22.Սեպտեմբեր.2018
26-ամյա կինը Վանաձորում վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային. Shamshyan.com Փաստեր կան՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ. Իվետա Տոնոյան Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առաջ են կանգնելու Արմատական փոփոխություններ ֆուտբոլի ֆեդերացիայում. «Փաստ»
Մենք գործ ունենք շանտաժի և ԲՀԿ-ի շտաբների աշխ... Իոնեսյանը անառակաբարո քայլ է արել սեփական մոր... Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական... Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ նախընտրական ... ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի նախը... «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագ... Դուխով և խելքով գնում ենք ընտրության. Նաիրա Զ... Ուժեղ Հայաստանն է մեր անկախության արժեքը. Արմ... Հայկ Մարությանին ուղղված բանավեճի իմ առաջարկը... Նաիրա Զոհրաբյանն այն մարդն է, ով Երևանի կառավ... Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքն... Կարևորը «շեֆի» խոսքից դուրս չգան. ինչի՞ համար... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատ... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրո... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավոր... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելու... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում ե... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալ... ԲՀԿ-ն միակն է, որ երևանցուն ներկայացնում է մի... Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բա... Ֆեյքերի միջոցով պետական ապարատի պատերազմից հե...

Տիգրան Աբրահամյան. «Կուտակումների ակտիվության որոշակի նվազում ունենք»

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` գրեթե մեկ ամիս առաջ Ադրբեջանը բավականին ակտիվացել էր արցախա–ադրբեջանական սահմանին: Այդ վարքագիծը դրսևորվում էր հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժերով և դիպուկահարների ակտիվությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանից Oragir.info–ն փորձեց մեկնաբանություն ստանալ սահմանային ներկա իրավիճակի վերաբերյալ:

«Կուտակումների ակտիվության որոշակի նվազում ունենք: Ամենայն հավանականությամբ` այդ նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում հուլիսի 2–6–ը մասշտաբային զորավարժություններ են նախատեսված: Ենթադրում եմ, որ հիմնական զորքերի տեղաշարժը զորավարժության վայրում է: Այս պահին մենք չունենք հակառակորդի ակտիվության այն իրավիճակը, այն կուտակումները, ինչն ունեինք երկու կամ երեք շաբաթ առաջ: Այդ առումով ակտիվության նվազում կա»,–մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:

Հարցին, թե վերջին երեք ամիսների կտրվածքով հրադադարի ռեժիմը խախտելու վիճակագրությունն ինչպիսի՞ն է, Արցախի նախագահի խորհրդականը պատասխանեց. «Մեծ հաշվով` հրադադարի ռեժիմի խախտումների վիճակագրությունը այդքան էլ կապ չունի առաջնագծում Ադրբեջանի ակտիվության հետ: Որովհետև, օրինակ, կարող է հրաձգային զենքերի կամ գնդացիրների միջոցով խախտումների դեպքերը նվազեն, բայց առաջնագծում լարվածությունը դրանից չնվազի: Իհարկե, հրաձգային զենքերի միջոցով խախտումների նվազում կա, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր ակտիվությունը վերջին երեք ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: Ավելին` այս պահին, և հատկապես ապրիլ ամսից սկսած, հակառակորդը մշտապես ակտիվության տարբեր դրսևորումներ է ցուցաբերում: Այնպես որ` զուտ վիճակագրական տվյալները ոչնչի մասին չեն խոսում»:

Տիգրան Աբրահամյանից նաև հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ իրավիճակ է քարոզչական դաշտում:

«Ճիշտ է` բուն առաջնագծում զորքերի տեղաշարժերի առումով նվազում կա, սակայն քարոզչական դաշտում Արդբեջանի ակտիվությունը պահպանվում է: Վերջին շրջանում ադրբեջանական կողմի քարոզչական ակտիվությունը ոչ միայն չի նվազել, այլև բավականին աճել է: Վերջին դրսևորումը ռուս փորձագետների, պատգամավորների ու նաև լրագրողների այցն էր շփման գծի հարավային ուղղություն: Իրենց կողմից կազմակերպած ինչ–որ արհեստական կոնֆերանսի միջոցով փորձելու էին այդ շրջանակից հակահայկական հայտարարություններ պոկել, և ինչ–որ տեղ նրանց մոտ ստացվել էր»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Քարոզչական դաշտում առկա այլ դրսևորումներ ևս կան:

«Ադրբեջանական կողմը փորձում է նաև օգտագործել հայկական մամուլում մեր զինված ուժերի հետ առնչվող բոլոր լրատվական հոսքերը: Բնականաբար` դրանք ուռճացվում են, նաև այլ համատեքստում օգտագործում` փորձելով ցույց տալ, թե իբրև հայկական բանակի վիճակը վատ է և այլն: Այսինքն` մամուլում տեղ գտնող հրապարակումներով փորձում են «խաղալ»»,–նշեց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը վերցնում է նյութերի «ամենահարմար» հատվածը ու այդ հատվածի վրա ինչ–որ քարոզչական բաներ է սարքում:

«Ամեն դեպքում վերջին տարիներին թե՛ հայկական մամուլը և թե՛ հայ հասարակությունը սովորել են ադրբեջանական կողմի ապատեղեկատվություններին: Միշտ չէ, որ ապատեղեկատվության խայծը մեզ մոտ ընդունվել է, բայց, ամեն դեպքում, Ադրբեջանն իր ջանքերն այդ ուղղությամբ շարունակում է: Այն լուրերը, որոնք տեղեկատվական լուրջ վտանգ են ներկայացնում, դրանց վերաբերյալ մենք փորձում ենք ժամանակին և օպերատիվ ձևով արձագանքել: Բայց Ադրբեջանը հիմնականում աղբ է տարածում, և ոչ միշտ է, որ արձագանքելու անհրաժեշտություն է առաջանում»,–եզրափակեց Տ. Աբրահամյանը:

Աննա Բադալյան

 

website by Sargssyan