18.Նոյեմբեր.2018
Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմերում են ծածանելու. ՀԱՕԿ նախագահի ջանքերով վերանորոգվել է Դսեղի մարզադահլիճը Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղու... Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել ... Տեխասում կործանվել է Երկրորդ աշխարհամարտի տար... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար... 1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» ան... ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հ... Ընտրական ցուցակները և մարդիկ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան քննարկել ... Մենք ուրիշ ձեւ չենք տեսնում. բերդավանցիները կ... Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարա... Կիեւում մերկասառույցի պատճառով տուժել է մոտ 2... Խոշոր հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 2... Լարսի ճանապարհը փակ է, ռուսական կողմում կուտա... Կրետեի ափերին մոտ անօրինական գործունեության մ... «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բ... Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդեր... Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելակա... ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփակ... Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցու... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնա... Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանք... Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկա... Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք...

Եթե չեն զեկուցում կամ խաբում են, քշեք դրանց

Հուլիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնեց բանակ: Ինչպես իր դերերից մեկում ասում էր փաշինյանամոլ, բայց հեղափոխությունից հետո անհետացած Հայկ Մարությանը, դա «լավ չի, դա նորմալ ա»: Նորմալը՝ նորմալ, սակայն մեր հասարակությանը դեռ երկար ժամանակ հնարավոր է զարմացնել նման բաներով: Չենք տեսել, սովոր չենք, ուրեմն պիտի զարմանանք, գուցե՝ հիանանք: Տարիներ են պետք, ըստ երևույթին, որպեսզի նորմալը նորմալ ընկալվի, որպեսզի ապշահար չլինենք, որ ինչ–որ պաշտոնյայի ծառայողական մեքենան կանգնում է կարմիր լույսի տակ, որ պաշտպանության նախարարի, վարչապետի կամ մեկ այլ պաշտոնյայի ու պատգամավորի որդին ծառայում է բանակում: Ոչինչ, որ վարչապետն ու իր տիկինը իրենց որդուն ճանապարհեցին «զբորնի պունկտի» ներսից, իսկ մյուս ծնողները միայն հայացքով ուղեկցեցին իրենց զավակներին տանող ավտոբուսները: Կարևորը դա չէ, այլ այն աղմուկը, որ ԶԼՄ–ներով ու սոցցանցերով բարձրացրեցինք բոլորով: Ու ոչ միայն երեկ, այլև սկսյալ այն օրից, երբ հերթական լայվով Փաշինյանը հայտարարեց, թե որդին բանակ պիտի գնա, այն էլ՝ առաջնագիծ: Կարծիքներ, տեսակետներ, քննադատություն, հիացմունք, մեկը թե՝ չի կարելի, մյուսը թե՝ պարտադիր է, երրորդն ազգային անվտանգության խնդիր դրեց, չորրորդը PR էլեմենտ տեսավ: Ու այսպես մինչ երեկ, երբ նույնիսկ պաշտպանության նախարարն էր ստիպված լրագրողներին դիտողություն անել. «Հազարավոր երեխեք են անցնում այստեղ, ինչի՞ համար ա սենց ուշադրությունը մեկ անձի նկատմամբ:

Պետք չեն ըտենց բաներ: Այդքան ուշադրության կենտրոնում պահելն էլ ճիշտ չէ: Ամեն ինչին չափ կա»:

Այո, Տոնոյանը միանշանակ իրավացի է, սակայն այստեղ կա մի շատ կարևոր գործոն, որի մասին խոսեցինք. մեր հասարակությունը, այդ թվում՝ դիտողության արժանացած լրագրողները սովոր չեն տեսնել, որ երկրի որևէ պաշտոնյա, էլ չենք ասում երկրի ղեկավարը գա ու իր զավակին կամ թոռանը ճանապարհի բանակ: Ինչևէ, բարի ծառայություն մաղթենք բոլոր նորակոչիկներին, այդ թվում՝ վարչապետի որդուն, Պողոսի զավակին, Պետրոսի թոռանը, ու անդրադառնանք մեկ այլ թեմայի:

Խոսելով տարկետման մրցույթի շուրջ առկա դժգոհություններից՝ Փաշինյանը նշել էր, թե ինքը տեղյակ չէ այդ դժգոհություններից: Այ, սա արդեն չափազանց մտահոգիչ է: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ նրան ուղղակի խաբում է իր իսկ շրջապատը: Սա փաստացի հնարավոր տարբերակ է, քանզի հենց նրանց «եփած ճաշի» արդյունքում է, որ այսքան շատ դժգոհություններ

կան: Սակայն Փաշինյանը պիտի մշտապես հիշի, որ մասնավորաբար Սերժ Սարգսյանի տապալման հիմնական պատճառներից մեկը հենց այդ անիրազեկությունն էր: Նրան էլ շատ բաներ չէին ասում, կամ ասում էին այնպես, ինչպես ձեռնտու էր, որպեսզի «անցավ գլուխները ցավի տակ չդնեն»: Իհարկե, կա նաև երրորդ տարբերակը. ղեկավարները շատ լավ էլ տեղյակ են, բայց հենց իրենց ձեռնտու չէ տեղյակ լինել ու ցույց են տալիս անտեղյակություն: Բայց դա էլ ի վերջո բերում է կրախի, որովհետև վերջինիս պատճառը ոչ թե սոսկ իմանալ–չիմանալն է, այլ խնդիրների հանդեպ ջայլամային քաղաքականությունը: Ու կարևոր չէ՝ ում կողմից՝ ղեկավարների, թե նրանց իրազեկելու կոչված օգնական–խորհրդական–տեղակալ թիմի:

Մենք չենք խոսում Համբարձումի և իր կնոջ կոնֆլիկտի մասին, չենք խոսում երկու հարևանների հողային վեճի մասին, այլ կարևորագույն նշանակություն ու հնչեղություն ունեցող հարցերի մասին: Եթե այդպիսի հարցերը չեն զեկուցում կամ զեկուցում են այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին էին զեկուցում Փաշինյանի ցույցերի օրերին, թե՝ բան չկա, մի թեթև փռշտանք, կփախչեն, ուղղակի պետք է քշել այդպիսիներին, անվերադարձ, իսկ եթե զեկուցում են, բայց ցույց է տրվում, թե չեն զեկուցում, արդեն շատ լուրջ է: Այս դեպքում հասարակությունը կսկսի եզրակացություններ անել, ինչպես արդեց նույն Փաշինյանի օգնությամբ:

website by Sargssyan