18.Նոյեմբեր.2018
Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմերում են ծածանելու. ՀԱՕԿ նախագահի ջանքերով վերանորոգվել է Դսեղի մարզադահլիճը Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով
Մինսկի արձագանքը վիրավորական էր եւ մեծամիտ. Ռ... Բակո Սահակյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել ... Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղու... Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել ... Տեխասում կործանվել է Երկրորդ աշխարհամարտի տար... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար... 1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» ան... ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հ... Ընտրական ցուցակները և մարդիկ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան քննարկել ... Մենք ուրիշ ձեւ չենք տեսնում. բերդավանցիները կ... Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարա... Կիեւում մերկասառույցի պատճառով տուժել է մոտ 2... Խոշոր հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 2... Լարսի ճանապարհը փակ է, ռուսական կողմում կուտա... Կրետեի ափերին մոտ անօրինական գործունեության մ... «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բ... Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդեր... Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելակա... ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփակ... Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցու... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնա... Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանք...

Տոնը տոն է, բայց այն չպետք է վերածվի սանձարձակության

Գոհար Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկու օր առաջ, Վարդավառի օրը, մի շատ տհաճ միջադեպի եմ ականատես եղել Երևանում: Այդ օրը, ինչպես հիշում եք, պետք է կայանար «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, որին բազմաթիվ մարդիկ էին հրավիրված: Նույն Օպերայի շենքի մոտակայքում իսկական ջրոցի էր, ջրում էին բոլորին անխտիր, ով համաձակվում էր անցնել այդ հատվածով:

Մի աղջիկ, ով հագնված էր երեկոյան ոճով, շտապում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ու ստիպված էր անցնել այդ հատվածով: Մի երիտասարդ մոտեցավ նրան, բնականաբար աղջկան ոտից գլուխ ջրելու մտադրությամբ: Այս աղջիկը սկսեց խնդրել իրեն չջրել, որովհետև պետք է մասնակցեր կինոփառատոնի միջոցառմանը, և ոտից գլուխ ջրված վիճակում փառատոնին ներկայանելը, մեղմ ասած, անհարմար էր:

Սակայն այս երիատսադրը, ով երևի մինչ այդ բոլորին անխտիր ջրել էր, որոշել էր, որ այս աղջրիկը չէր կարող բացառություն լինել: Այդ պահին նշված հատվածով անցնում էր նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նույնպօես շտապում էր մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, սակայն, տեսնելով այդ ամենը, լսելով աղջկա խնդրանքն ու երիտասարդի անդրդվելիությունը, որոշեց միջամտել և երիտասարդին հորդորել հետ կանգնել աղջկան ջրելու մտադրությունից:

Ցանկացած խելամիտ տղամարդ թեթև հորդորից հետո անգամ կհրաժարվեր ջրելու մտադրությունից, սակայն այս երիտասարդը, փոխանակ ներողություն խնդրելու և զիջելու երկու կանանց, վիճաբանության մեջ մտավ այդ աղջկա և Նաիրա Զոհրաբյանի հետ, սկսեց անվայել խոսքեր ասել և հայհոյանքներ հնչեցնել:

Բարեբախտաբար այս ամենին միջամտեցին ոստիկանները և միջադեպը հարթվեց, սակայն այդ երիտասադրը ցուցյ տվեց, որ դեռ պետք է տղամարդ դառնալու լուրջ դասընթացներ անցնի:

Զարմանալի է, որ այդսքանից հետո այսօր որոշ լրատվամիջոցներ այս միջադեպը տարածել են և, անհասկանալի մի տեսանյութի շնորհիվ, փորձել ամեն ինչ ներկայացնել այլ լույսի ներքո, մինչդեռ իրականում Նաիրա Զոհրաբյանը ընդամենը փորձել է պաշտպանել մի անօգնական աղջկա, որի խնդրանքները արհամարհում էր ջրով լի դույլը սպառանալիրց ձևով ձեռիքն բռնած ինչ-որ երիտասարդ:

Կարծում եմ ժամանակն է, որպեսզի ոստիկանները Վարդավառի օրերին հետևեն նմանատիպ դրսևորումներին, այլապես այս ամենը արդեն անցնում է կոռեկտության բոլոր սահմանները և նման միջադեպերը միշտ կրկնվելու են:

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, ապա ով էլ լիներ նրա փոխարեն, կպաշտպաներ այդ աղջկան, իսկ երիտասարդի պահվածքը ուղղակի զզվելի էր: Տոնը տոն է, բայց այն չպետք է վերածվի սանձարձակության, երբ որևէ միջացոռման շտապող կնոջ համար չջրված տեղ հասնելը վերածվում է իսկական փորձության:

website by Sargssyan