18.Հուլիս.2018
Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաստ» Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի. «Փաստ» Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին ընդամենը երկու հարցի. «Փաստ» Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ»
Եղվարդում կառուցվող Քսայուղերի և բիտումի գործ... «Որտեղ հաց, այնտեղ կաց», կամ ուղղակի Հմայակ Հ... Ճամբարափոխ Հմայակ Հովհաննիսյանը նոր ճամբարի փ... Ծախված քաղաքագետի վերջին հույսը Պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապե... «Անաղուհաց» քաղաքագետը հիշողության կորուստ ու... Հմայակ Հովհաննիսյանը հիմա էլ 30 արծաթի դիմաց ... Հմայակ Հովհաննիսյանը «քաղաքական դիակի» համար ... Պատվեր տվողների ու կատարողների փնտրտուք. «Փաս... Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք... Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին... Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ» Գագիկ Ծառուկյանը 3-ական միլիոն դրամ է տրամադր... ՀՀ ՊԵԿ օպերատիվ վարչությունում ծառայողական քն... Գագիկ Ծառուկյանը «սինգապուրյան հրաշքը» իրագոր... Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գո... Սինգապուրից ժամանած պատվիրակությունը Հայաստան... Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվել է ... Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է սինգա... Վտանգավոր հիստերիա «Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բ... «Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­ն... Հյուրանոցային օբյեկտների հասույթի 80 %-ը Երևա... Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գում...

Սովորական ծառայություն

Հուլիսի 9–ի հայաստանյան հեռուստաեթերում վարչապետի որդու զորակոչն էր, չնայած ոչ միայն հեռուստաեթերում, այլև բոլոր հնարավոր ու անհնար կայքերում: Վարչապետի որդու զորակոչի նկատմամբ նման ուշադրությունը առաջացրեց անգամ Պաշտպանության նախարարի դժգոհությունը, իսկ վարչապետն ինքն էլ իր խոսքում բառացի շեշտեց`«ես չեմ կարող հոգ տանել իմ երեխայի մասին ավելի, քան ցանկացած մեկ այլ զինվորի մասին»: Լրատվամիջոցների ու հանրության նման ուշադրությունը երկակի զգացողություններ է առաջացնում: Մի կողմից բոլորովին հարկ չկա նման ուշադրության անգամ ռազմավարական տեսանկյունից, որովհետև բոլորովին էլ պետք չէ հայտնի լինի վարչապետի որդու ծառայության վայրը, զորամասը, տարածաշրջանը` առավելևս սահմանային ծառայության դեպքում, մյուս կողմից` նման ուշադրությունը որոշակի PR ակցիա էր` որպեսզի վաղը այս կամ այն զինկոմը, զինվորականը կարողանա հանգիստ կերպով մերժել իր քրոջ, եղբոր կամ հարևանի որդուն ծառայությունից ազատելու կամ էլ գոնե «չալաղաջ» զորամասում «տեղավորելու» խնդրանքները կամ գործարքները:

Այս ամենի պատճառը նաև հանրային ներքին պահանջն էր: Կամա թե ակամա, այս տարիների ընթացքում ձևավորվեց հանրային մտածողություն, թե պաշտոնյաների զավակները չեն ծառայում: Ի դեպ, դա այնքան էլ այդպես չէ, օրինակ` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի որդին նույնպես ծառայել է, ասում են` մի քանի պաշտոնյաների զավակներ` նույնպես: Բայց սրանք բացառություններ են:

Սակայն հետո հետզհետե մենք հայտնվեցինք այնտեղ, որտեղ պաշտոնյայի զավակ լինելը դարձավ ծանր բեռ: Վարչապետի որդու` բանակ զորակոչվելու նկատմամբ ուշադրությունը կոտրում էր հենց այս կարծրատիպը: Սակայն, որպեսզի մենք ունենանք առողջ միջավայր և առողջ իշխանություն ու հասարակություն, հարկավոր է նաև հաջորդ քայլը` երբ մեր հաջորդ պաշտոնյայի կամ վարչապետի որդին կգնա ծառայության սուսուփուս, առանց ավելորդ աղմուկի ու լուսաբանումների, առանց ցուցադրականության: Իսկ հանրությունն էլ` այս կամ այն պաշտոնյայի որդու ծառայության մեկնելուն կվերաբերվի այնպես, ինչպես ցանկացած քաղաքացու որդու բանակ գնալուն` կընդունի որպես օրինաչափ ու սովորական մի բան և կմաղթի խաղաղ ու անփորձանք ծառայություն:

website by Sargssyan