18.Նոյեմբեր.2018
Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմերում են ծածանելու. ՀԱՕԿ նախագահի ջանքերով վերանորոգվել է Դսեղի մարզադահլիճը Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղու... Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել ... Տեխասում կործանվել է Երկրորդ աշխարհամարտի տար... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար... 1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» ան... ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հ... Ընտրական ցուցակները և մարդիկ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան քննարկել ... Մենք ուրիշ ձեւ չենք տեսնում. բերդավանցիները կ... Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարա... Կիեւում մերկասառույցի պատճառով տուժել է մոտ 2... Խոշոր հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 2... Լարսի ճանապարհը փակ է, ռուսական կողմում կուտա... Կրետեի ափերին մոտ անօրինական գործունեության մ... «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բ... Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդեր... Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելակա... ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփակ... Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցու... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնա... Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանք... Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկա... Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք...

Երբ եկե­ղե­ցա­կան­ներն էլ «դու­խա­վոր­վե­լու» կա­րիք ունեն

Այն, ինչ կատարվում է վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ և հատկապես այն, ինչ կատարվեց երեկ, երբ մի խումբ անձինք արդեն հանրությանը հայտնի ցուցարար Հայր Կորյունի գլխավորությամբ անդիմակ ներխուժեցին Դիվանատուն (շնորհքով, թե անշնորհք՝ այլ հարց է), կարծես պետք է որ ոչ մի կապ չունենային մայիսյան իշխանափոխության հետ: Կապ պիտի որ չունենային, քանի որ առիթ կամ անառիթ սիրում ենք հայտարարել, որ եկեղեցին ու պետությունն անջատ են: Սակայն հենց միայն երեկվա իրադարձությունները վկայեցին, որ եկեղեցին ու պետությունն անջատ են միայն այնքանով, որ առաջինը հարկ չի վճարում, իսկ ունեցած ոսկին ու թանկարժեք ողջ հարստությունն իր սեփականությունն է: Սակայն մի քանի հանգամանք եկան ցույց տալու, որ մնացյալ բոլոր առումներով գոնե Վազգեն Վեհափառից հետո եկեղեցին երբեք էլ անջատ չի եղել: Բայց անջատ չի եղել ոչ թե պետությունից, այլ առաջին հերթին իշխանություններից: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ Հայր Կորյունի ցուցարարական «տաղանդի» հանկարծակի բռնկման թիկունքում ներկայիս իշխանությունները չեն կանգնած, կամ գոնե նրանց կողմից չի հրահրվում այս ամենը: Բայց միայն այն հանգամանքը, որ սույն պարոնը արթնացել է հենց իշխանափոխությունից հետո, շատ բազմախոսուն է: Մի՞թե կաթողիկոսի՝ դուստր ունենալու կամ Գեղարդը վաճառած լինելու կամ դրա մի կտորը նվիրած լինելու (թեկուզ հերքվեց), կամ այլ «անօրինականությունների» մասին տեղեկությունների կամ «սլիվների» մասին հենց այս օրերին տեղեկացան: Վստահաբար՝ ոչ: Սակայն եթե նախկինում վախենում էին այդ մասին հայտարարել, ապա պետք է տղամարդկություն ունենան ու պարզ, շիտակ այդ մասին խոսեն: Հակառակ դեպքում երկակի ստանդարտներ կիրառողների պահվածքը ոչ պակաս հակաքրիստոնեական է: Հաջորդ հարցը, որ ապացուցում է նախորդ տարիներին իշխանությունների հետ սերտաճած լինելու հարցը: Բողոքավոր զանգվածը ընդամենը մի քանի հոգուց բաղկացած ինչ-որ խմբավորում է, եթե անկեղծ լինենք՝ թափթփված, անկազմակերպ, ընդամենը ղժղժացող մասսա, որոնց լուրջ վերաբերվելը կարող է մեծ մեղք համարվել: Բայց հենց թեկուզ այս մի քանի հոգու ըմբոստությունը կաթվածահար է արել Մայր Աթոռի գործունեությունը, ափերից դուրս բերել որոշ բարձրաստիճան հոգևորականների, քանի որ Բաղրամյան 26-ի ոչ միայն «դաբրոն» չունեն, այլև հրահանգ չունեն, թե ինչպես վարվեն, ինչ խոսեն: Արդյունքում դիվանապետը մի բան է ասում, տեղեկատվության պատասխանատուն այլ բան է ասում, իսկ վերջնարդյունքում հարված է ստանում առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած երկրի ու ժողովրդի եկեղեցին: Մենք, իհարկե, չենք ուզում առաջնորդվել «թուրքը տեսնում, ուրախանում է» կամ «աղանդավորները տեսնում, ուրախանում են» սոցցանցային նեղ մտածողությամբ: Բայց որ անվերապահորեն խախտվում են մեր հայրենակիցների հավատի հիմքերը, երկու կարծիք լինել չի կարող: Ու սրա համար միայն այս իրադարձությունները չեն մեղավոր: Տարիներ շարունակ «պետության մեջ պետություն» կառուցած եկեղեցին էական քայլեր չի արել հավատավոր ժողովրդի կողքին լինելու, կործանարար աղանդներից հեռու պահելու, մարդկանց դեպի Առաքելական եկեղեցի բերելու ուղղությամբ, փոխարենը վերածվել էր պարզ մոմավաճառի, պատարագներն ու քարոզները վաղուց արդեն մեր հանրության համար անհասկանալի լեզվով ու «զուբրյոշկով» մատուցող, անհամբեր մկրտության, հարսանյաց ու թաղման արարողությունների սպասող ու խաչհամբույրը կուռք դարձրած քահանայախմբի, «բենթլիների» ու այլ վայելքների սիրահարների ապաստանատեղիի: Այս շարքը երկար կարելի է շարունակել: Սակայն մի բան հստակ է, որ ինչքան էլ եկեղեցին ու պետությունն անջատ են սահմանադրորեն, սակայն անջատ չեն եկեղեցին ու ժողովուրդը, ուրեմն նոր ժամանակների հետ եկեղեցին էլ վերափոխման կարիք ունի: Բայց ոչ միայն «եթե Նիկոլը կարողացավ, ես ինչով եմ պակաս» կարգախոսով Հայր Կորյունի ու իր կողքին գտնվող շատ կասկածելի ոմանց միջոցով միայն, այլ հենց եկեղեցու ազնիվ ու պարկեշտ բազում սպասավորների միջոցով: Իսկ այդպիսիք, վստահ ենք, քիչ չեն, ու նրանք ևս վատ են զգում այն բոլոր արատներից, որ կան: Ուղղակի հարկավոր է «դուխավորվել» ու վերջ: Ընդ որում, պարտադիր չէ հենց Կաթողիկոսի հրաժարականի միջոցով, թեպետ, որքան էլ աննախադեպ, դա էլ կարող է լուծում լինել: Իսկ թե ով դրանից կուրախանա, թքած: Կարևորը՝ հետո արդեն այդ ուրախացողները շատ պիտի տխրեն, քանզի մեր եկեղեցին ավելի հզոր ու ավելի մաքուր պիտի դառնա...

website by Sargssyan