
Սաստիկ շոգ եղանակը մթագնել է որոշ խբագիրների ուղեղները
Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մասնագետները խորհուրդ են տալիս այս շոգ եղանակին արևի տակ երկար չմնալ, քանի որ ճառագայթումը կարող է ազդել մաշկի վրա: Բայց որոշ կայքերի նյութերը կարդալիս հասկանում ես, որ շոգը կարող է ազդել ոչ միայն մաշկի, այլև ուղեղի վրա
Այսպես, Mamul.am կայքի որոշ նյութեր կարդալիս հասկանում ես, որ դրանց հեղինակը երևի շատ է մնացել արևի տակ, իսկ դրանից անմիջապես հետո սկսել է կայքի համար նյութեր գրել:
Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն, թե ինչպես կարող էր այս կայքը ՀՀ Սպորտի նախարարի՝ Արցախ կատարած այցը մեկնաբանել որպես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից իր դիրքերի հանձնում:
Սպորտի նախարաը Արցախի նախագահի եհտ պայմանավորվել է համատեղ սպորտային միջոցառումներ անցկացնել. ՀՀ և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի կարող է միայն ողջունել այս քայլը: Սակայն կա կայք, որի խմբագրակազմը սրա տակ ինտրիգներ է փնտրում, այս փաստը օգտագործում է Ծառուկյանի անունը շահարկելու համար, նշելով, թե նա այսպիսով ուզում է նոր ծրագիր ներկայացնել նոր իշխանություններին, որպեսզի խուսափի ԱԱԾ ստուգումներից:
Այս թերուսներին պետք է նախ հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը ինքը ներկայումս իշխանության մաս է կազմում, հետևապես ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու կարիք չունի: Երկրորդ Ծառուկյանը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և իրականացնում Արցախում, որոնցից ամենախոշորների մասին գիտեն բոլորը, ինչպես օրինակ Արցախում զորամասի կառուցոմը, հսկայական օգնությունը Արցախի Արաքսավան համայնքին, Արցախի սահմանապահ զորքերին, ՆԳՆ-ին, Արցախի բազմաթիվ բնակիչների: Ծրագրերը շատ են, և այդ մասին քաջատեղյակ է նաև Mamul.am կայքի խմբագրակամզը, սակայն անհրաժեշտության դեպքում իրենց դնում են անտեղյակների տեղ և սկսում հերյուրանքներ գրել Ծառուկյանի մասին:
Մենք իհարկե չենք հարցնի, թե ի՞նչ է արել Mamul.am կայքի խմբագրակազմը Արցախի համար առայսօր, որ համարձակվում է շահարկել Սպորտի նախարարության և ՀԱՕԿ նախագահի՝ Արցախի հետ համատեղ ծրագրերի հարցը: Այս հարցին բոլորն էլ կարող են պատասխանել, քանզի դատարկախոսները և այլոց մասին ստեր տիրաժավորողները երբեք օգտակար ոչինչ չեն անում, այլ միայն փնովում են օգտակար գործ անողներին: Դա ոչ թե աշխատանք է, այլ մարդու տեսակ:
Սակայն կոնկրետ Mamul.am-ին կհիշեցնենք դատարակախոսներեի մասին հայտնի ժողովրդական խոսքը, որ շները հաչում են, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը: Այս խոսքը լավագույնս է դրսևորում նմանատիպ կայքերին: