրիդ քաղաքներում,գործողության մեջ ընդգրկված է ավելի քան 1000 գործակալ: Դատարանը արգելափակել է հանցագործների հաշվի համարները, տվել է 73 խուզարկության և ունեցվածքի բռնագրավման թույլտվություն: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցագործ կազմակերպություն ստեղծելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, կոռուպցիայի, շորթման և սպառնալիքի, սպանության փորձի հիմքերով, ընդհանուր առմամբ՝ 13 մեղադրանք: Նրանց գործունեության շրջանակը դուրս է գալիս Իսպանիայի սահմաններից և անգամ Եվրոմիության սահմաններից: Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ այդ մաֆիոզ կազմակերպությունը դարձել էր իսկական մղձավանջ Իսպանիայի անվտանգության համար: Օպերատիվ -քննչական աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականին երկու մաֆիոզ վրացիների սպանությունից հետո:

Ի՞նչ է արևելյան դեմոկրատիան

pravda.ru-ն «Եթե ապրում ես նախկին ԽՍՀՄ-ում ՝դու վտանգի գոտում ես» հոդվածում գրում է, որ հետխորհրդային տարածքում արևելյան դեմոկրատիայի օրինակով կառուցված բոլոր պետությունները արագ քանդվում են: Օրինակը՝ միայն այս տարի ընկան կառավարությունները Հայաստանում, Ղըրզըզստանում և Վրաստանում: Ռեժիմի փոխման մշտական վտանգի տակ են Մոլդովան և Ուկրաինան. «Ակամայից հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված «արևելյան դեմոկրատիայի» կայունությունը և արժե՞ արդյոք ձգտել դրան: Հունիսի 13-ին հրաժարական տվեց Վրաստանի կառավարությունը՝ «արդարության վերականգման» պահանջի հիմքով: Ավելի վաղ նույնը արել էր Սերժ Սարգսյանը Հայաստանում՝ իբր թե փողոցի ճնշման տակ: Ղըրզըզստանում Սապար Իսակովին նախագահը պաշտոնազրկեց գրչի մի հատվածով այն հիմքով, թե նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ և չի լսում ակսակալներին:

Այս ամենի ֆոնի վրա աղքատացած Մերձբալթյան երկրներում, չգիտես ինչու, ոչ մի կառավարություն չի փոխվում: Իսկ պատճառը մեկն է. որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Վաշինգտոնի «պարտկոմը»: Վաշինգտոնը իրականացնում է, այսպես ասած, «կառավարում կառավարությունների փոփոխության միջոցով»:
Ըստ աշխարհաքաղաքական փորձաքննության կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինի, կառավարության փոփոխությունը համապատասխան երկիրը կառավարելու համար դարձել է տեխնոլոգիա, և ինչքան անկայուն, պարոդիկ և կեղծ է երկիրը, այնքան հեշտ է այն ապամոնտաժել: Ըստ նրա, ԽՍՀՄ-ի ժամանակ արհեստականորեն ստեղծված հանրապետությունները այդպես էլ չկարողացան դառնալ լիարժեք պետություններ, այլ ապրում են պետության «դեկորացիայի» տեսքով:
Իրենց մոտ արևելքում եթե անգամ փոխվում է կառավարությունը, այն լինում է նույն կլանների շրջանակում: Բայց չի կարելի ուրիշների համար փոս փորել: Վաղ թե ուշ նույն բաները կլինեն նաև նրանց մոտ»:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan