18.Հուլիս.2018
Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաստ» Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի. «Փաստ» Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին ընդամենը երկու հարցի. «Փաստ» Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ»
Եղվարդում կառուցվող Քսայուղերի և բիտումի գործ... «Որտեղ հաց, այնտեղ կաց», կամ ուղղակի Հմայակ Հ... Ճամբարափոխ Հմայակ Հովհաննիսյանը նոր ճամբարի փ... Ծախված քաղաքագետի վերջին հույսը Պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապե... «Անաղուհաց» քաղաքագետը հիշողության կորուստ ու... Հմայակ Հովհաննիսյանը հիմա էլ 30 արծաթի դիմաց ... Հմայակ Հովհաննիսյանը «քաղաքական դիակի» համար ... Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաս... Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք... Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին... Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ» Գագիկ Ծառուկյանը 3-ական միլիոն դրամ է տրամադր... ՀՀ ՊԵԿ օպերատիվ վարչությունում ծառայողական քն... Գագիկ Ծառուկյանը «սինգապուրյան հրաշքը» իրագոր... Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գո... Սինգապուրից ժամանած պատվիրակությունը Հայաստան... Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվել է ... Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է սինգա... Վտանգավոր հիստերիա «Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բ... «Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­ն... Հյուրանոցային օբյեկտների հասույթի 80 %-ը Երևա... Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գում...

Պատճառները պարզ են, լուծումները` անորոշ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահը խաղադրույքներ էր կատարել միլիոնավոր դրամներ, ձերբակալվել է, ապա` գրավի դիմաց ազատ արձակվել: Սակայն մենք չենք խոսի ոչ հիմնադրամի, ոչ էլ հիմնադրամի նախագահի մասին: Խաղադրույքներ, օնլայն կազինոներ, բուքմեյքերական ընկերություններ: Հիմնադրամի նախագահ ես, թե տաքսու վարորդ, ուսանող, թե պատահական անցորդ, միևնույն է. ամեն քայլափոխի, հեռուստատեսությամբ, ռադիոյով, գովազդային վահանակներով, մի խոսքով` բոլոր հնարավոր ու անհնար կապի միջոցներով մեզ հետապնդում են զանազան մոլախաղերի գովազդները: Այո, մոլախաղերի, որովհետև հաճելի ժամանց, հարստանալու աննախադեպ հնարավորություն և նմանօրինակ հյութեղ ձևակերպումների տակ թաքնված է ամենապարզունակ մոլախաղը:

Համացանցի ու համացանցային խաղերի ներկայիս հասանելիության պայմաններում գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կանգնած է մոլախաղի վտանգի առաջ: Իսկ պատճառները շատ պարզ են, չնայած երկրում կատարված իշխանափոխությանը, չնայած ԱԱԾ և այլ մարմինների բացահայտումներին, չնայած ներկայումս երկրում կատարվող իսկապես էլ դրական գործընթացներին, Հայաստանում սոցիալ–տնտեսական իրավիճակի նկատելի բարելավում չկա, չէր էլ կարող լինել նման կարճ ժամանակահատվածում: Չեն կրճատվել ոչ աղքատությունը, ոչ էլ գործազրկությունը, չեն փոփոխվել քաղաքացիների միջին եկամուտն ու նվազագույն աշխատավարձը:

Այս բոլորի համադրությունը կատարյալ պայմաններ է ստեղծում ամենաբազմազան մոլախաղերի լայն տարածման համար` հասկանալի պատճառներով: Սա բավական լուրջ և խորքային խնդիր է, քանի որ ի տարբերություն ֆիզիկական կազինոների, որոնց նկատմամբ հնարավոր է կիրառել վերահսկողական ինչ–ինչ մեխանիզմներ, համացանցային մոլախաղերի պարագայում գրեթե չկան պետական միջամտության տարբերակներ, ավելին` վերջիններիս վերահսկման սահմանափակ հնարավորությունների պարագայում պետությանը նաև զուտ ֆինանսական վնաս է հասցվում: Արդյունքում տուժում են և՛ հազարավոր սնանկացած քաղաքացիները, և՛ պետությունը: Իսկ օնլայն մոլախաղերը շարունակում են զարթոնք ապրել` ի վերջո արդեն բարձրաստիճան պաշտոնյաներն ու անձինք են դրանցով տարված:

website by Sargssyan